Ես էլ թուրքերի նկատմամբ չեզոք վերաբերմունք եմ տածում :
16 տարեկանում պատրիոտիզմս գագաթնակետին էր հասնում և այնպես ստացվեց , որ պետք է Ստամբուլում գտնվեի մի 2 օր ու ամաչում էի դրա համար:Մեծ ատելությամբ լցված ու ռազմական տրամադրությամբ գնացի: Հանկարծ տեսա, որ սովորական ժողովուրդ են, որոնք ի տարբերություն մեզ օդանավակայանում նորմալ հերթ էին կանգնում ու նույնիսկ ժպտում են մարդկանց: Երբ մենք ասում ենք հայ ենք` դեմքի արտահայտությունը չի փոխվում : Զարմանքս բավական մեծ էր, քանի որ չէին համապատասխանում իմ պատկերացմանը: Մի խոսքով հասկացա, որ կարելի է հայրենասեր լինել, պահպանել քո ազգայնականությունը ու չատել որևէ մեկին...
Էջանիշներ