User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

    Սագրադա Ֆամիլիա - Բարսելոնա, Իսպանիա



    Սագրադա Ֆամիլիա անավարտ տաճարը Իսպանիայի ամենահայտնի և Բարսելոնան խորհրդանշող կառույցն է: Այն նախագծվել է աշխարհահռչակ կատալոնացի ճարտարապետ Անտոնի Գաուդիի (1852-1926) կողմից: Այս հոյակապ տաճարը Գաուդիի հանճարեղ մտքի արգասիքն է, նրա ամենաամբիցիոզ նախագիծը: Տաճարի շինարարությունը սկսվել է 1882թ-ին: Դեռևս այդ ժամանակ մասնագետները կանխագուշակեցին, որ տաճարի կառուցումը մի քանի հարյուրամյակ կտևի: Երբ Գաուդիին հարցրին, թե երբ կավարտվի տաճարի շինարարությունը, նա պատասխանեց. «Իմ հաճախորդը չի շտապում»: Գաուդին կյանքի 40 տարին նվիրել է տաճարի նախագծման և շինարարության վրա, 15 տարի մինչև իր մահը անձամբ է գլխավորել տաճարի շինարարությունը: Շինարարության նոր տեխնոլոգիաների շնորհիվ մասնագետների կարծիքով տաճարի կառուցումը կավարտվի 2026-2041թթ-ին:



    Գաուդիի ոճը որոշ մասնագետներ համարում են Արտ Նուվո, սակայն շատերի կարծիքով, սա լրիվ նոր աննախադեպ ոճ է:



    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 22.01.2010, 17:34:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.01.2010), Arpine (18.04.2012), CactuSoul (22.01.2010), davidus (25.01.2010), E-la Via (27.01.2010), Farfalla (23.01.2010), Gayl (22.01.2010), helium (22.01.2010), Inana (08.08.2010), Jarre (04.02.2010), Kita (22.01.2010), Mephistopheles (05.06.2015), ministr (28.01.2010), Monk (08.08.2010), Safaryan (27.01.2010), Sagittarius (29.01.2010), Tig (22.01.2010), Yeghoyan (22.01.2010), Yevuk (23.01.2010), Անամնիսիս (29.07.2010), Աշխեն (03.02.2010), Դատարկություն (22.01.2010), Նարե (22.01.2010), Ուլուանա (22.01.2010), Ֆոտոն (23.01.2010)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

    Գաուդին տաճարի համար նախագծել է 18 աշտարակ, որոնք խորհրդանշում են 12 առաքյալներին, 4 ավետարանիչներին, Մարիամ Աստվածածնին, իսկ ամենաբարձրը՝ Հիսուս Քրիստոսին (170 մետր): Հիսուս Քրիստոսի աշտարակը մեկ մետր ցածր է մոտակա բլրից, քանի որ Գաուդիի կարծիքով իր արվեստը չպետք է գերազանցեր Աստծո ստեղծած արվեստին: Տաճարը ունի երեք ֆասադ – Ծննդոց (արևելյան), Փառքի (հարավային) և Տառապանքների (արևմտյան): Ֆասադներից յուրաքանչյուրը ունի պորտալ, որոնք խորհրդանշում են Հավատը, Հույսը և Սերը: Ներկայումս ավարտվել են միայն Ծննդոց և Տառապանքների ֆասադները: Ծննդոց ֆասադում կան աստվածաշնչային կերպարների արձաններ:



    Ֆասադի աշտարակները, որոնք ավարտվել են 1930ականներին պարունակում են կուբիզմի տարրեր, իսկ աշտարակների վերևի մասը՝ երկրաչափական գույնզգույն պատկերներ: Առայժմ ավարտվել են միայն 8 աշտարակ:



    Աշտարակները բարձրանալու համար կարող եք օգտվել վերելակից, կամ մագլցել 400 աստիճան: Այնտեղ կարող եք քայլել աշտարակների վրա և հիանալ Բարսելոնայի գեղեցկությամբ: Տաճարի ներսի նկարներն ու քանդակները խորհրդանշում են մեղքերը, սրբերին և Իսպանիայի նահանգները: Մուտքը արժի 8 եվրո, ներսում կարող եք տեսնել դամբարանը, որտեղ թաղված է Գաուդին և այցելել Գաուդիի աշխատանքների թանգարան:

    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 22.01.2010, 17:25:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.01.2010), CactuSoul (22.01.2010), E-la Via (27.01.2010), Farfalla (23.01.2010), Gayl (22.01.2010), Inana (08.08.2010), Jarre (04.02.2010), Mephistopheles (05.06.2015), Monk (08.08.2010), Safaryan (27.01.2010), Sagittarius (29.01.2010), Tig (25.01.2010), Yeghoyan (22.01.2010), Աշխեն (03.02.2010), Դատարկություն (22.01.2010), Նարե (22.01.2010), Ֆոտոն (23.01.2010)

  5. #3
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

    Քանի գնում է, համոզվում եմ, Իսպանիա եմ ուզում, մինիմում մի տարով
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.04.2012), Jarre (04.02.2010), Yevuk (23.01.2010), Ռուֆուս (22.01.2010)

  7. #4
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Սագրադա Ֆամիլիա - Բարսելոնա, Իսպանիա
    Վա՜յ... Հեսա կասեն զզվացրեց իրա... Բայց դե ասեմ, հեհե))

    The Alan Parsons Project-ը ճարտարապետ Գաուդիի նվիրված ալբոմ ունի՝ Gaudi (1987), որի առաջին ստեղծագործությունը հենց La Sagrada Familia-ն է:
    Այս տեսահոլովակում կարող եք դիտել La Sagrada Familia տաճարի սլայդշուոն՝ այդ ստեղծագործության (ի դեպ, ԱՊՊ-ի իմ ամենասիրելի ստեղծագործություններից է) ուղեկցությամբ:

    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 24.01.2010, 02:46:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (25.01.2010), Ariadna (25.01.2010), E-la Via (27.01.2010), Jarre (04.02.2010), Kita (22.01.2010), StrangeLittleGirl (28.01.2010), Ռուֆուս (24.01.2010), Ֆոտոն (23.01.2010)

  9. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Վա՜յ... Հեսա կասեն զզվացրեց իրա... Բայց դե ասեմ, հեհե))

    The Alan Parsons Project-ը ճարտարապետ Գաուդիի նվիրված ալբոմ ունի՝ Gaudi (1987), որի առաջին ստեղծագործությունը հենց La Sagrada Familia-ն է:
    Այս տեսահոլովակում կարող եք դիտել La Sagrada Familia տաճարի սլայդշուոն՝ այդ ստեղծագործության (ի դեպ, ԱՊՊ-ի իմ ամենասիրելի ստեղծագործություններից է) ուղեկցությամբ:
    Ապրես, որ հիշեցրեցիր, Ալան Փարսոնզը Երևանի համերգի ժամանակ La Sagrada Familia-ն երգեց, շատ լավն էր
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 25.01.2010, 10:38:
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (24.01.2010), ars83 (25.01.2010), Jarre (04.02.2010)

  11. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

    Բազիլիկա դե Սանտա Մարիա դել Ֆիորե - Ֆլորենցիա, Իտալիա



    Սանտա Մարիա դել Ֆիորեն կառուցվել է որպես աշխարհի ամենամեծ տաճարը, այժմ նրանից ավելի մեծ են միայն Վատիկանի Սբ. Պետրոսի Տաճարը, Սբ. Պողոսի տաճարը Լոնդոնում և Միլանի Տաճարը: Այն նախագծել է Առնոլֆո դի Կամբիոն 1296թ-ին: Ֆլորենտացիները ցանկանում էին ավելի մեծ տաճար ունենալ քան, Սիենայի և Պիզայի բնակիչները և տաճարը սկսեցին կառուցել Սանտա Ռեպարատա եկեղեցու տեղում: Երբ այն ավարտեցին, այն Եվրոպայի ամենամեծ տաճարն էր, որում կարող էին տեղավորվել 30.000 մարդ:



    Բազիլիկայի ամենակարևոր մասը նրա 42 մետրանոց գմբեթն է և ֆասադը, որը համարվում է ամենագեղեցիկներից մեկը աշխարհում: Նրա պատերը պատված են Կառռառայի (սպիտակ), Պրատոյի (կանաչ), Սիենայի (կարմիր) և Լավերզայի մարմարներով:

    Պատմության ընթացքւոմ Սանտա Մարիա դել Ֆիորեում տեղի են ունեցել Ֆլորենցիայի քաղաքային ժողովները, Ջիրալոմո Սավոնարոլայի դասախոսությունները և այն ականատես է եղել Ջուլիանո դե Մեդիչիի սպանությունը:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 25.01.2010, 14:23:
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.01.2010), cold skin (25.01.2010), davidus (25.01.2010), E-la Via (27.01.2010), Jarre (04.02.2010), Monk (08.08.2010), Safaryan (27.01.2010), Yeghoyan (25.01.2010), Անամնիսիս (29.07.2010), Դատարկություն (26.01.2010)

  13. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

    Վինչեստրի Տաճար - Վինչեստր, Անգլիա



    Վինչեստրի տաճարը, նվիրված Պողոսի, Պետրոսի և Սվիթունի Սուրբ Երրորդությանը Անգլիայի ամենամեծ տաճարներից մեկն է, այն նաև Եվրոպայի ամենաերկար գոթական տաճարն է:



    Վինչեստրի տաճարը հայտնի վայր է Անգլիայում, շատերը գալիս են այստեղ հայտնի անգլիացի գրող Ջեյն Օսթինի գերեզմանը տեսնելու համար: Այստեղ է նաև նկարահանվել Դա Վինչիի Կոդը ֆիլմի որոշ դրվագներ:

    Վինչեստրի տաճարը Անգլիայի ամենատպավորիչ շինություններից է, այստեղ են թաղված բազմաթիվ սաքսոնական արքաներ ինչպես նաև Վիլյամ Նվաճողը և իր որդի Վիլյամ 2-րդը:
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.08.2010), CactuSoul (25.01.2010), cold skin (25.01.2010), E-la Via (27.01.2010), Jarre (04.02.2010), Safaryan (27.01.2010), Yeghoyan (25.01.2010), Անամնիսիս (29.07.2010), Դատարկություն (26.01.2010), Ֆոտոն (25.01.2010)

  15. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենագեղեցիկ տաճարները

    Սբ. Սավայի Տաճարը - Բելգրադ, Սերբիա



    Սբ. Սավայի Տաճարը ամենամեծ ուղղափառ գործող եկեղեցին է աշխարհում: Այն նվիրված է Սբ. Սավային, ով համարվում է Սերբական ուղղափառ եկեղեցու հիմնադիրը և Սերբիայի կարևոր պատմական անձանցից մեկը: Կառուցվել է Վրացար բլրի վրա, որտեղ Սինան Փաշան այրեց Սբ. Սավայի դիակը 1595թ-ին:



    Տաճարի վրա շինարարությունը սկսվեց 1935թ-ի մայիսին, սակայն երկրորդ համաշխարհային պատերազմի և սոցիալիստական ռեժիմի պատճառով շինարարությունը բավակնին ձգձգվեց, մինչև այն ավարտին հասցվեց 2004թ-ին: Տաճարի արտաքին մասը ավարտված է, սակայն ներսը դեռևս մնում է անավարտ:

    Շենքի բարձրությունը 82 մետր է և այն տեսանելի է քաղաքի բոլոր կողմերից:
    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.08.2010), CactuSoul (27.01.2010), davidus (27.01.2010), E-la Via (27.01.2010), Jarre (04.02.2010), Safaryan (27.01.2010), Yeghoyan (27.01.2010), Անամնիսիս (29.07.2010), Ֆոտոն (12.07.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆուտբոլային ամենագեղեցիկ դրվագները
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 148
    Վերջինը: 04.04.2018, 16:34
  2. Աշխարհի ամենագեղեցիկ բազալտե «երգեհոնները»
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 22.08.2011, 00:08
  3. Գրառումներ: 68
    Վերջինը: 11.04.2011, 08:20
  4. Աշխարհի նոր 7 հրաշալիքները
    Հեղինակ՝ Egern.net, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.03.2010, 17:12
  5. Հոդված. Աշխարհի ամենագեղեցիկ բազալտե «երգեհոն
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.02.2010, 15:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •