Րաֆֆիս ընտիր էր, անգամ երկրորդ երգի ժամանակ մարմինս փշաքաղվեց, հուզվեցի, իրա ձայնը մի աննկարագրելի գեղեցիկա: Հզոր էր: Ուզում եմ Րաֆֆիս հաղթիիիի![]()
Րաֆֆիս ընտիր էր, անգամ երկրորդ երգի ժամանակ մարմինս փշաքաղվեց, հուզվեցի, իրա ձայնը մի աննկարագրելի գեղեցիկա: Հզոր էր: Ուզում եմ Րաֆֆիս հաղթիիիի![]()
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Մի անհամեստ հարց էլի. Ռաիսան էն մի քիչ լիքոտ աղջի՞կն ա:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Chuk (22.02.2010)
Ռայիսայի կատարումը ականջի ծայրով լսեցի, ոնց որ լավն էր, չնայած ես իր հայերեն կատարումները էնքան էլ չեմ հավանում:
Րաֆֆիին շատ լավն էր: Չգիտեմ... մի ուրիշ կարգի դուրս եկավ էս կատարումը... Ու էս երգը որ լսում եմ, մտքովս էլ չի անցնում, որ միայն կին պետք է երգի...
Խմբակային երգն էլ էր ընտիր: Ոնց որ քույրս ասեց` բոլորը իրենց ձևով էին երգում, Գոռը` Հայկոյի![]()
:
Խնդրեմ:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Ամենափայլունը Ռաիսայի կատարումnերն էին: Ցանկացած ոճում իրեն լավ է զգում: Անպայման քվեարկեք Ռաիսայի օգտին
Harmony
Հարգելի ակումբակիցներ,վստահ եմ,որ լսել եք Սայաթ-Նովա:Ու ուղղակի զարմանում եմ,թե ոնց կարելի ա հավանել Րաֆիի կատարումը,ամբողջ երգը փչացրեց:Գոռը ինչպես միշտ մկկում էր:Ինձ շատ դուր եկավ Սուրենի կատարումը,այդ տղան շարունակում է ինձ ամեն անգամ զարմացնել:Ռաիսայի կատարումը նույնպես լավն էր,սակայն իհարկե չէր հասնի Աննա Ավետյանի կատարմանը:
Նոր նկատեցի, որ հարցման հարցը փոխվել ա:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Լրիվ համամիտ եմ: Ես ընդհանրապես նման բազմաոճ նախագծերին էնքան էլ լուրջ չեմ կարող վերաբերվել, որովհետեւ եթե մի երգիչ իրոք կարողանում ա տենց բազմաոճ երգի, ապա ինքը էն Գլումովի ասածից ա, որ ով փող տա ինչ ասի, էն էլ կերգի, մի խոսքով ձայնավաճառություն` տառացի իմաստով:
Ինձ շատ դուր եկավ, որ Սուրենը ուղիղ ասեց, որ սա իրա ոճը չի:
Ես 2 հատ քվեարկեցի Սուրենի օգտին, մի հատ բջջայինից, մի հատ էլ ֆիքսվածից…
Սուրեն, առաջ…
Բավականին հաջող համերգ էր, ժողովրդական երգի հատվածը դուրս ավելի եկավ, քան էստրադայինի հատվածը:
Գոռը նորմալ երգեց, ոնց որ միշտ, ես էլ ոնց որ միշտ չհավանեցի: Ինքը վատ չի երգում, ուղղակի իրա նմանները մեր բեմում շատ-շատ են: Ոչ մի օրիգինալություն չկա մեջը: Օրինակ եթե Հայկը փորձում էր ամեն երգ յուրովի երգեր,ինչ-որ նոր բաներ էր մտածում, Գոռը փորձումա երգը նենց ներկայացնի, ոնց որ հեռուստադիտողը արդեն հազար անգամ լսելա, նոր շունչ չկա իրա երգածի մեջ:
Սուրենի երկու կարարումն էլ հավանեցի: Ժողովրդականի տակից բավականին հաջող դուրս եկավ: Ամենադժվարը իրա համար էր: Հաճույքով մի անգամ էլ կլսեմ: Երկրորդ կարարումն էլ հավանեցի: Նորովի ներկայացրեց, ինչը ամենակարևորնա իմ համար:
Ռաիսաից մի քիչ ուրիշ կատարում էի սպասում, սպասվածից ավելի լավ երգեց: Էնքան հզոր ձայն ունի, որ ինչ երգ տալիս են, ընտիրա կատարում:
Րաֆֆին որ ժողովրդական էր երգում, մոտս նենց տպավորություն էր, որ ամբողջ կյանքում էտա երգել: Շատ լավ երգեց, նույնիսկ չէի սպասում:
Իմ կարծիքով Գոռը պետքա էս անգամ դուրս գա: Ուղղակի մյուս երեք մասնակիցները ավելի օրիգինալ ու ուժեղ են: Հույսով եմ որ Սուրենը չի գնա, ախր իրա նման երգիչի կարիք մենք շատ ունենք: Ես արդեն 3 անգամ քվեարկել եմ իրա օգտին:
Тихо, не слышно ни часов, ни чаек...
ես ասելէի որ ես չեմ գրի ... բայց շատ հետաքրքիր մի փաստ.
մարդիկ քվեյարկում են 04 Րաֆֆի օգտին հետա գալիս որ քվեյարկելեք 03 Ռաիսայի օգտին.
էս դեբքը եղել է շատ մարդկանց հետ.
հաստատ բանեմ ասում ու հենց հիմա զանգեցի շանթ ասեցին աշխատողները կգան կստուգենք
Էսօր էլ կա, ժամը 13:10Մանուլի խոսքերից
Գոռին ու Սուրենին լավ չլսեցի, շաբաթ օրը նորից կնայեմ:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Էս անգամ իմ կարծիքով օբյեկտիվորեն ամենաթույլը Սուրենն էր: Դե պարզ ա, սա իրա ոճը չէր ու ինքն էլ դա ասաց: Երգի ժամանակ ահավոր լարված էր, ձախ ձեռքն էլ չգիտեր, թե որտեղ թաքցներՄի խոսքով էս տղային էնքան ոճի անհամապատասխանությունն էր խանգարում, ինչքան իրա կիթառի բացակայությունը
Մնացածի կատարումները անթերի էին. Գոռի "Մայրիկը" շատ լավն էր, առանց որևէ աղավաղումների, Ռաիսայի կատարումից մարմնովս սարսուռ էր անցնում, դե իսկ Րաֆֆին ուղղակի Սայաթ-Նովա էր դառել, էն հիացմունքը, ձեռքի շարժումները, ձայնը... ոնց որ դիմացը իրա երազանքների աղջիկը կանգնած լինի ու ինքը էդ աղջկա գովքը լինի անում:
Մի խոսքով էս անգամ երևի Սուրենը դուրս գա: Մեկ էլ առաջին անգամ քվեարկել եմ՝ Րաֆֆիի օգտին![]()
Նաիրուհի (23.02.2010)
Միհատ ասեք էլի քվեարկելու ձևը, բիլայն բջջայինից ու ֆիքսվածից՝ մեկ էլ Սուրենի հերթական համարը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ