min-mak-ի խոսքերից
Բարև ձեզ, երեկ երեկոյան երևանյան խանութներից մեկի կոմպերից մեկը ֆորմատ եմ արել, այդ կոմպի վրա կար 1Cv77 ծրագիրը և աշխատում էր նորմալ: Ֆորմատից հետո 1C ծրագիրը տեղադրելուց և բազաները ներմուծելուց հետո տվյալ ծրագրում խնդիրներ են առաջացել հայերեն տառերի հետ, այսինքն հայալեզու տերմինների կեսը ցույց է տալիս ճիշտ, իսկ մյուս կեսը հայերենի փոխարեն վանդակներ են: Ավելի կոնկրետ բոլոր կնոպկաների հայկական անվանումները ճիշտ են, իսկ ասենք combo box-ի հայերենը ցույց է տալիս վանդակներով:
եթե ձեզ ևս հանդիպել է տվյալ խնդիրը և գտել եք լուծումը, խնդրում եմ օգնեք...
Էջանիշներ