Այս թեմայի բոլոր գրառումները, հայտնած կարծիքներ` հիմնված են միայն ցեղասպանության վրա:
Մարդիք, "թուրկ" ասելիս, միանքամից պատկերացնում են ցեղասպանությունը... ուրիշ ոչինիչ:
Ես դա սխալ եմ համարում և պրինցիպիալ փորձում եմ կարծիքներս հիմնավորել ուրիշ պատճառներով:
Ատողներ ջան, տանը, տաք-տաք նստած, ապրելով քո երկրում, որտեղ երեկոյան տնից դուրս գալու և չվերադարնալու հավանականությունը համարյա 0-ական է` իհարկե հեշտ է խոսալ, այս դեպքում "ատել":
Ի տարբերություն նենց երկրների, քաղաքների` որոնցում դու թուրքը, ադրբեջանցին, վրացին... նույն ստրուկն եք համարվում, որտեղ տնից դուրս գալու ու սաղ-սալամաթ վերադարնալու հավանականությունը ավելի քիչ է քան հակառակը, և ակնհայտ որս է հայտատարված, քո ու քո նման "սև" մարդկանց վրա: Դու քո ատելությամբ` պրինցիպներով հեռու ես մնում թուրքերից.... ունես 4-5 հայ ընկեր, որոնցից 2-ը` ձեզ վրա հարցակման ժամանակ պոտենցիալ քցող են: Տեսնում ես, ձեր "ռայոնի" սպայկաները / թուրքեր, վրացիներ,
հայեր... Կովկազ/ որոնք ամեն մի պրոբլեմին մոտենում են միավորված, բոլորով, ու թքած ունեն` թե իրանց պապերը ինչ են արել, մարդիք մտածում են, իրանց կյանքի մասին, ու հասկացել են, որ առանց միավորվելու նման պայմաններում սենց թե նենց` վերջները պուլպուլակ ա: Նման սպայկաները, իրանցը ունեն, ու բոլոր տեղայնքի "ֆաշիստները" իրանց տեսնելով ճանապարհը փոխում են, իսկ դու` գոնե կարողանում ես երեկոյան արխային խանութ գնալ, ձեր ռայոնում: Ու դա իրանց շնորհիվ է, հենց այդ թուրքերի: Որոնք քո համար հաստատ ավելի շատ ստդացավ ունեն, քան քո մի քանի հայ "ընկերները": Ու իրենց հետ ծանոթանալու ժամանակ, քեզ, որպես Կովկազցի` դիմավորում են մեծ ուրախությամբ, հայերեն "Բարև ապեր, Армения?, հայ?' բառերով... Լսելով դրական պատասխան, էլ ավելի շատ են ուրախանում, ու փորձում են նենց դրսևորել, որ այդ փոքրիկ "կովկասյան ընտանիքը" ավելանա եվս 1 անդամով:
Դու էլ, ինքսնինքյա աչք ես փակում պապերի արածների վրա, բնականաբար մտածելով ապահովությանդ ու մեջքիդ կանգնող մարդկանց մասին:
Հավեսով ընկերանում ես հենց այդ թուրքերի, ադրբեջանցիների..ի.տ.դ հետ, հասկանալով, որ նրանք ջիգյարով, լավ մարդիք են, որոնք նույն պես աչք են փակում բոլոր կոնֆլիկտների վրա, մտերմանում են հետդ, ու մեջքիդ կանգնում են պետք եղած ժամանակ...պատճառներն են ստիպում, հետո արդեն առաջանում է ընկերական սերն ու հարգանքը

:
Բայց դա զգալ է պետք, այդ անոգնական վիճակը տեսնել ու ապրել է պետք... հակարակ դեպքում` հասկանալը մի քիչ դժվար է, տաք տեղից խոսալն էլ հեշտ:
Էջանիշներ