
Ես հետո այս թեմայում մանրամասն կգրեմ, մի քիչ թեթևանալուց հետո, քանզի որոշ ասելիքներ ունեմ, իսկ հիմա, Դիվի, հարց տամ: Առաջարկածդ սցենարը այսպես կոչված «ջայլամի քաղաքականությանը» չի՞ նմանվում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ոչ, քանի որ ջայլամի քաղաքականություն լրիվ այլ բան:
սա մոտավորապես ասեմ, որ նման է նրան, որ մարդկությանը ունիկալ շանս է տրված այս տարածքներում չունենալ "բանտեր", քանի որ վերջին հաշվով կորցվում է միայն սպամի, կամ հայոյանքի համար տեղ: բայց հայոյողը չի արգելափակվում:
հասկանանք, որ մեզանից ոչ մեկը իրավունք և չունի ու նաև իր վրա պարտականություն չի վերցրել դաստիրակել ինչ որ մյուսին: դրանք ուսումնասիրելը հոգեբանների ակադեմիական և կիրառական խնդիր է, բայց ոչ թե իմ ու քո: դա եթե ռեալում անում էլ ենք, ապա անում ենք պարտադրված, քանի որ ռեալում հենց այդ անցանկալի հոգուց ինքանեչս մեզ արգելափակելու շանսերը հավասասր են զրոի: ու ստիպված ամեն անգամ փորձում ենք "դաստիրակել": իսկ այստեղ այդպես չի: ու հետևաբար այդ դաստիրակչական ակցիաները անհեթեթություն են: ուրիշ բան է, որ այդ մարդ-նիկը շատ հնարավոր է որ այդպիսի համընթանուր իգնորից իրեն շատ վատ զգա, ու ինքը իրեն նորմալիզացնի: իսկ եթե չարեց էլ, դա սչ մեկին չպետք է հետաքրքիր:
օրինակ քեղ շատ է հետաքրքրում՞, թե նամակով եկած սպամը ով ուղարկեց ու ինչու: բռնում արգելափակում ես քեզ ու վերջ:
…
վիրտուալ աշխարհի խնդիրը այլ է: հանցագործությունը, կամ որ է կիբեռհանցագործությունը՝ դա վիրուսներն են, ու կամպյուտերային վզլոմները, կայքերի ջարդումը, բիզներս պրոեկտների վրա հարձակումւ, ին նֆորմացիոն արտահոսքերը…
այ սրանց դեպքում է, որ առայժմ չկա ալտերնատիվ: օրինակ, եթե քո կոմպը "տրաքի", ապա քո համար կարող է ինչ որ ճակատագրական բաներ լինի: իսկ եթե դու քեզ արգելափակես Դիվիից, ապա դրանցի քեզ ոչ մի բան էլ չի լինի:
![]()
հիմա ինչ՞ ես կարծում: քեզ կանչեմ ռազբորկլեքի՞, որ դու ինձ անվանեցիր "մոլորված մարդ", ու ինձ անվանեցիր նաև "անկանոն և անօենք ապռել ուզող մարդ-երիտասարդ":
հասկանում եմ, որ ինձ վիրավորելը չի եղել քո մոտիվացիան: սակայն հասկամում ես չէ՞ որ կարող է իմ համար քո խոսքերը ու վայրի հայոյախոսությունը նույն հարթության մեջ լինի:
…
հիմա անցնենք բուն մեր նյութին
ես թքած ունեմ, թե ոմն վիրտուալ խորլիգան ինչ է անում, ինձ հայոյեց, կփակեմ ինձ: հայոյեց ինձ մոտիկ մարդու, նույն խորհուրդը կտամ իրեն: հսակացեք, որ սա խնդալու է ուղղակի: ով հայոյանք չի լսել երբևէ: սա մի կողմիցլ մյուս կողմից: ես թքած ունեմ էն մարդու վրա, ով իրան այդպես է պահում: իմ համար այդպիսի խնդիր չկա, որ իրան դաստիրակեմ:
եթե քո համար այդպիսի խնդիր կա, ապա արա դա, դա ինձ բացարձակ չի հետաքրքրում:
ու եթե հույս ունես, որ ինչ որ մեկին կդաստիրակես, ապա կարծում եմ որ քո մասին չափազանց մեծ կարծիքի ես:
Հիդրոգեն (19.01.2010)
Բարեկամ քեզնից բխած խոսքը անօրենքության մասին եր խոսում:
Ես ուրախ եմ քեզ համար որ դու «թքած» ունես այդպիսի մարդկանց վրա: Նշանակություն չունի վիրտուալ թե այլ կերպ, հմա ասենք նամակով փոստով կամ դեմ առ դեմ ինչ տարբերություն՞ մարդը չպետք է միայն գրել կարդալու կրդություն ունենա, այլ նաև բարոյական սա առայինն է որ պետք է ստանա ծնողներից, մանկապարտեզից և դպրոցից:
Կարծիք չունեմ դա իմ ցանգությունն է գոնե մի մարդու մոտ մի տոկոս մտածելակեբը,«ինտիլեկտը» փոխվի և վստա եմ գոնե կցանգանա:
Ի վերո զարգացում նշանակում է առաջին հերդին մարդը ինքը այլ ոչ թե շրջագա միջավայրը կամ նրա օգտագործման առարկաները:
Վերջին խմբագրող՝ bari hoki: 19.01.2010, 06:50:
Նշանակություն ունի վիրտուալ, թե այլ կերպ, քանի որ վիրտուալում այդ հարցը ունի շատ լավ լուծում, այն է` ուշադրություն չդարձնել/ջնջել/արգելափակել, որը ոչ թե "ջայլամի քաղաքականություն" է, այլ պատժելու ամենաարդյունավետ միջոցը: Չեք պատկերացնում` ինչքան ծանր է հայհոյասեր և ինքնահաստատվել փորձող ինչ-որ մեկի համար, երբ իրեն ուշադրություն չեն դարձնում: Շատ դեպքերում նա նույնիսկ կմտածի, որ իր գրառումը տեղ չի հասել: Եվ նման մի քանի փորձից հետո կամ կդաստիարակվի (որը քիչ հավանական է), կամ էլ կթողնի կհեռանա:
Իսկ դուք փորձե՞լ էք փոխել որևէ գողի, խուլիգանի, մարդասպանի կամ այլ արատավոր մեկի վարքագիծը: Ինչ է կարծու՞մ էք դա հնարավոր է: Նման արատների դեմ պայքարելն անիմաստ է, դրանք մարդկության մի մասն են կազմում ու դա ցավոք սրտի անխոսափելի իրողություն է: Դրանց դեմ միայն պաշտպանական միջոցեներ պետք է կիրառել այն էլ նախամիջոցներ:Եթե տենց ամեն ախմախի հետ գլուխ դնես գլուխդ կուռի, արդեն քո կյանքի վրա սկի նորմալ չես կարա կենտրոնանաս:Բարեկամ քեզնից բխած խոսքը անօրենքության մասին եր խոսում:
Ես ուրախ եմ քեզ համար որ դու «թքած» ունես այդպիսի մարդկանց վրա: Նշանակություն չունի վիրտուալ թե այլ կերպ, հմա ասենք նամակով փոստով կամ դեմ առ դեմ ինչ տարբերություն՞ մարդը չպետք է միայն գրել կարդալու կրդություն ունենա, այլ նաև բարոյական սա առայինն է որ պետք է ստանա ծնողներից, մանկապարտեզից և դպրոցից:
Կարծիք չունեմ դա իմ ցանգությունն է գոնե մի մարդու մոտ մի տոկոս մտածելակեբը,«ինտիլեկտը» փոխվի և վստա եմ գոնե կցանգանա:
Ի վերո զարգացում նշանակում է առաջին հերդին մարդը ինքը այլ ոչ թե շրջագա միջավայրը կամ նրա օգտագործման առարկաները:
Պետք է հասցնել մինչև մայրամուտ...

Բավական շատ մարդիկ, չնայելով հորդորիս, որ քննարկեն երևույթը, շարունակեցին համարել որ անձնական խնդիր եմ հետապնդում ու սկսեցին ինձ խորհուրդներ տալ թե կոնկրետ տվյալ դեպքում ինչ անեմ: Բոլորին շնորհակալություն այդ խորհուրդների համար, բայց ցավոք դրանք ինձ ներկայումս պետք չէին:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում WhiteSmoke{F}-ին թեմայի պահանջին համապատասխան գրառում անելու համար: Բոլորովին էական չի, թե նրա ասածներին կհամաձայնվե՞նք, թե՞ ոչ, էականն այն է, որ եղավ կոնկրետ առարկայական առաջարկ:
Այժմ սկսենք սկզբից: Սովորաբար աշխատում եմ ինքնանպատակ թեմաներ չբացել ու սա էլ այդ առումով բացառություն չէր:
Ինտերնետի մեզ տված ամենամեծ առավելություններից մեկը գաղափարների տարածման հնարավորությունն է: Իսկապես, այս տեխնիկական հնարավորությունը մեզ հնարավորություն է տալիս մեր տեսակետները տարածել ու հասցնել բավական լայն լսարանտ: Սա մի առավելություն է, որն անհրաժեշտ է օգտագործել: Իմ կարծիքով իմ առաջարկած խնդիրը լուծելիս այս հնարավորությունը չպիտի անտեսվի, հակառակը, պետք է լինի ուշադրության կենտրոնում:
Մինչ բուն ասելիքիս անցնելը ցանկանում եմ ներողություն խնդրել առաջին գրառմանս համար: Միանգամից ասեմ, որ այդ գրառումն արվել է կանխամտածված ու «փոշմանելու» խնդիր չկա, ընդամենը իմ առաջին գրառմանը շարունակում է իր բնական շարունակությանը: Այսպես, առաջին գրառմանս մեջ ես հայհոյեցի որոշակի տիպի մարդկանց, հայհոյանքներս բավական գրական էին կառուցված, բայց ըստ էության, իրենց բովանդակությամբ, չէին տարբերվում «փողոցային քֆուրներից»: Այլ հարց, որ նկարագրածս տիպի մարդկանցից շատերը գուցե և իրապես արժանացել են այդ կամ էլ ավելի սաստիկ հայհոյանքների, սակայն կա երկու հանգամանք.
1. այդ հայհոյանքներումս ծնողների արժանապատվությունը ոտնահարող դրույթներ կային, մինչդեռ բացառված չէ, որ հայհոյանքիս հասցեատիրոջ ծնողներն առաքինի մարդիկ են,
2. մենք այդ մակարդակին իջնելու ու այդ տիպի մարդկանց հավասարվելու կարիք բնավ չունենք:
Հարց կառաջանա, թե հապա ո՞րն էր նպատակս:
Նպատակս կշարադրեմ հաջորդիվ:
Նախ փորձենք հետևություններ անել այս թեմայի գրառումներից: Այդ հետևությունները կարևոր են ոչ այնքան քննարկման մասնակիցների, որքան քննարկման օբյեկտը հանդիսացող սուբյեկտների համար: Այսպես, ունեցանք հետևյալ պատկերը.
ա) նման արարքը պախարակելի, տգեղ, վատ, թույլ ու մարդկային արժեքներ չունեցող անձի արարք է,
բ) եթե նրանք անոնիմ հայհոյում են դիմացինին, ապա կարող են նույն ոճով արժանանալ հակառակ կողմի առավել սաստիկ հայհոյախոսությանը, նվաստացմանը,
գ) շատերը պատրաստ են վիրտուալ կյանքից անցնել ռեալ կյանք, գտնել այդ սուբյեկտներին ու հաշվեհարդար տեսնել: Ընդ որում թեև մշտապես կա թաքնվելու հնարավորոթյուն, բայց միշտ էլ կա թաքնվածին հայտնաբերելու հնարավորություն:
Ի՞նչ շահեց տվյալ սուբյեկտը ինչ-որ մեկին հայհոյելուց: Առավելագույն շահումը ուշադրության կենտրոնում հայտնվելն է, մնացած բոլոր հարթություններում ինքը դառնում տուժած կողմ. հայհոյանքները վերադարձվում են տասնապատիկ, տվյալ հասարակությունից, համայնքից առանձնացվում, հեռացվում է, կա հնարավորություն, որ իր հետ հաշվեհարդար կտեսնեն իրական կյանքում:
Առաջին գրառումս, խոստովանում եմ, այդ տիպի մարդկանց հենց այսքանը հասկացնելու համար էր. ես ոչ միայն նրանց բավական կոպիտ հայհոյեցի, այլև կարողացա հրահրել մի խոսակցություն, որում, ըստ էության, այդ մարդուն նվաստացրին բոլորը, բոլորը վատ արտահայտվեցին, հավասարեցրին հողին:
Նման խնդիրների դեմ առնելն իրականում անհնար է: Մշտապես կգտնվեն հանցագործները, խուլիգանները. աշխարհում ոչ մի տեղ ոչ մի կերպ հնարավոր չի եղել հանցագործությունները կամ խուլիգանությունները վերացնել, այս կարգի վարքը նույնպես հնարավոր չէ վերացնել: Բայց սա կարելի է նվազեցնել:
Նվազեցնելու համար պետք է լինել «քաղաքացի»: Երբ ես ինչ-որ համայնքի անդամ եմ, այդ համայնքն էլ, օրինակ, ֆորում է, ես ողջ պատասխանատվությունը չեմ թողնում ղեկավար կազմի վրա, այլ գիտակցում եմ, որ ինձնից, անձնապես ինձնից ինչ-որ բան կախված է, որ ես, հենց ես, ինչ-որ եղանակ ստեղծող եմ: Կոնկրետ իմ՝ անհատիս ստեղծած եղանակը չնչին է, բայց երբ մենք շատ ենք, դա արդյունք է բերում: Ու եթե ֆորումը համայնք է, ապա բոլորս ենք այդ համայնքի արժեքային համակարգի ձևավորման պատասխանատուն: Ու մեզնից ամեն մեկը իր վարքով պիտի ուրիշների համար օրինակ ծառայի. ահա թե ինչու կտրականապես համաձայն չեմ թեմայում ակտիվությամբ աչքի ընկած dvgray-ի տեսակետներին, ըստ որոնց ինքը լուծում է իր՝ անհատի խնդիրը, չդառնալով ընդհանուրի մասնիկ: Դրա իրավունքն ինքն ունի, ինտերնետը նաև այդ ազատությունն է տալիս. բայց այդ դիրքորոշումը կտրուկ հակասության մեջ է իմ աշխարհայացքի, իմ արժեքային համակարգի հետ: Ու դրվում է ընդամենը մի պարզ խնդիր, կարողանալ այդ համայնքում ամենքին հասանելի դարձնել, որ նման վարքը, անանուն հայհոյանքը, տականքին վայել արարք է, ճղճիմ քայլ է, մարդկային չէ, թույլ մարդու հոգեբանություն է: Կարողանալ հասկացնել, որ կոնկրետ այդ հայհոյողները տուժում են: Ինչպես նաև հասկացնել, որ մի օր ինչ-որ մեկը, ով ավելի լավ է տիրապետում ինտերնետ գործիքին ու ունի լավ կապեր, իրեն կարող է բռնացնել խանութից դուրս գալիս:
Ես գիտեմ, որ այս ընկալումների տարածումն էլ չի վերացնի երևույթը, բայց անհրաժեշտ է, որպեսզի ինտերնետի մոտ ամեն հայտնվածը այս մասին խորհի, հաշվի առնի, քննի իր վնասներն ու օգուտները, ու ըստ դրա կողմնորոշվի, կազմակերպի իր վարքը: Ես վստահ եմ, որ այդ դեպքում նման երևույթները կտրուկ պակասելու են:
Ուրեմն մեզ մնում է խնդիր, քանի որ խոսքը գնում էր ոչ միայն ակումբի մասին, այլ ընդհանրապես ինտերնետի, ըստ հնարավորության այս տեսակետները հասանելի դարձնել բոլորին: Մեր երկրում ինտերնետը նոր է մտնում, նոր է զարգանում, բազում չտեսներ առաջին անգամ են երեսը տեսնում: Նաև մեզնից է կախված, թե իրենք ինչպես կօգտագործեն այս գործիքը, կընդունեն որպես գործիք, իրենց կյանքի մի բաղկացուցիչ մաս, թե կդիտարկեն որպես «երկրորդ կյանք», ուր իրենց ամեն ինչ «թույլատրված է»:
Կարծում եմ, որ քննարկման ծավալման նոր հիմք դրեցի, քանի որ ամեն ինչը ասեցի, ըստ էության, մակերեսային:
Բայց կարծում եմ, որ հիմնական ասելիքս հասկանալի էր:
Ու հատուկ նշեմ, որ հիմնական ասելիքս նաև առանձնահատուկ ուղղված էր այն մարդկանց, ովքեր քննարկվում են այս թեմայում. ես վստահ եմ, որ այդպիսիքից շատերը կարդալու են թեման, մի մասը կատաղած, մյուսները շփոթված, էն մյուսները պադոշավարի: Բայց ես կուզեի, որ էդ տիպի մտածողներից ամեն մեկը ուշադիր մտածեր այս թեմայի յուրաքանչյուր գրառման մասին ու տեսներ, թե ինքը հասարակության ինչ ստորին սանդղակ է իրեն գցել ու նաև մտածեր ելքի մասին:
Առայժմ այսքանը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Զզվում եմ քաղաքականության բաժնի թեմաներից, մեկ էլ էս տեսակ թեմաներից, որ մտնում ես, ու ինչքան բացասական լիցքեր, որ հնարավոր ա, թափվում են գլխիդ: Էստեղ առանցքային գաղափարը կարծես լիներ՝ հայհոյենք զմիմյանց, որ էլ չհայհոյվենք: Ես, ցավոք, ինքս բազմաթիվ անգամ եմ բախվել էդ նողկալի երևույթին, որից նույնիսկ ավելի շատ եմ զզվում, քան ներկայիս հայաստանյան «քաղաքականություն» կոչեցյալից: Բայց մի՞թե պետք է նույն կերպ պատասխանել, հը՞ն: Մեկը ես ստորին ավելի ստորացնելուց ինքս ինձ ստորացած կզգամ:
![]()
Վերջին խմբագրող՝ AniwaR: 20.01.2010, 02:50:

Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Kuk (20.01.2010)

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ