User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: Աստղաբանություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստղաբանություն

    Մեջբերում Vook-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու և քո նմանները կարո՞դ եք ասել, թէ որտեղ տեսաք ինձ աստղաբանության ծուղակն ընկած։
    իսկ թէ ինչու եմ մերժում ՝կծավալվեի։Միայն թէ, ինչպես տեսնում եմ, ձեզ, սկզբում տարրական ՝դիմացինիդ առանց վիրավորելու, խոսել է պետք վարժվել։Ժխտում եմ նաև սատանիզմը։Ու ընդհանրապես չեմ փորձի այն ավելի լավ ճանաչել։
    Vook ջան, ես չասեցի, որ դու ծուղակում ես Ես նկատի ունեի, որ` դուք, որ մերժում եք աստղաբանությունը ու այն համարում ծուղակ, կարող եք խուսափել ու չընկնել ծուղակը, բայց որոշները, այնուամենայնիվ, ընկնում են, էստեղ ինչ-որ վիրավորական բան կա՞: Իսկ դու ծավալվի, էստեղ ոչ մեկը քեզ չվիրավորեց, եթե ասելիք ունես ասա Դու ես աստղաբաններին համարում գուշակ, Էլյա Հովհաննիսյանին` կախարդ, մեզ` քեզ վիրավորող, երբ որ սկսում ենք հարցադրումներ անել, խուսափում ես պատասխանել: Կարճ ասած, եթե ինչ որ ձևով քեզ վիրավորված ես համարում, ներեղություն, մենք հարգում ենք քո կարծիքը, դու էլ հարգիր մեր կարծիքը ու էսպես փոխադարձ հարգանքով ու իրար հասկանալով ավարտենք մեր բանավեճը

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (21.02.2010), E-la Via (17.02.2010)

  3. #2
    Մշտական անդամ Vook-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2010
    Հասցե
    Հորձանուտի համաստեղություն
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստղաբանություն

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Vook ջան, ես չասեցի, որ դու ծուղակում ես
    Խնդրեմ՝ նրից կարդա արտահայտումդ և ասա ի՞նչ բառով կարելի է այն բնորոշել, գուցե ասենք սեփական խոսքերից խուսափում ( չնայած ռուսերենում ավելի լավ տարբերակ կա)։
    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչի՞ քո և քո նմանները, որոնք մերժում են աստղաբանությունը ընկնում են այդ ծուղակը: Մի ընկեք...
    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նկատի ունեի, որ` դուք, որ մերժում եք աստղաբանությունը
    Ոչ։Ձր ասածից այդ ի նկատի չեր առնվում։Լավագույն դեպքում կարելի էր ասել ՙկներեք միտքս սխալ եմ ձևվակերպել՚
    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ես աստղաբաններին համարում գուշակ, Էլյա Հովհաննիսյանին` կախարդ, մեզ` քեզ վիրավորող, երբ որ սկսում ենք հարցադրումներ անել,
    Ու՞ր է հարցադրումղ, գուցե հիշեցնես։
    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    խուսափում ես պատասխանել:
    Այնինչ խուսափողը դուք եք։Իմ հենց առաջին գրառման մեջ ես ներկայացրել եմ առարկություններս, սակայն դրանց պատասխանելու փոխարեն՝ որոշեցիք ինձ բզկտել : Պարզ է. այդպես ավելի հեշտ է խճճել թեման ու խուսափել հարցերից։
    Թեպետ կարող եմ սկսել նորից.՝
    ՆԱԽԱԲԱՆ
    1.Համարում ե՞ք արդյոք, որ մարդու կյանքը, ծնված պահից, գծագրված ու ծրագրավորված է ։
    2.Ինձ մեղադրում եիք աստդաբանին աստղագուշակից չտարբերելու մեջ։Խնդրեմ՝ ինքներդ տվեք դրանց տարբերության սահմանումը։

  4. #3
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստղաբանություն

    ՆԱԽԱԲԱՆ
    1.Համարում ե՞ք արդյոք, որ մարդու կյանքը, ծնված պահից, գծագրված ու ծրագրավորված է
    2.Ինձ մեղադրում եիք աստդաբանին աստղագուշակից չտարբերելու մեջ։Խնդրեմ՝ ինքներդ տվեք դրանց տարբերության սահմանումը։

    Նախ առաջադրված հարցերին պատասխանեմ հակիրճ, իսկ հետո կտամ բացատրությունս:

    1. Նախ հարցադրումն է սխալ, բայց ասեմ, որ այո, մարդուն ծնված պահից տրված են որոշակի տվյալներ, որոնք իմանալաով` կարող է շտկել իր ճակատագիրը, ազատվել կարմայի կապանքներից և առաջ շարժվե զարգացման ուղղով:
    2. Աստղաբանության մեջ մտնում է նաև աստղաբանական կանխատեսումը, ոչ թե անորոշ գուշակությունը: Իսկ կանխատեսումը ներկայում կատարած քայլերի ապագա հնարավոր հետևանքներն են: Այդ կանխատեսումները կատարվում են շատ բարդ հաշվարկների միջոցով: Այնպես որ դա ուղղակի գուշակություն չէ:


    Իսկ այժմ բացատրությունը:
    Բացատրությունս ավելի լավ հասկանալու համար նախ պետք է որոշ “տերմինների” բացատրություն տամ:
    Հարկավոր է նախ իմանալ, թե ինչ է ճակատագիրը, կարման, ճակատագրի քարտեզը:

    Ճակատագիրը մեր ջեռքբերումների և թույլ տված սխալների հետևանքների միավորումից առաջացած նոր մշակված համակարգ է, նոր ծրագիր, որի ճշմարիտ կատարման միջոցով շարունակվում է մարդու իսկական զարգացումը:

    Կարման ներկայացնում է անհատի բոլոր նախորդ մարմնավորումների ճակատագրերի միավորումների վերջնական արդյունքը, որի հիման վրա ստեղծվում է ներկա կյանքի ճակատագիրը: Նշանակում է ներկա կյանքի ճակատագիրը նախորդի շարունակությունն է:

    Անընդհատ շարժման մեջ գտնվող ինֆորմացիա կրող ճակատագրի ուժը կապված է մեր ջանքերի շնորհիվ ձեռք բերած ոչ միայն պտուղներին, այլև մարդու զգացմունքներին, իսկ դա նշանակում է, որ անհատը նոր կյանքում ձևափոխության կենթարկվի: Նա կամ կզարգացնի իր ձեռք բերած հմտությունները ու կարողությունները, կվերացնի բոլոր երկակիությունները, կփշրի կարմայի շղթաները, կազատագրվի վերածնվելու անհրաժեշտությունից, կամ` տրվելով հոսանքին զարգացում չի ապրի , բազմաթիվ փորձությունների կենթարկվի:
    Յուրաքանչյուր ճակատագիր ենթակա է բազմաթիվ փոփոխությունների ու ձևափոխությունների: Մարդու ամեն մի ցանկություն ու գործողություն, կերտում են տվյալ մարդու կերպարի մի որոշակի մասը, իսկ վերջնական կերպարը, որը Տիեզերքում մարդուն բնորոշում է ամբողջապես, մարդու “ես”-ին հայտնի է դառնում միայն մահից հետո:
    Այս ամենի մասին վկայում է Արևելյան փիլիսոփայությունը:

    Ճակատագրի քարտեզի օգնությամբ մենք հնարավորություն ունենք բացահայտելու մարդուն հատուկ թերությունները ու առավելությոնները, որը եթե մարդուն հայտնի լինի, կարող է ձևափոխել իրեն և ստեղծել իր ցանկացած կերպարը: Սեփական ջանքերի շնորհիվ հնարավոր է նույնիսկ ամենադժվար ճակատագիրը փոփոխության ենթարկել:
    Այն մարդիկ, ովքեր խուսափում են իրենց զարգացման վրա աշխատելուց, ճակատագիրը փոփոխելուց, նրանք կապրեն ճիշտ այնպես, ինչպես նրանց ներկայացնում է ճակատագրի քարտեզը: Մարդը պետք է ծանոթ լինի իր ճակատագրին, քանի որ այն տիեզերքի ճշմարիտ կարծիքն է մարդու մասին, որքան էլ, որ այն անբնական թվա: Ճակատագրի աստղաբանական քարտեզը ոչ միայն ներկայացնում է այդ կարծիքը, այլ ցույց է տալիս թերությունները, հուշում միջոցները, երբ մարդը գնում է ճիշտ ճանապարով, օգնում նրան:
    Ճակատագրի քարտեզը ճշգրիտ հաղոդում է, թե մեզ ի՞նչն է խանգարում, մեր խառնվածքում ի՞նչն է պակասում: Այն արտացոլում է մեր անբավարարվածությունը, մեր նախնիներից ժառանգած հատկությունները, օժտածությունն ու հիվանդությունները: Սակայն դրանք տրվում են ճակատագրին անհրաժեշտ լրացումներով: Այդ առումով կենդանակերպը կենտրոնացնում է անհատի հոգեբանական բնույթը, նշում նրա թեքումների տարբեր երանգները և վարքագիծը` միայն տվյալ անձին հատուկ դրսևորումներով:
    Մոլորակները ցույց են տալիս զարգացման տարբեր շերտերը, կարևոր ֆունկցիաները, այսինքն` կյանքի ուժը, մտավոր վիճակը, զգացումների ոլորտների տարբեր դրսևորումները, երևակայության սահմանները, պայքարի համար անհրաժեշտ կարողությունները, կամքը ուժը և այլն:
    Տների տիրույթների գործողությունը և բաշխումը ուսումնասիրելիս` կարող ենք ճշմարիտ դատողություններ անել այն մասին, թե տվյալ անհատը, որ ոլորտում կարող է ունենալ ավելի մեծ հաջողություններ:
    Մոլորակների տարբեր դիրքերը թույլ կտան առանձնացնել առավել զգայական և նուրբ կետերը, ամենագայթակղող տիրույթները:


    Այս թեմայի շուրջ կարող են տարվել անվերջ վեճեր, կարող են կատարվել շատ մեկնաբանություններ և այդպես էլ ոչնչի չհասնել: Աստղաբանությունը այնքան հսկայական գիտություն է, որ մի կյանքն էլ չի բավականացնի այն ուսումնասիրելու համար: Եվ մենք` շատ մակերեսորեն տեղեկացված մարդիկ դժվար թե կարողանանք ճիշտ դատողություններ, եզրակացություններ անել այս թեմայի շուրջ: Եվ ի վերջո ո՞րն է ավելի կարևոր, անընդհատ վիճել, ժխտել, թե սեփական փորձով համոզվել:
    Բացի այդ այս կյանքում կարևոր է մարդու հոգևոր զարգացումը, որի համար կան բազմաթիվ ուղիներ: Դրանցից մեկն էլ Աստղաբանությունն է: Այստեղ մենք ամեն մեկս մեր ճիշտն ենք առաջ տանում, բայց ճշմարտությունը մեկն է, որ էլ ժամանակի ընթացքում լույս աշխարհ կգա: Այնպես որ եկեք շարունակենք մեր կյանքը առանց այն բարդացնելու ու առանց անտեղի հակաճառությունների: Ես հասկանում եմ, որ ամեն մեկն իրավունք ունի ունենալու իր սեփական կարծիքը:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  6. #4
    Մշտական անդամ Vook-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2010
    Հասցե
    Հորձանուտի համաստեղություն
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստղաբանություն

    ես կխնդրեի հնարավորության դեպքում հակիրճ պատասխաններ տաիք, քանի որ իմ հարցերն էլ են կարճ ։Կուզեի նաև, որ հարցերս առիթ չդառնաին աստղագուշակության նոր քարոզչության։Նորից պետք է օգտվեմ աստղագուշակ բնորոշումից քանի որ ես չտեսա որևե հիմնավոր տարբերություն աստղագուշակ ու աստղաբան տերմինների մեջ։Իսկ թէ ասում եք, որ աստղաբանությունը աստղագուշակությունից տարբերվում է ավելի բարդ հաշվարկներով, դա ուղղակի պատրանք է, ոչ մի բարդ անգամ պարզ հաշվարկ էլ չկա։ Գոյություն չի կարող ունենալ կարմա հասկացողություն։Գոյություն չի կարող ունենալ ճակատագիր այն էլ ինչպես ասում եք այն կարող է անվերջ փոփոխվել։ես դրա իմաստն ու տրամաբանությունը չեմ հասկանում ։Կոպիտ օրինակով ավտոմեքենան պետք է անցնի ա կետից բ կետը, սակայն ճանապարհին կարող է անվերջ փոփոխել իր ուղղին։ Էլ ծրագիրը ու՞ր մնաց։ Նաև ոչ մի կերպ չի կարող լինել ձեր նշած վերամարմնավորումները ։Ինչևէ շատ չծավալվեմ, որպեսզի հասնեմ մյուս հարցին ՝
    Ընդունում եք արդյոք եսակենտրոն Աստծուն՝ Արարչին։

  7. #5
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստղաբանություն

    Մեջբերում Vook-ի խոսքերից Նայել գրառումը
    ես կխնդրեի հնարավորության դեպքում հակիրճ պատասխաններ տաիք, քանի որ իմ հարցերն էլ են կարճ ։Կուզեի նաև, որ հարցերս առիթ չդառնաին աստղագուշակության նոր քարոզչության։Նորից պետք է օգտվեմ աստղագուշակ բնորոշումից քանի որ ես չտեսա որևե հիմնավոր տարբերություն աստղագուշակ ու աստղաբան տերմինների մեջ։Իսկ թէ ասում եք, որ աստղաբանությունը աստղագուշակությունից տարբերվում է ավելի բարդ հաշվարկներով, դա ուղղակի պատրանք է, ոչ մի բարդ անգամ պարզ հաշվարկ էլ չկա։ Գոյություն չի կարող ունենալ կարմա հասկացողություն։Գոյություն չի կարող ունենալ ճակատագիր այն էլ ինչպես ասում եք այն կարող է անվերջ փոփոխվել։ես դրա իմաստն ու տրամաբանությունը չեմ հասկանում ։Կոպիտ օրինակով ավտոմեքենան պետք է անցնի ա կետից բ կետը, սակայն ճանապարհին կարող է անվերջ փոփոխել իր ուղղին։ Էլ ծրագիրը ու՞ր մնաց։ Նաև ոչ մի կերպ չի կարող լինել ձեր նշած վերամարմնավորումները ։Ինչևէ շատ չծավալվեմ, որպեսզի հասնեմ մյուս հարցին ՝
    Ընդունում եք արդյոք եսակենտրոն Աստծուն՝ Արարչին։
    Հարգելի՛ս, եթե հարց եք տալիս, ապա պատրաստ եղեք կարդալ պատասխանները, եթե եկել եք աստղաբանության թեմա ու գրառում եք անում, ապա, ուզեք թե չուզեք լսելու եք աստղաբանության մասին: Եթե Դուք չեք պատկերացնում տարբերությունը ու նաև չգիտեք աստղաբանության մեջ առկա հաշվարկների մասին, ապա սա առավել ևս փաստում է նրա մասին, որ դուք աստղաբանության մասին քիչ գիտեք: Ես չեմ ուզում այնպես թվա, թե ես աստղաբանություն շատ կարդացած եմ, բայց հենց աստղաբանության սկզբում նշվում է աստղաբանության մեջ առկա հաշվարկների մասին: Իսկ Ձեր հարցերին պատասխանելու իմաստ չեմ գտնում /թե ուզում եք, համարեք, որ խուսափում եմ/, որովհետև նախօրոք որոշված է` դուք մեր ոչ մի հարցի պատասխան չեք ընդունելու ու պատասխանելու եք Ձեր իսկ առաջադրած հարցերին))

  8. #6
    Մշտական անդամ Vook-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2010
    Հասցե
    Հորձանուտի համաստեղություն
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կենդանակերպի խաբկանքը

    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ առումով կենդանակերպը կենտրոնացնում է անհատի հոգեբանական բնույթը, նշում նրա թեքումների տարբեր երանգները և վարքագիծը` միայն տվյալ անձին հատուկ դրսևորումներով:
    Ի դեպ կենդանակերպի հակասությունների մասին։Ուշադրություն դարձրեք այն փաստին, որ իրականում կենդանակերպի համաստեղությունները 12 ը չեն, այլ ավելի շատ։Աստղաբանների կողմից փոխված է նաև նրանց տեվողության փուլերը։ Այսպես՝
    Կույսի համաստեղությունում Արեգակը գտնվում է սեպտեմբերի 16 ից մինչև հոկտեմբերի 30 ը, այսինքն 44 օր։
    Կարիճի համաստեղության տակ՝ գտնվում է ընդհամենը 7 օր նոյեմբերի 22 ից մինչև 29 ը։
    Ամենևին չհիշատակվող օձակրի համաստեղության ներքո, Արեգակը գտնվում է 18 օր, նոյեմբերի 29 ից, մինչ դեկտեմբերի 17 ը։
    Բացեք համացանցը և ինքներդ համոզվեք, որ աստղագուշակների կողմից ներկայացվող կենդանակերպի համաստեղության տեվողությունները և քանակը չեն համապատասխանում իրականությանը։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •