Ես չեմ կարծում, որ Նժդեհը դաշնակ ա եղել: Դաշնակը աղանդ ա, եթե դաշնակ ես, ապա՝ ցմահ, բայց իր խոսքերը կարդալիս շատ հաճախ կարդում ես քննադատություն հենց դաշնակցական կառավարությանը: Մեզ իր գաղափարախոսությունը պետք էր դեռ շատ վաղ, մինչև 1-ին հանրապետությունը, մինչև 1-ին համաշխարհայինը... թե չէ դա ուշացած գաղափարախոսություն է, ընդամենը գիրք: Ազգայնական կոչերը երբեք չեն կարող օգտակար լինել մեր երկրին: Էս երկրին պետք են սթափ ուղեղներ: Քիչ ա մնում ասեմ՝ գնա էս էս էս գրքերը կարդա :արիականհայրենասիրականժպիտ
Ի՞նչ կորցրած հող, չես կորցրել, ձեռքիցդ վերցրել են, էնքան եղիր, հետ վերցրու: Եթե անգամ պատմական իռռեդենթիզմը պաշտպանենք, մեկ է, դրա համար մենք պետք ա նախ մեզնից ինչ-որ բան ներկայացնենք: Իսկ մեր երկիրը ազատության առումով 6 բալ ա ստացել՝ որպես ամանորյա նվեր՝ Սանտա Կլաուսի պարկից /ամենացածրը 7 միավորն ա/: Նենց որ էս շուխուրը՝ էս ենք ուզում, էն ենք ուզում, թուրքի համար հերթական անեկդոտի սյուժե ա:
Էջանիշներ