User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: Ո՞ր երկիրն է ամենահարմարը աշխատելու համար

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞ր երկիրն է ամենահարմարը աշխատելու համար

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ տիրոջ իրավունքով պետք է մեր երկրիրը մաքրենք այսօրվա ծաղրածուներից:
    եվ հետո՞, դու քո մեծ-մեծ խոսացալուց ասենք մեծ բավականություն ստացար… դրանից հետո: արի դրանից հետո խոսա: դու հիմա ով՞ ես ՝ Տեր՞

  2. #2
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞ր երկիրն է ամենահարմարը աշխատելու համար

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը

    Երևի այս նույն բաները նորից քեզ եմ ասել, այսօր նրանք կան վաղը չկան, իսկ էտ անտեր վաղն էլ մենք ենք, բա կարողա՞ ստրուկ եմ, իհարկե իմ հողի վրա ես տեր եմ ու թե էսօր կա մեկը որ կարա քո վրով անցնի էտ չի նշանակում որ տեր չես:

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞ր երկիրն է ամենահարմարը աշխատելու համար

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի այս նույն բաները նորից քեզ եմ ասել, այսօր նրանք կան վաղը չկան, իսկ էտ անտեր վաղն էլ մենք ենք, բա կարողա՞ ստրուկ եմ, իհարկե իմ հողի վրա ես տեր եմ ու թե էսօր կա մեկը որ կարա քո վրով անցնի էտ չի նշանակում որ տեր չես:
    ցավոք, ոչ միայն նրանք "վաղը" չկան, այլ նաև մենք: կարծում եմ դու հավերժ չես ապրելու չէ՞
    ուրեմն դու քեզ տեր ես համարում քո երկրին հա՞: հինալի է ուղղակի

  4. #4
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞ր երկիրն է ամենահարմարը աշխատելու համար

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ցավոք, ոչ միայն նրանք "վաղը" չկան, այլ նաև մենք: կարծում եմ դու հավերժ չես ապրելու չէ՞
    ուրեմն դու քեզ տեր ես համարում քո երկրին հա՞: հինալի է ուղղակի
    Եթե չճաշակես կյանքի դառնությունը երբեք չես իմանա քաղցրության համը, իսկ քեզ ով ասաց որ կյանքդ պտի հարթ ասֆալտ լինի կամ գիտես Եվրոպայում լավա՞, հա կարող ա դու կարողանա ինչ որ բանի հասնես զերծ մնաս այնտեղի անբարօյական կյանքից, որովհետև Հայաստանում ես մեծացել, բա քո սերունդը, ռուսաստանում էնքան հայ աղջիկներ կան ովքեր 15 տարեկանից էլ աղջիկ չեն կամ ով չի ալարում թևերը լցնում ա, արդեն տղերքն էլ են էք մեծանում, դե հիմա մտածի ոնց երեխայիդ էտ շրջապատից հեռու պահես որ հանկարծ վաղը չիմանաս որ տղեդ նառկաման ա:
    Ապեր հո մենակ գնալով չի՞, մարդ կա հելնում իլայի թռնում ա, օրինակ ոչ լեզու գիտի, ոչ էլ մասնագիտություն ունի, տո անգամ դիմավորող չունի, բայց տուն տեղ ծախում գնում ա, հետո գլխին ա տալիս:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞ր երկիրն է ամենահարմարը աշխատելու համար

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե չճաշակես կյանքի դառնությունը երբեք չես իմանա քաղցրության համը,
    սա սխալ մոտեցում ա: որ տենց լինի, գնա նարկամար դառի, որ իմանաս որ դա վատ բան է… կամ գնս մարդ սպանի, որ իսկականի ճաշակես մարդ ծնելու բերկրանքը: Սխալ ա չէ՞
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ քեզ ով ասաց որ կյանքդ պտի հարթ ասֆալտ լինի կամ գիտես Եվրոպայում լավա՞, հա կարող ա դու կարողանա ինչ որ բանի հասնես զերծ մնաս այնտեղի անբարօյական կյանքից,
    որտեղ՞ ա անբարոյական, Եվրոպայում՞ թե Հայաստանում :
    որն՞ ա քո համար բարոյականությունը: որ աղջիկը 15 տարեկանից աղջիկ չի՞ : իսկ մնացածը: բարոյական ա, որ առավոտից իրիկում ափաշկյարա թափ տված կան սաղի գլխին. լինի աղջիկ թե կնիկ թե տղա թե գոմիտղա:
    մի հատ բարոյականությունից խոսալուց առաջ բարի եղիր կոպերտ մի քիչ բարձրացրու ու նայիր, թե ինչ ք…քի մեջ նստած ինչ բարձր բանրեից ես խոսում:

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    որովհետև Հայաստանում ես մեծացել, բա քո սերունդը, ռուսաստանում էնքան հայ աղջիկներ կան ովքեր 15 տարեկանից էլ աղջիկ չեն կամ ով չի ալարում թևերը լցնում ա, արդեն տղերքն էլ են էք մեծանում, դե հիմա մտածի ոնց երեխայիդ էտ շրջապատից հեռու պահես որ հանկարծ վաղը չիմանաս որ տղեդ նառկաման ա:
    դու քո մասին մտածի, թե ոնց էս էտ բանը անելու Հայաստանում, քանի որ դա համարյա թե անհնարին խնդիր ա հիմա: Դուրս արի կարապի լիճ, կամ մտի ցանկացած "չաստ" ու նայի թե գոմիկը ու նարկամանը որտեղ ա շատ

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր հո մենակ գնալով չի՞, մարդ կա հելնում իլայի թռնում ա, օրինակ ոչ լեզու գիտի, ոչ էլ մասնագիտություն ունի, տո անգամ դիմավորող չունի, բայց տուն տեղ ծախում գնում ա, հետո գլխին ա տալիս:
    մարդ էլ կա Երաևանում տուն տեղ ծախել ա, որովհետև նարկաման ա, ու մարդ էլ կա որ ծախել ա, որովհետև կազինո խաղացող ա: ես անգամ մարդ գիտեմ, որ դրսից իրան փող էին ուղարկել, որ իրա ծանր հիվանդ տատին օպրերացիա անի, իսկ ինքը էտ փողը առավ գնաց կազինո ու տարվավ: Հիմա էտ մարդը Եվրոպայում ա ապրում՞ թե Երևանում: Իմ իմանալով Երևանում, քանի որ իմ հարևանն էր

  6. #6
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞ր երկիրն է ամենահարմարը աշխատելու համար

    Չգիտեմ կոնկրետ որ երկիր, բայց հնարավորության դեպքում չծառայեք բանակում ու ամեն ինչ արեք, որ փախնեք ստեղից: Էդ ա միակ տարբերակը:
    Էստեղ երբեք արդար կերպով քեզ լիարժեք քաղաքացի չես դրսևորի, չես կարողանա անել ինչ-որ բան՝ սեփական կյանքը գոնե չնչին տոկոսով բարելավելու համար:
    Ստեղ պետք ա լինես կամ տիգրան նաղդալյան, կամ հրաչ քեշիշյան, կամ էլ արմեն աշոտյան, որ ապրես ըստ պահանջի ու գոնե ինչ-որ չափով քեզ մարդ զգաս:
    Իսկ ով որ կհակառակվի իմ էս տեսակետին՝ թող մնա էստեղ ու ապրի Սերժիկ ձաձայի ու Լևոն պապիկի հետ միասին:
    Սուտի հայրենասերի դերից զզվել եմ:

  7. #7
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞ր երկիրն է ամենահարմարը աշխատելու համար

    Գիտե՞ք ինչն ա հետաքրքիր, որ ցանկացած մարդու, ով մտածում, ու ավելին բարձրաձայնում է երկիրը լքելու մասին մեղմ ասած «դավաճան» են հանում: Ինչո՞ւ:Հլա մի հատ սառը դատեք՝ առանց էմոցիաների:Չխոսենք անլեգալ տարբերակների մասին, քանի որ այն լեգալ դարձնելու ճանապարհները շատ բարդ են, բայց ոչ անհնար:
    Նախ. մարդը ապրում ա մի անգամ ու ուզում ա ապրի մարդավարի: Էս են ծեծված խոսքը չի, որ կրկնում են ոսկյա երիտասարդության ներկայացուցիչները. թե մի անգամ ենք աշխարհ գալիս՝ ուզում ենք բոլոր հաճույքներից օգտվել:Ուղղակի մարդը ունենալով համապատասխան կրթություն կամ անգամ չունենալով, բայց ունենալով պարտականություններ իր ընտանիքի առաջ՝ ուզում ա աշխատի ու ապրի՝ չգոյատևի: Ներեցեք, բայց հայաստանյան իրականությունում ապրելը շատ քչերին ա վերաբերվում:Էստեղ ով տերավոր նա զորավոր: Եթե ինչ որ մեկը օրվա հաց վաստակելը համարում ա ապրել. խոսք չունեմ ասելու: Հիմա կասեք ավելի լավա օրվա հաց քան..... անորոշություն:Իմ ընկերները, որոնք երիտասարդ ընտանիք են, ունեն երկու անչափահաս երեխա, էս երկում ապրում են վարձով, չունեն մշտական աշխատանք և ապրում են վաղվա օրվա հանդեպ չունենալով հավատ: Իմ ամենից մոտ հարազատս արդեն 14 տարի ապրում է դրսում: Մի տարի է, որ ստացել է քաղաքցիություն, կատարում է ձեր նշած ստորացուցիչ աշխատանքը/ թեպետ ինձ համար ստորացուցիչ՝ դա միայն բարոյական նորմերի մեջ չտեղավորվող աշխատանքն է կոչվում/,ապրում է վարձով,բայց Հայաստան անունը չի ուզում լսի՝չունենալով այս երկրի հետ ոչ մի խնդիր:Բայց կան կողքիս ընկերներ, ովքեր այստեղ ունեն տուն, աշխատանք և ցանկանում են ապրել էստեղ, իսկ հանգիստը անց կացնել երկրից դուրս: Այսինքն երկրից դուրս ուզում են գնան նրանք, ովքեր չունեն ապրելու բավավար պայմաններ, կամ եղածը չի բավարարաում իրեն պահանջները:Ի վերջո մարդը առաջընթաց է ապրում, իսկ տնտեսութոյւնը կրիայի քայլերով է առաջ գնում: Սխա՞լ է այտ անհատը, որ ուզում է ավելին ստանալ:Չէ՞ որ նա ուզում է աշխատել՝ իր աշխատանքի արդյունքն է ուզում տեսնի:Իսկ ամպագոռգոռ բառեր ասող ու կյանքի թոհուբոհով չանցածներ. կանգնեք մի րոպե՝ բարձրացրեք ձեր հայացքը գետնից ու մի լավ նայեք շուրջներդ ....մի՛ նայեք վերնախավին, նայե՛ք միջին ու ցածր խավին ու տեսեք ինչպե՞ս են աշխատում ու ի՞նչ են ստանում:

    Ես հայրենասեր եմ, սիրում եմ իմ երկիրը՝անկախ ամեն ինչից ու շատ մեծ ցանկություն ունեմ ապրել այս երկրում, բայց.... այնքան ժամանակ մինչև չկան ռեալ շանսեր:Իսկ հենց լինեն այդ շանսերը, որոնք կտան ինձ ոտքի վրա կանգնելու էլ ավելի ամուր հիմքեր, որոնք կապահովեն իմ ընտանիքիս հետագան՝ ես կընտրեմ այդ ճանապարհը, ու կապ չունի այդ շանսերը որ երկիրը կտա…ՇԱՏ ավելի լավ կլնինի իմ երկիրը դա տա...իսկ եթե դա տա ուրիշ երկիր. ես կգնամ, ու չասեք թե ես պակաս հայրենասեր կլինեմ քան դուք եք՝ էստեղ մնացողներդ:

    Վախենամ էս գրառումից հետո ինձ քարկոծեն ու ակումբի հայրենասեր մասսան ամբողջ հոգով ատի:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (13.01.2010), Էդուարդ_man (13.01.2010), ուզուզ (01.02.2012)

  9. #8
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞ր երկիրն է ամենահարմարը աշխատելու համար

    Մեջբերում Dekada-ի խոսքերից Նայել գրառումը

    Դե լավ էլի մեկն էլ կարդա կասի «Ձայն Դժողքից» հաղորդումն են նայում, ով ա՞ ասում թող չգնան, բայց էտքան ողբալի մի ներկայացրեք պատճառը , ես որ կարդացի ինձ վատ զգացի, իմ լացն էլ եկավ:

  10. #9
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞ր երկիրն է ամենահարմարը աշխատելու համար

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    էսքան փափուկ՞՞՞

    ճիշտըն ասած ավելի անտակտ ու ավելի գռեհիկ-ինքնասեր ցանկություն երբևէ բարձրաձայն լսած չկաի:
    Այո, ու լավ եմ անում: Որովհետև հեղինակի նմանների պատճառով նորմալ մարդիկ չեն կարողանում տուրիստական վիզա ստանալ (կամ շատ դժվարությամբ են ստանում): Հեղինակը իր մասին է մտածում, ես էլ իմ մասին եմ մտածում: Պատկերացրու, մեկը քեզ ասեր` "ուզում եմ գնամ բանկ կողոպտելու, շորերդ տուր, քո շորերով գնամ, որ հետո հանցագործության մեջ քեզ կասկածեն": Ի՞նչ կասեիր: Երևի` "առ ախպերս, վերցրու, մեռնեմ սրտի՞դ":

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (13.01.2010), Արիացի (13.01.2010)

  12. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞ր երկիրն է ամենահարմարը աշխատելու համար

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, ու լավ եմ անում: Որովհետև հեղինակի նմանների պատճառով նորմալ մարդիկ չեն կարողանում տուրիստական վիզա ստանալ (կամ շատ դժվարությամբ են ստանում): Հեղինակը իր մասին է մտածում, ես էլ իմ մասին եմ մտածում: Պատկերացրու, մեկը քեզ ասեր` "ուզում եմ գնամ բանկ կողոպտելու, շորերդ տուր, քո շորերով գնամ, որ հետո հանցագործության մեջ քեզ կասկածեն": Ի՞նչ կասեիր: Երևի` "առ ախպերս, վերցրու, մեռնեմ սրտի՞դ":
    նախ, հինականում նորմալ մարդիկ հենց չեն կարողանում "վիզա" ստանալ, քանի որ հասկանալի պատճառներով ոչ մեկն էլ չունի էտքան գումար, որ կամ կաշառք տա կամ էլ իրական բանկային 20000անոց հաշիվներ ներկայացնի:
    երկորդ, ասեմ, որ քո բերած օրինակը սկի կապ չուներ սրա հետ: Այստեղ ավելի ճիշտ է բերել պատերազմի օրինակը, երբ ճակատամարտում ջախջախիչ պարտություն կրելուց հետո ամեն մեկը փախչում է ով ոնց կարող է: դու որ /Աստված չանի/ 1 տարի անգործ նստես տանը, էն ժամանակ կտեսնենք թե Եվրոպական երկրեն /կամ քո սիրած Ռուսաստան/ ինչ վիզայի համար կդիմես ու ոնց կճողոպրես:
    Մեծ մեծ մի խոսացեք: Էտ անօրինական գաղթածների մեջ լիքը շատ ավելի օրինական մարդիկ կան, քան թե օրինական եկածների մեծ մասը: Ասում եմ իմ իմացածներից: Ես ինքս եկել եմ օրինական ու ապրում եմ օրինական: Սակայն ըստ հայ համայքի հետ իմ քիփ շփումների, ճանաչում եմ լիքը մարդկանց, որոնք էսպես ասած "անօրինական" են:

    ստեղ մի կարևոր բան էլ կա: Մարդկանց մեծ մասը լքում է Հայաստանը ոչ թե ուտելիքի կամ հագնելիքի խնդիր ունենալով այլ ունենալով ավելի մեծ ու արժեքավոր բանի խնդիր, որն է Արդարության սուր դիֆիցիտ: Ու այդ դիֆիցիտի անվերջ ավելացում: Այ սրանից է պետք խոսալ, թե չէ ուտել խմել… մարդ կարող է մի 40 օր հաց ընդանրապես չուտել ու կապրի: Բայց , մարդ անարդարությունից կաթված. ինսուլտ, ինֆարկտ է ստանում ու վայրկյանի մեջ մահանում: Սա է խնդիրը: Քանի՞ մարդ մահացավ էտ անասում Հյուսիսային Պողոտայում անարդարություններից: ու քանի՞սը մահացավ ասենք մարտի 1-ից հետո: դա ոչ մի վրճակագրական վարչություն էլ չի հաշվարկում:
    դրա համար էլ որ հայակական թերթեր եմ կարդում ու հուզվում, ջղայնանում, ստեղի ծանոթներս ասում են ՛բա սա քեզ պետք է…՛ ու չգիտեմ ինչ ասեմ, քանի որ իրանք էլ են ճիշտ:

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (14.01.2010), Askalaf (15.01.2010), Sagittarius (14.01.2010), Աթեիստ (15.01.2010)

  14. #11
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞ր երկիրն է ամենահարմարը աշխատելու համար

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    սա սխալ մոտեցում ա: որ տենց լինի, գնա նարկամար դառի, որ իմանաս որ դա վատ բան է… կամ գնս մարդ սպանի, որ իսկականի ճաշակես մարդ ծնելու բերկրանքը: Սխալ ա չէ՞
    Կամ կազինո, բայց դա արդեն հիմարություն է, հրեաների ասած պետք է ուրիշի սխալների վրա սովորես, չնայած ես դա չեմ ընդունում, բայց հատ ու կենտ պահեր կան որ պետք է անել, ամեն մարդ ինքն է իր կյանքի տերը, եթե տունը կազինոյում կրվեց, ուրեմն ինքը այդպես որոշեց:
    որտեղ՞ ա անբարոյական, Եվրոպայում՞ թե Հայաստանում :
    որն՞ ա քո համար բարոյականությունը: որ աղջիկը 15 տարեկանից աղջիկ չի՞ : իսկ մնացածը: բարոյական ա, որ առավոտից իրիկում ափաշկյարա թափ տված կան սաղի գլխին. լինի աղջիկ թե կնիկ թե տղա թե գոմիտղա:
    մի հատ բարոյականությունից խոսալուց առաջ բարի եղիր կոպերտ մի քիչ բարձրացրու ու նայիր, թե ինչ ք…քի մեջ նստած ինչ բարձր բանրեից ես խոսում:
    Էտ էլ մեր սխալն ա, խի ես հուսահատվու՞մ, ինքդ քեզ փոխիր հետո մտածի ընտանիք և երկիր ստեղծելու մասին, ինքդ քեզ բողոքելով ոչնչի չես հասնում, դու ամեն ինչ պատրաստ ես ուզում, բայց տենց բաներ չեն լինում:
    դու քո մասին մտածի, թե ոնց էս էտ բանը անելու Հայաստանում, քանի որ դա համարյա թե անհնարին խնդիր ա հիմա: Դուրս արի կարապի լիճ, կամ մտի ցանկացած "չաստ" ու նայի թե գոմիկը ու նարկամանը որտեղ ա շատ
    Գյուղ չկա շուն չունենա, բայց դա չի նշանակում, որ նույն սանդղակի վրա ենք:
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    մարդ էլ կա Երաևանում տուն տեղ ծախել ա, որովհետև նարկաման ա, ու մարդ էլ կա որ ծախել ա, որովհետև կազինո խաղացող ա: ես անգամ մարդ գիտեմ, որ դրսից իրան փող էին ուղարկել, որ իրա ծանր հիվանդ տատին օպրերացիա անի, իսկ ինքը էտ փողը առավ գնաց կազինո ու տարվավ: Հիմա էտ մարդը Եվրոպայում ա ապրում՞ թե Երևանում: Իմ իմանալով Երևանում, քանի որ իմ հարևանն էր
    Էտ մեկն արդեն հիվանդ մարդու արարք ա ու ոնց հասկացա Երևանում ես ապրում, բա խի ախպերս,խի չես գնու՞մ

  15. #12
    ... PetrAni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Գրառումներ
    137
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞ր երկիրն է ամենահարմարը աշխատելու համար

    Ինչ-ինչ բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 14.01.2010, 12:08:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 2
    Վերջինը: 27.01.2012, 00:44
  2. Փնտրվում է java ծրագրավորող, բայց ոչ աշխատելու համար
    Հեղինակ՝ javaharut, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 21.03.2010, 10:20
  3. Ի՞նչ եք օգտագործում դիսկերի հետ աշխատելու համար
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 17
    Վերջինը: 31.05.2009, 17:13
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 30.04.2008, 20:16
  5. Գրառումներ: 1
    Վերջինը: 26.03.2008, 10:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •