Չգիտեմ՝ որքանով եմ համապատասխան տեղում բացում թեման, բայց քանի որ «Ինքնագրի» մասին այս բաժնում են գրում, այս բաժինը ընտրեցի, ի վերջո շատ ստեղծագործողների համար «Գարունը» եղել է առաջին անկյունը, որտեղ նրանք արտահայտվելու հնարավորություն են ունեցել… Խորհրդային տարիներին մինչև հիսուն հազար տպաքանակ ունեցող այս ամենահեղինակավոր ամսագիրը այսօր լույս է տեսնում երկու հարյուր օրինակով, եթե լույս է տեսնում, ինչու՞… Այս թեմայում եկեք քննարկենք այս ամսագիրը, նրա ճգնաժամի պատճառները, այն ամենը, ինչ տպագրվում է այս ամսագրում: Ինքս ամսագրի ջերմ պաշտպանն եմ, բայց հակառակ կարծիքները քննարկման նյութ կտան, գուցե ինչ-որ լավ բանի բերի այս քննարկումը, իսկ եթե ոչ, ուղղակի կզբաղվենք մի քիչ, ևս մի հարցի շուրջ զրույց կծավալվի… Հուսով եմ՝ արձագանքողներ կլինեն: Լավ մնացեք:
Էջանիշներ