Հենց պատմության բազմազանությամբ էլ երեխան ավելի զարգացած ու ինֆորմացված ա լինում իր պատմության շնորհիվ...![]()
Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն...
Դա բազմազանություն չի այլ ուղեղի ծանրաբեռնում, համոզված եմ 1,2 երեխան արդեն զզվելով կսկսի դասերին հետևի: Կարևորագույն նյութը պետքա նշվի ու վերլուծություն: Երեխան զարգած և ինֆորմացված է լինում բազմազան տեղեկությունների շնորհիվ, իսկ միայն պատմությամբ զարգացածները՝ միակողանի և ոչ ճկուն մտածողությամբ անձնավորություններ կարող են լինել:
Շինարար (09.12.2009)
Մարդիկ դպրոցը ավարտել են, ձենները տաք տեղից ա գալիսՀլա մի հատ հիշեք էլի, սովորելիս ինչքան բան կար, որ ասում էինք՝ ինչների՞ս ա պետք
Երեխային դպրոցում ավելի շատ, իմ անգրագետ կարծիքով, ոչ թե պետք է ավելորդ գիտելիքով ծանրաբեռնել, այլ սովորեցնել մտածել, կարծիք ունենալ: Խոսքս բարձր դասարանների մասին ա, երբ սկսում են պատմություն անցնել, ոչ թե այն դասարանների, երբ հիմնարար գիտելիքներ են անցնում՝ աղյուսակներ, այբուբեններ ևն:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 09.12.2009, 01:48: Պատճառ: Մեջբերման ջնջում
Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն...
Այս կապակցությամբ ես որոշակիորեն համաձայն եմ հնչած կարծիքների հետ, որ պետք չէ նյութը ծանրաբեռնել: Դա մի քիչ դժվար բան է, աբյց պետք է անել - պետք է դասագրքերը այնպես կառուցվեն, որ դրանք չծանրաբեռնեն երեխայի ուղեղը իր համար դեռևս շատ ինֆորմացիայով, բայց մյուս կողմից էլ ստեղծեն կենդանի հետաքրքրություն Հայոց պատմության նկատմամբ, որ երեխան հետագայում ցանկություն ունենա շարունակել ուսումնասիրել այն...Իսկ ինչ կասեք Հայաստանում գտնվող մի շարք պատմական վեհ անցյալ ունեցող գյուղերի և դրանցում գտնող բերդերի,որ տարիներ շարունակ բերդը շրջապատած թշնամուն չի հաջողվել գրավել այն,բայց ցավոք սրտի այդ ամենը չի ներկայացվում դասագրքերում՞՞
Սա մի քիչ դժվար բան է, բայց դա դրան արժե![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիոն ջան, այդ քո ասած կենդանի հետաքրքրությունը մեր ուսուցիչը օրինակ ինչքան կարողացել ապահովելա՝ մեզ ամեն տարի 3-4 պատմամշակությային հուշարձաններ տանելով.քաղաքից դուրս, որոնք մեր տարածաշրջանում են գտնվել: Դրա համար օրինակ մեր դպրոցի այդ ուսուցչի «ձեռի տակով» անցած երեխաները բոլորն էլ եղել են ու գիտեն բոլոր այդ վայրերի համ տեղերը, համ պատմությունը: Այդ մարդը իրեն չի խնայել, որ երեխաներին ներկայացնի դրանք, որոնց մասին չի գրված կամ կիսով չափա գրված դասագրքում: Իսկ մենք քանի որ երեխա էինք այդ մարդու նման նախաձեռնություններին հավեսով էինք մասնակցում: Մարդը գտել էր մատուցման ձևը, որը երեխային կհետաքրքրի՝ բնություն էր հանում...
Այսինքն, ինձ թվումա, որ դասագրքերում միևնույնա չեն կարա լրիվ ներկայացնեն, դա մարդը սկսումա դպրոցում սկզբնական գիտելիքներ ստանալ, հետաքրքրության համար շարունակումա այլ գրքեր էլ կարդալ ու ձևավորվումա աշխարհայացք իրական կամ կեղծի մասին:/ինչպես դու ես ասում
դպրոցական տարիներին ուսուցչի պատրաստակամություննելա մեծ բան, որը համարյա չկա..
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Համենայն դեպս պետք է երեխային մատուցել ճծմարիտ պատմություն ......
Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն...
Տենց մի ուսուցիչ էլ ես ունեիԻրոք, ուսուցչից շատ բան է կախված, բայց գրքերն էլ պետք է լավը լինեին...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Lion (13.12.2009)
Այստեղ ամբողջական հաշվետվությունն է հետխորհրդային երկրների պատմության դասավանդման հետ կապված: Կարող է օգտակար լինել մասնագետների համար:
Կարդում ես ու ապշում, թե պատմական փաստերի աղավաղումը որոշ երկրների մոտ ինչ աբսուրդային աստիճանի կարող է հասնել:
Lion (14.12.2009)
Բռուն գյուղի հյուսիսային մասերում կան և եղել են այնպիսի բնակության վայրեր,որտեղ ըստ ականատեսների զարգացած քաղաքակրթություն է եղել....հանձն եմ առնում ուսումնասիրել այդ տարածքները...պատմաբանների օգնությամբ և խորհուրդներով....բացահայտվում է կեղծված պատմությունը...![]()
Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն...
Ընդհանրապես միշտ էլ "դասագրքային պատմություն"-ը լինում է ավելի անգույն ու հետ ընկած պատմական վերջին ձեռքբերումներից...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ambrosine (11.01.2010)
Մե՞նք ենք սկիզբը... պատմություն իմանալ բնավ այդքան էլ կարևոր չի, որ երկիրը դուրս բերեն այս քո ասած՝ սոսկալի վիճակից: Ընդամենը պետք է լինել քաղաքացի
Ինչպե՞ս կարող են իբր քրիստոնեության համար մղված ճակատամարտը ուրիշ անկյան տակ ներկայացնեն: էդ քրիստոնեության համար ա եղել ու վերջ... այլ կարծիքներ չեն ընդունվում, սենց դոգմատիկ լրիվ լավ ա: Կարծիք հայտնողներին էլ, օրինակ, Արծիվի նման մեկը կասի՝ դու զգույշ մահմեդական չդառնաս
Անգամ առաջին ու երրորդ հանրապետության մասին խոսք չեն գրում, մնաց թե բերդերին հասնեն: Բա հո չե՞ն թողի, որ հայ աշակերտը ժամ ավել նստի գրքի առջև, բա վերվարածնե՞րըէս ի՞նչ ես ասում, հեսա քեզ ազգադավ կսարքեն ու խարույկին կխորովեն: Բա մեղք չե՞ն էդ երեխեքը: Էդ որ մենք սովորում էինք՝ նորմայից դուրս, մենք ռոբոտ էինք, դեռ դասարանում էլ սահմանված տարիքից շուտ դպրոց ընդունվածներ էինք: Մենք ռոբոտ էինք, որ համալսարանից էլ շատ քննություններ ու ստուգարքներ էինք հանձնում: Սովորական դպրոցի աշակերտի բան ու գո՞րծը ինչ ա, որ չկարդա: Հիմա էլ կարծեմ մասնագիտական դասարաններով են հասարակ դպրոցները, թող կարդան: Հիմա քիմիա ու ֆիզիկա չեն սովորի, պատմություն կսովորեն, հուսով եմ, որ մեկն էլ հանկարծ ինձ չասի՝ 301-ին քրիստոնեությունը հայերը ընդունեցին՝ Բյուզանդիային հաճոյանալու համար:
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 10.01.2010, 22:22:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ