Gayl (19.01.2010)
Բարեկամ ոչ ոք իրավունք չունի անձանբ բռնանա ուրիշի ազատ խոսքին, կարդա երկու գրքերում էլ նույնն է գրած:
Եթե ես ինձ թույլ տամ այստեղի ոստիկանին հայոյեմ, անպատվեմ նա ինձանից միայն փաստաթուղթ կհարցնի, որպեսզի տուգանի մոտ 300 € սահմանում, ամեն անբարո. խոսքի համար, բայց դեռ պետք է ապացուցի:
Ուզում եմ ասեմ եթե դու անձամբ քայլեր ձեռնարկես ինքդ կլինես մեղավոր:
eduard30 (17.02.2011)
Արտաքնից մակերեսային թվացող այս խնդիրը իրականում լուրջ սպառնալիք է, ուղղված ագային պառակտման, հոգևոր ու մշակութային, ընտանեկան , ընկերական, սիրային և մյուս արժեքների խարխլման հարցում: Եվ պետք չի այս հարցն պրիմիտիվացնել` այն բերելով անձնական հաշվեհարդարի հարթություն: Քանի որ դրանով իրականում ոչ մի հարց չի լուծվի, բացի սեփական փուքսը ժամանակավոր թողելուց: Աբիժնիկ, չտես, կյանքում ոչ մի կերպ չռեալիզացվածը կդառնա ավելի վատը քան կար նախկինում: Այստեղ ավելի օպտիմալ, պրոդուկտիվ ու ավելին կասեմ ազգանվեր աշխատանք է պահանջվում:
Բոլորն էլ գիտեն թոկից փախածի առակի մասին: Հիմա նույնը կատարվում է մեր պետությունում: Ազատությունը սահմանափակված, սեքսի մասին մենակ կինոյից գաղտնի նայած, դրա մասին մեղքային տրամաբանությամբ ապրող, և առհասարակ շատ այլ երևույթների մասին խեղաթյուրված պատկերացում ունեցող, չտես հասարակության մի ստվար զանգվածին, այսօր տրված է ազատ հնարավորություն օգտվելու համացանցից: Քիչ է դեռ այն, որ այդ հասարակությունը բարոյապես պատրաստ չէ կենցաղային սովորական ազատությանը, դեռ ավելին նա ունի ազատ լինելու հնարավորություն համացանցում մնալով ինկոգնիտո, անպատիժ: Ֆռանկլի <<եքզիստեցիալ հոգեբանություն>>ում ասվում է, ազատությունը միշտ ունի անբաժանելի ուղեկից, որն է պատասխանատվությունը:
Իսկ որքանով ենք մենք պատասխանատու, ավելի շուտ բարոյական ու ոչ չտես, պատրաստ լինելու այդ ազատուտթյանը, պատասխանատվություն կրելու մեր արտահայտած մտքերի ու արտահայտությունների համար:
Ուրեմն այս հարցի լուծման համար տեսնում եմ 4 ճանապարհ:
1. Պետական մասշտաբով: Աըսինքն պետք է պարտադիր վերահսկվեն սայթերը/սայթ ստեղծողի կողմից/, այլապես այն պետք է փակվի: Եթե որևէ համառ չարագործ փորձի աննդհատ խախտել բարոյականության բոլոր սահմանները, նրան բռնլու դեպքում, ենթարկվի օրենքով սահմանված պատժի:
2. Օրենքով պատժվեն այն բոլոր ծնողները, որոնք չեն վերահսկում իրենց 18ը չլրացած երեխաների փորն սայթերից օգտվելը/ ինչպես որ արտասահմանում /: Պետությունը ուղակի արգելափակի օդնոկլասնիկի ու նման սայթերը, ինչպես անում են շատ երկրներ: Ես ինքս ականատես եմ, թե ինչպես է օդնոկլասնիկը կեղծ արժեքներ ներարկում մեր հասարակություն, ու ցավալին այն է, որ դրանից տուժում է ոչ միայն խակ սերունդը: Տեսնում են մի աղջիկ իր կիսամերկ նկարն է դրել, ու շատ տղաներ այդ աղջկան հեղեղել են կոմպլիմենտներով, իսկ իրենց ոչ: Պատկերացում են կազմում կնոջ կեղծ սեքսուալության մասին, ու իրենք էլ են նկարվում մոտավոր այդպես, կամ ել <<արի քեզ ուտեմ, կյանքս>> հայացքով ու դնում իրենց էջում: «Եթե դա ընդունվում ու սիրվում է, ապա ինչու ես էլ չանեմ» մտածելակերպով: Ու իմիջալյոց 100 հատ նկարվում են, ընտրում ամենահաջողը, որն իրականում, իրենց ամենաքիչն է նման: Հանկարծ չկարծեն օդնոյի սիրահարները, թե ինչ-որ տատիկ եմ չադռայով: Ինքս հագնում եմ, ոչ թե կարճ, այլ շատ կարճ, ու նաև նկարվում էլ եմ կանչող հայացով ու բիկինիով: Բայց դա մի հոգու համարա, ոչ թե ինքդ քեզ էժանագնորեն աջ ու ձախ առաջարկելու, բոլորին ի ցույց դնելու սայթի համար: Մի՞թե քո համադասարանցիները, կամ էլ ծանոթները, պետք է քեզ մերկ հետույքից, կամ էլ գռգռված հայացքից ճանաչեն: Մի խոսքով սայթը հիմնականում վերածել են չգիտես ինչանոցի:
Տղաներն էլ ասենք նկարվում են ինչ-որ համերի կողքին, որպես իրենց առաջնային արժանիք ցուցադրելով ունեցվածը, որն իրականում իրենն էլ չի: Ու շատ աղջիկներ չեն հասկանում, որ համեռը պահի հաճույք է, որից հետո, գալույա իրական շփումը, հնարավորա անկողին նաև եդ տղայի հետ: Որն թեթև ասած 0 է: Մի խոսքով մարդկանց մոտ ստեղծվում է կեղծ պատկերացում լավի, արժանավորի, գեղեցիկի ու սեքսուալի մասին:
3.Պայքար մեր կողմից: Լինեն հաքերներ, ովքեր կկարողանան կոտրել այսպիսի սայթերը, կամ էլ, ովքեր իրենց կոռեկտ չեն պահում, դրանց համակարգիչները խափանեն :
4. Սա էլ ուտոպիական ճանապարհն է, բայց իմ կարծիքով ամենամարդասիրական: (Добро сушествует там, где его постоянно творят).
Այդպիսի հիվանդ միջավայրում առողջություն բերել, նոր գաղափարներ, մտքեր, հարցեր:
Ինչպես որ Օշոյի առաջնային գաղափարը, ստեղծել մարդու նոր տեսակ` բարձրացնելով նրա ինքնագիտակցությունը: Թեկուզ ոչ թե նպատակ դնելով 0 ին մոտեցնել աշխարհում ապրող 750 մլն. անրգրագետ մարդկանց թիվը, այլ գոնե նվազեցնել
…(W.S.{F})
Անմակարդակ և պարապ մարդիկ ովքեր իրենց րոպեներն են "սպանում" համակարգչի շնորհիվ... Միակ ճիշտ որոշումը պարզապես արհամարհելն է: Այսպիսի մի ասացվածք կար չեմ հիշում ով էր ասում և դա այդքան էլ կարևոր չի " Հիմարի հետ մի կռվիր ,որովհետև կողքից տեսնողը կարող է քեզ նրա հետ շփոթել":
"Les hommes perdent la santé pour accumuler de l'argent,ensuite ils perdent de l'argent pour retrouver la santé.Et a pensant au futur,ils oublient le présent de telle sorte qu'ils finissent par non vivre ni le présent ni le futur.Ils vivent comme si ils n'allaient jamais mourir.Et meurent comme si ils n'avaient jamaix vécu".
Dalai Lama

Կոնկրետ այս դեպքում, կարծեմ՝ մարդը իրոք հոգեկան հիվանդ է, բայց իսկապես խնդիրը ավելի մեծ է, կան արտաքուստ նորմալ, ռեալում ադեկվատ տպավորություն թողնող մարդիկ, որոնց հոգում թաքնված խլեշորդին դուրս է ժայթքում վիրտուալում, սրբություն պսակով պարուրված մականունով, հայրենասիրությամբ հորդող ստորագրություններով պիղծ մարդիկ կան, որոնցից կարող ես մեկ օր էլ նամակ ստանալ, որի մեջ մեծերից մեկի խոսքերով միայն ստորագրություն կգտնես, իսկ նամակը կբացակայի… Պայքարելու միակ ձևը խոսքի իրավունքից զրկելն է երևի, այլ տարբերակ ես չեմ տեսնում… Նույնիսկ ռեալ կյանքում, որ տարաբնույթ հանցագործությունների դեմ պայքարելու հազարավոր տարիների փորձ ունի մարդկությունը, դեռևս չեն գտնվել հանցագործների դեմ պայքարելու լավագույն տարբերակները, հանցագործությունների համար լավագույն պատժամիջոցները, ուր մնաց թե նորածին վիրտուալ աշխարհը, որքան էլ այն իրականույունից ավելի կատարյալ լինի, կարողանա գտնել նման խլեշվածքներին պատժելու միջոցներ, ամեն դեպքում վիրտուալ տականքներին ռեալում հանդիպելու հնարավորության դեպքում՝ տրորե՛լ…
Հ. Գ. Բոլոր էն մարդկանցից, ում այս թեմայի բացման շարժառիթը հանդիսացողի համար, մեծահոգություն եմ խնդրել, ներողություն եմ խնդրում…
Վերջին խմբագրող՝ Շինարար: 18.01.2010, 20:26:
Նման մարդիկ կան ու կլինեն, որովհետև մեր հասարակությունը բազում բարդույթներ ունի ու քանի դեռ բազմաթիվ մարդկանց համար համացանցն ու համակարգիչը բոլորովին այլ նշանակություն ու դեր ունեն, այդպիսի դեպքերն անխուսափելի են: Մի հատ նայեք ու տեսեք, թե մեր ազգուտակի հիմնական մասն ինչու է համակարգիչ գնում կամ ինչու է առհասարակ ինտերնետ մտնում:
«Գյադեն» օդնո-ում աղջիկ կպցնելուց ու «գյադայական բազառներ» անելուց հետո, անմիջապես ընկնելով ակումբ կամ այլ նմանատիպ կայք, շարունակում է երկար ժամանակ մնալ «գյադա»… Արդյունքում կամ լքում է ակումբը, կամ էլ ուղղվում, դառնում իսան:)
Երևույթի դեմ պայքարելը մի քիչ դժվար կլինի...... դա նույնն երևույթն է, երբ 3 օր հետո տեսնում ես նոր տեղադրված կանգառի ապակիները կոտրած, կամ փողոցային հեռախոսի լսափողը կտրած-տարած.....
իսկ կոնկրետ դեպքում առանց յնարդերդ քայքայելու հրավիրում ես էտ մարդուն գրած խոսքերը ռեալում, երեսիդ ասելու.... համոզված ասում եմ` 99.9 տոկոսի դեպքում "թռնողական" մոտեցումն է գործում... այդ ժամանակ էլ դու ես մի քանի սիրուն խոսք ասում իր ինքնասիրության ու, ընդհանրապես, տղա լինելու մասին... ու դրանով ավարտում ես....
թե չէ ամեն չխմածի համար նեղվելը քեզ ավելի շատ վնաս կհասցնի, քան էդ ապուշին հոգեկան բավարարվածություն....
Հարգելի Chuk,
ըստ իս նման երևույթներին պետք չէր նվիրել «մի ամբողջ» թեմա։
Պարզապես՝ ջնջել, IP-ն փակել ու անցնել առաջ։
Համենայնդեպս մինչև աշխարհում ու ՀՀ–ում կիբեռհանցագործության դեմ պատժիչ մարմինը էնքան չզարգանա, որ ցանկացած user իրեն անպատիժ չզգա, միշտ էլ գտնվելու են այդպիսինները, որոնք հայհոյախոսություններ գրելով ինքնահաստատվելու են։
![]()
bari hoki (18.01.2010), Mariam1556 (18.01.2010)
- Պետական մակարդակի վրա իրականացվող վերահսկում սովորական ցանցային նյարդակերության համա՞ր: Հլը մի հատ էլ դրա դեմ քրեական պատասխանատվության սահնամու՞մով: Դու չե՞ս կարծում, որ մեր ամենաարդար հանրապետությում այսպիսի միջոցները առաջ քաշելը մի քիչ վտանգավոր է:
- Դարձյալ, կրճատել ծնողների անորակ դաստիարակությունը մինչև երեխային porno-կայքերով զբոսնելու թույլատրումը մարդկային չէի անվանի: Փորձիր պատկերացնել հիանալի, բայց porno-կոնտենտի վերաբերյալ սեփական հայացքներն ունեցող ծնողների վիճակը այդպիսի իրականության պայմաններում: Կամ համեմատել այս կետի քննարկման առարկան տաս տարեկանից գողություն անող կամ մուրացող երեխաների խնդրի հետ:
- Կասկածում եմ, որ կայքերի ոչնչացումը, ինքնադատաստանը և անձնական ինֆորմացիայի կանխամտածված ոչնչացումը դու դիտարկում ես որպես կոռեկտ միջոցներ:
Մի քանի ամիս առաջ 33 զինծառայողների ընտանիքների հանձնվեցին կահավորված բնակարաններ նորակառույց շենքում: Քո տրամաբանությամբ պետք է կարծել, որ ինչքան անտուններ կան, փոխանակ իրենց տան, տալիս են զինծառայողներին, այն էլ կահավորված:
Ամեն ասպարեզ ունի իր խնդիրները, որոնք անտրամաբանական է համեմատել, կամ էլ պակաս կարևորել մնացածից: Եթե քո տրամաբանությանը հետևենք, ապա չպետք է ջանք գործադրենք կարգավորել որևէ խնդիր, եթե դրանից ավելի կարևոր, այլ խնդիր կա: Ասենք խանութից փչացած սնունդ ես գնում, երբեք չբողոքես սննդի մատակարարման վերահսկիչ կենտրոն, քանի որ շատ մարդիկ այդ փչացած սնունդն էլ չունեն: Երեխաներից դպրոցում կաշառք վերցնելու համար չբարձրաձայնես, քանի որ, երեխաների հետ կապված ավելի լուրջ խնդիրներ կան: Փողոցն խախտումով անցնելու համար պատժիչ ոչ մի օրենք չսահմանել, քանի որ, փողոցների հետ կապված ավելի լուրջ խնդիրներ կան, ասենք լուսավորություն, ճանապարհների բարեկարգում,այլն:
Տվյալ դեպքում խոսք է գնում շատ լուրջ հարցի մասին: Ազգի մեջ կեղծ արժեքներ սերմանող, պառակտող արժեքների մասին: Թե՞ կարծում ես այլ պետություններ զարգացած բան ու գործ չունեն, որ արգելափակել են շատ սայթեր, կամ էլ վերահսկում են համացանցը: Շատ գրագետ ձևով դրսից պառակտում են մեզ: Հարվածելով առաջինը մեր մշակույթին: Ու դու էլ պետք չի տենց բարդացված պատկերացնես սայթերի վերահսկումը: Իհարկե մեծմասամբ դա վերահսկել դժվար կլինի: Բայց գոնե ճանաչում վայելող, և մասսայականություն կրողները շատ հեշտ:
Ես էլ պակաս չեմ կարևորում անտուն երեխաների խնդիրը, ու երբ խոսենք այդ մասին, այդ հարցին էլ, եթե ունենամ ասելիք, կանդրադառնամ:
Հ.Գ. Ու ասենք եթե աչքի առաջ պարզ դրված, ու գուգլով ամեն անգամ բացահայտ բերող ֆոռումը, որը հեղեղված է գունազարդ հայհոյանքներով, ու մարդկանց մտքերն խեղաթյուրող, ճշմարտությունից շեղող մտքերով,ապա հաստատ իմացի վերահսկիչ հանձնաժողովից, ոչ մի հատուկ ջանք չի պահանջվի այդ ֆորումը փակել, և զրկել որոշ չտես տխմարների հայհոյելու հնարավորությունից: Ու դրանից առհասարակ փողոցային երեխաների շահերը չեն տուժի![]()
Վերջին խմբագրող՝ WhiteSmoke{F}: 18.01.2010, 23:34:
…(W.S.{F})
Կբացատրե՞ս ինչպիսի տրամաբանական քայլերով դու կարողացար իմ ասածից այդպիսի հետևություն անել:
Չէ, ես ուրիշ բան ի նկատի ունեի: Ասածս էն էր, որ երբ խոսքը գնումա երեխաների բարեկեցության ու ճիշտ զարգացման մասին, ուշադրություն պետք ա դարձնել ոչ թե նրանց կողմից հատուկ ուղղվածությամբ կայքերի այցելմանը, այլ նրանց մեծացման պայմաններին, նրանց ինֆորմացիայի ճիշտ մատուցմանը և դրա ճիշտ ըմբռնման վերահսկմանը, որի դեպքում ոչ մի թոփ-կայք արդեն ոչ միայն չի կարողանա խեղաթյուրել նրանց աշխարհայացքը, այլ նաև շատ մեծ հավականությամբ պարզապես չի հետաքրքրի նրանց և գրավի ուշադրությունը: Նկատեմ, որ ես չեմ նշում մի խնդրի քննարկման անիմաստությունը մեկ այլի՝ ավելի լուրջի ֆոնի վրա: Երկու հարցերն էլ նույն հիմնախնդրի շուրջն էին՝ հասարակության գիտակցության զարգացման և «ազատության» ճիշտ ընկալման:
Ունեն, իհարկե ունեն: Բայց այդ արգելափակված ցանցերը հասանվում են շրջանցումներով, որովհետև արգելված լինելը դրանք ավելի ցանկալի է դարձնում: Իսկ սկզբնական խնդիրը դրա հետ մեկտեղ ոչ մի տեղ չի կորում: Եթե ինձ ներես, ես այս ուղղությամբ դիսկուսիան չեմ շարունակի, որովհետև եվրոպական արգելափակման համակարգի մասին ունացածս ինֆորմացիան հիմնականում օբյոկտիվության պահանջին չի բավարարում:Թե՞ կարծում ես այլ պետություններ զարգացած բան ու գործ չունեն, որ արգելափակել են շատ սայթեր, կամ էլ վերահսկում են համացանցը:
Համաձայն եմ, բայց քո կողմից թվարկվածները որպես դրա դեմ կանխամիջոցներ անօգնական կլինեն:Շատ գրագետ ձևով դրսից պառակտում են մեզ: Հարվածելով առաջինը մեր մշակույթին:
Ինչու՞ ոչ: Եթե հասարակության շահերը չհետապնդող կամ ավելի շատ ձևականորեն հետապդող կառավարական համակարգի, կամ նույնիսկ նրա առանձին մարմինների ձեռքն ընկնի տարածվող ինֆորմացիայի կառավարման այդպես լավ սրված գործիք, համոզված եղիր, որ վաղ թե ուշ դա կկիրառվի այլ նպատակներով:Ու դու էլ պետք չի տենց բարդացված պատկերացնես սայթերի վերահսկումը:
(եթե #41 գրառմանդ մեջ սմայլիկներն անջատես, էտ էրկու իրանց վատ զգացող ու կանաչած խեղճերը էլ չեն երևա)
hydrogen հետաքրքիր նիքա: Պետք չի համառորեն կրկնվել, լա՞վ: Մարդկանց ինքնագիտակցւոթյունը բարձրացնելու խնդրի մասին, ես գրել եմ 4րդ կետում: Բայց լավ կլիներ, որ տարբերեիր իրատեսական լուծման տարբերակները ոչ իրատեսականներից:
Իհարկե, եթե կարողանաին բարձրացնել մարդկանց ինքնագիտակցւոթյունը, ապա ոչ մի օրենք էլ անհրաժեշտ չէր լինի: Բայց դա ուտոպիա է: Իսկ ինչ վերաբերվում է օրենք շրջանցելուն, կարելի է շրջանցե ցանկացած օրենք: Սակայ ակնհայտ է, երրբ այդ օրենքը հարվածում է մարդու գրպանին, նա բավականին սթափվում է:
Եթե էլի քո ռոմանտիկ իդեալիստական պատկերացումներին հետևենք, կասենք, թող չհսկվեն ճանապարհները, կամ էլ թող չլինեն պատժիչ համակարգեր, քանի որ արգելված պտուղը քաղցր է, փոխարենը ծնողները թող լավ դաստիրակեն իրեն երեխաներին, որ մեծանան հարբած ղեկին չնստեն:
Դու խոսում ես իրատեսականից, անտրամաբանակն արգումենտներ բերելով:
Կներես, ավելի լավ է ավարտենք երկկողմանի բանավեճը, քանի որ հեռվանում ենք թեմայից: Այս թեմայում այսքանը: Կներես, եթե վիրավորական երանգ կա խոսքումս, ես քո դեմ ոչինչ չունեմ
Վերջին խմբագրող՝ WhiteSmoke{F}: 19.01.2010, 01:07:
…(W.S.{F})
«Կանգնեցնենք թեմաների դեգրադացիան!»WhiteSmoke-ի խոսքերից
Իսկ եթե լուրջ, ապա միգուցե զարմանաս, բայց այս դեպքում ես քո հետ համամիտ եմ, որտև, ոնց մտածում եմ, մենք հիմիկվա դրությամբ էնքան տարբեր ենք մտածում, որ մի թեմայի սահմաններում դժվար կարողանանք նույն լեզվով խոսելուն հասնել:
Հատուկ շնորհապարտ կուզենայի լինել գրառումդ վերախմբավորելու համար:
Չէ, էսօր հակառակը՝ բոլորին սիրում եմ: Բարի գիշեր, լավ երազներ և այլն:Կներես, եթե վիրավորական երանգ կա խոսքումս, ես քո դեմ ոչինչ չունեմ
այստեղ բավականին քննարկվել է նյութը, ու հիմնականում հանգել եք ՝ "Արգելելուն-Փակելուն":
բայց…
ինտեռնետը, վիրտուալը, դա լրիվ տարբերվում է ռեալից: սա մի ունիկալ աշխարհ է, որտեղ գործում են այլ օրենքներ:
այստեդ հասարակությունը կարողանում է ինքնակարգավորվել: ցանկացած նիկ-անհատ ազատ է իր նախասիրությունը իրականացնելու: նույն ֆորումը: եթե հարցեր կա ոմն ուրւիշ նիկի հետ, ոչ թե իրան ես "բանտարկում", այլ ֆիլտրում ես քո մուտքերը, պրակտիկորն առանց ոչ մի կորուստի: ես դա արել եմ բազմիցս: ինձ ուղարած նակակները ջնջել եմ առանց բացելու, քանի որ համարել եմ մազոխիզմ, բացել ու կարդալ, թե ինչպես ես քեզ հայոյում, ու միանգամից հիշել ու այդ նիկին արգելափակել մուտք իմ սեփական տիրույթներ: սա ունիկալ հնարավորություն է: Ռեալում սա չկա: ռեալուկ էլ կարող ես "ֆիլտրել", պատեր շարել, բայց դրանով դու ֆիլտրում ես ոչ միայն անցանկալիին, այլ նաև շատ ավելի մեծ շրջագծով:
ով այսքանը լավ չի հասկանում, նա լավ չի պատկերացնում թե ինչ ասել է ինտերնետ այս իմաստով:
Էդուարդ_man (19.01.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ