այո
ոչ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Quyr Qery (26.07.2012), Sagittarius (22.01.2010), Tig (21.01.2010)
Ասեմ ինչա նշանակում, եթե ձեռներս ճար լիներ մինչև վերջին խազը կստորացնեինք, հետո հրեաներին նման միլիարդներ կկթեինք և հետո տարածքները հետ կվերձնեինք, բայց տվյալ դեպքում ավելի հեշտ է ասել ներում եմ քան տենց բան անելը, ես էլ ասում եմ մենք ասում ենք ներում ենք որովհետև թույլ ենք ուժեղ մարդը մինչ ներելը պատժում է, քեզ վիրավորողին կամ քեզ ցավ պատճառողին կարող ես սրտանց ներել, միայն պատժելուց հետո, թե չէ եթե չես կարողանում կտրես ձեռքը պետք է համբուրես, իսկ հիմա հենց դա էլ արվում է, այսինքն այնքան թույլ ես որ քեզ ցավ պատճառողին չես կարողանում պատժել ուստի համբուրում ես ձեռքը:
Եթե իրանց պապերը մոռթել են ուրեմն այսօր նրանք պետք է դա ընդունեն և հարգեն մահացածների հիշատակը ոչ թե ասեն տենց բան չի եղել, իսկ դա նշանակում է որ իրանց թոռները արդարացնում են պապերին իմանալով ճշմարտությունը:
Քո ներելը ոչ մեկին էլ պետք չի, իրանց չի հետաքրքրում թե դու ինչ ես մտածում, իսկ հաղթել նշանակում է ստիպել ընդունել ճշմարտությունը և հողերի վերադարձում, որը երբեք էլ չի լինի:
Lion (22.01.2010)
Եվ՞... և ոչինչ էլ դա չի նշանակում, եթե հայ ընտանիքներ փրկվել են թուրքերի շնորհիվ դա չի նշանակում, որ պետք է ներել կամ որ այս պարագայում նույնն է մոռանալ:
Միթե քեզ պատճառներ են հետաքրքրու՞մ, ասենք կարողա իրանց կայֆի համար են սպանել կամ կրոնից առավել շահն է խոսացել, չնայած դրանք այդքան էլ կապ չունեն:
Ինչքան դու ես տեղյակ մի էտքան էլ իրանք են տեղյակ ու դա արդարացում չի, թքած թե տեղյակ չեն կարևորը եղել է և չեն ընդունում:
Վերջին խմբագրող՝ Gayl: 22.01.2010, 01:17:
Ես հասրակության անառողջ մասից եմ, վառել...
Մերսի, ապեր, ուրեմն ես խղճուկ եմ... Բայց հատկանշական է, որ սրան --
որևէ տրամաբանական արձագանք կամ ճխտում չտրվեց, ինչն ինքնին խոսուն է...Իսկ ինչու "կամ-կամ" - էն էլ արեք, էն էլ... Ես չեմ ընդունում, որ նման հարցերում "կամ-կամ" են դնում: Այս հասկացությունները տարբեր հարթությունների վրա են և չեն հատվում: Հնարավոր է ուժեղ պետություն կազմակերպել և ատել թուրքին, չեմ հասկանում, ինչո՞ւ մեկը պետք է ժխտի մյուսին...
Հ.Գ. Ի դեպ, վստահ եմ, որ Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Աղբյուր Սերոբը կամ Արաբոն ինձնից շատ են ատել թուրքերին: Հուսով եմ քո "խղճուկ" բնորոշումը համենայն դեպս գոնե նրանց չէր վերաբերվում...
Վերջին խմբագրող՝ Lion: 22.01.2010, 08:28:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Կուզենաի հասկանալ թե ինչու են հարցման արդյունքներում ակուբցիների 72%-ը թուրքերին էտպես լավ վերաբերում: Մի ազգ որը ոչնչացրել է քո նախահայերին, չնայելով մանուկ ու մեծ, ոնց կարող է նոխկանքի չառժանանալ հայ ազգի կողմից:
Lion (22.01.2010)
Ամենայն հավանականությամբ պիտի նողկանքի արժանանար, քանի որ ոչնչացրել է նախահայրերին, բայց ավելի մեծ գենոցիդ/ցեղասպանություն, քան սեփական լեզուն աղավաղելն ա, ինչպես բոլոր "լավ տղեքը", ուղղակի հնարավոր չէր, էնպես որ մինչև հասկանալը, թե ինչո՞ւ են ակումբցիները "լավ վերաբերվում" թուրքերին, եկեք հայերին ու հայերենին լավ վերաբերվենք:
Վերջին խմբագրող՝ Dayana: 22.01.2010, 14:13:
Ադրբեջանցիներին ատում եմ,ավելի շուտ հակակրանք եմ զգում այդ ազգի նկատմամբ, իսկ թուրքերին՝ ոչ :![]()
Հարցը ձևակերպված է հետևյալ կերպ. «Ատու՞մ եք արդյոք թուրքերին» և ոչ՝ «Լա՞վ եք վերաբերվում արդյոք թուրքերին»: Պատասխանել եմ՝ ոչ, չեմ ատում, որովհետև ատելությունը անպտուղ, անիմաստ ու դատարկ զբաղմունք է: Յուրաքանչյուր խնդրի համար հարկավոր է գտնել պրագմատիկ-կիրառական լուծում, ոչ թե հուզական: Այս պահին թուրքերին ատելը ինձ ոչ մի բան չի տալու, նամանավանդ՝ կորուսյալ հայրենիք և այլն, հետևաբար՝ չեմ ատում: Ըստ այդմ՝ թեմայի տեղը համարում եմ ապագայում ստեղծվելիք «Քաղաքական օնանիզմ» բաժինը:
DIXIcarpe noctem
Kita (08.06.2010), Quyr Qery (26.07.2012), Sagittarius (23.01.2010), Ungrateful (22.01.2010), Շինարար (22.01.2010)
Երբ մեկից մի լավ բան չենք սպասում ու հանկարծ նա անում է այդ բանը, ավելի ենք տպավորվում, զգացվում, քան եթե դա աներ մեկը, ումից սպասում էինք: Թուրքերին ատելու հետ ասածս ի՞նչ կապ ունի… Հեռուստալրագրող Պետրոսը հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների հետ կապված մեկնել էր Թուրքիա, կյանքում երևի առաջին անգամ թուրք էր տեսել և ո՜վ զարմանք, թուրքը մեզ նման մարդ է, մսից ու արյունից, թերևս արյունն էլ մերինի պես կարմիր լինի, տեսնեիք, թե ինչ ոգևորությամբ էր կիսվում էկրանից թուրքերի մասին իր տպավորություններով, համարյա համոզված եմ, որ եթե մի քանի օր ավել մնար Թուրքիայում համոզելու էին իրեն, որ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, իսկ եթե հանկարծ մի շաբաթ ավել մնար, թերևս համոզվեր, որ անցյալ դարասկզբին մենք ենք կոտորել թուրքերին: Հետևություն՝ թուրքերին ատել պետք չի, թե չէ մի օր թուրք կտեսնենք ու Պետրոսի օրը կընկնենք… Ես չեմ ատում, այդպես էլ քվեարկել եմ, թուրքերի հետ շփվելու շատ առիթներ եմ ունեցել, սովորական մարդիկ են, մսից ու արյունից, մինչ այդ հենց այդպես էլ պատկերացրել եմ իրենց, դրա համար էլ ստացած տպավորություններիցս ուղեղս չի մթագնել, սովորական մարդիկ են, ոչ ավելի, որոնց իրենց պապերը հսկայական մեղքի բեռ են կտակել, չեն ուզում տեսնել այդ բեռը, օգնության կարիք ունեն, պետք է ցույց տալ նրանց, թե ինչն է այդքան ծանրացած իրենց վրա… Այդքան բան, հա իսկ զգուշությունը, ավելի շուտ աչալրջությունը լավ բան է, թուրքերի մեջ էլ կարող են լինել ատելությամբ մոլուցքով տառապողներ, դա պետք չի մոռանալ…
dvgray (08.06.2010), My World My Space (08.06.2010), Sagittarius (23.01.2010), Նաիրուհի (27.05.2011), Ուլուանա (08.06.2010)
Էս վիդեոն նայեցի տվյալ թեման հիշեցի:
http://www.youtube.com/watch#!v=teVO...eature=related
My World My Space (08.06.2010), Tig (08.06.2010), VisTolog (08.06.2010)
մահ թուրքերին!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Mephistopheles (08.06.2010)
Gayl (08.06.2010)
Ուզեցի ստեղ մի բան գրեմ էս թեմայի հետ կապված իմ անձնական փորձից… … մի թուրք աղջիկա կա մեր ընդհանուր ընկերական շրջապատում ու մենք իրար ահավոր լավ ենք հասկանում, հանկարծ նույն բառեր ենք հայտնաբերում ու տենց շատ ուրախ ենք միասին, բայց երկուսիս մոտ էլ մի բան հետ էր պահում, քանի որ մի բան կար որ պետք էր խոսել: Ու նենց հետաքրքիրա հանկարծ ինձ բռնացնում էի էն մտքի վրա, որ ինքը թուրքա էնքան խորնա մեր մեջ նստած էտ գաղափարը, որ մենք «թուրքերի հետ պետքա սառը լինենք, չուրախանաանք ու չվստահենք…»: Միշտ խուսափում էինք մի տեսակ մեր միջազգային հարաբերություններից ու ցեղասպանությունից խոսել: Մեր Հրաժեշտի երեկոյին Զեյնեպը մի-քիչ խմել էր ու սկսեց ասել, թե ինձ ինչքան շատա հավանում ու որ երբ սահմանը բացեն առաջինը գալու յա Հայաստան, որովհետև շատա ուզում, ու վերջում էլ. «Ինգա՛, գիտեմ, որ ցեղասպանության հարցնա, ու ես դրա հետ չնայած կապ չունեմ ու չգիտեմ եղելա, թե չի եղել, բայց ուզում եմ ներողություն խնդրեմ դրա համար»: Հետաքրքիր էր մի տեսակ...
Էտ աղջիկը իմ ընկերնա, հիմա ինչ պիտի ատե՞մ իրան...
Ամեն ինչ շատ հարաբերականա:
Վերջին խմբագրող՝ Agni: 26.05.2011, 18:43:
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
Ambrosine (26.05.2011), Jarre (26.05.2011), Moonwalker (26.05.2011), My World My Space (26.05.2011), Norton (26.05.2011), Quyr Qery (26.07.2012), Sagittarius (26.05.2011), Skeptic (26.05.2011), VisTolog (26.05.2011), Աբելյան (26.05.2011), Արէա (26.05.2011), Արևհատիկ (26.05.2011), Դատարկություն (26.05.2011), Ինչուիկ (26.05.2011), Նարե91 (26.05.2011), Ռուֆուս (26.05.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ