Astgh-ի խոսքերից
Ինչպե՞ս թե իրավիճակին չեմ տիրապետում: Բա իրավիճակին տիրապետելը ո՞րն է, եթե ոչ այդ շրջանի պատմությունը իմանալը: Իսկ ես այդ շրջանը ուսումնասիրելով իմ համար պարզել եմ, որ մեր թագավորը շատ պարզունակ սխալներ է թույլ տվել: Կոնկրետ առաջարկ էիր ուզու՞մ, հենա գրել էի, որ չեմ նստի ու չեմ սպասի. կմասնակցեի Միհրդատյան պատերազմներին:
Հա, այդ Տիգրանի հետ եմ: Կոտակը շատ խելոք քայլ էր անում. սրում էր իրեն թշնամի իշխանական տների միջև հակասությունները, միջամտում նրանց վեճին, խլում կալվածքները, կոտորում շատերին...
Բնականաբար, դա էլ սխալ էր: Իսկ Մակեդոնացին կատարյալ չէր, ուղղակի նրա արշավանքների մասին լեգենդները և մնացյալ շատ տվյալներ պահպանվել են, եթե Տիգրանի մասին էլ պահպանվեին, նա էլ համաշխարհային հերոսներից կլիներ:
Իսկ Տիգրանի մասին ֆիլմը ոչ պակաս հետաքրքիր կարող է լինել: Կարևորը մի քիչ անցում կատարվի Ցեղասպանության թեմայից, արդեն հոգնեցրին հարատև սգից: Ամբողջ տարին էս երկրում ողբում ենք, եկեք մի քիչ էլ գովերգենք, փառաբանենք:
Էջանիշներ