շատ լավ
լավ
վատ
շատ վատ
"Если бы не было веры, то не было бы и невежд." - Джордано Бруно
Մոդերատորական: Տեսանյութերը դնելուց առաջ մի 2 խոսքով ասեք` ինչի մասին է, որպեսզի գրառումը իմաստալից դառնա` նաև հաշվի առնելով, որ ոչ բոլորի կապն է թույլ տալիս նայել:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Ungrateful (27.12.2009), Yellow Raven (27.12.2009), Հայկօ (29.12.2009), Շինարար (29.12.2009)
Հարցազրույց Արթուր Մեսչյանի հետ 2006 (հատվ.)
"Если бы не было веры, то не было бы и невежд." - Джордано Бруно
Gayl (30.12.2009)
Արթուր Մեսչյանը մեր բացառիկ երգիչներից է....պաշտում եմ նրա երգերը.........![]()
լրիվ հասկանում եմ... ինձ նախևառաջ նյարդայնացնում է իր՝ ութսունականների երաժշտական ձևավորումը՝ Քեննի Ջիոտ. տանել չեմ կարողանում էդպիսի երաժշտություն, բայց երբ նույն երգերը հասարակ ակուստիկ կիթառով կամ թեկուզ էլեկտրոնային, բայց նորմալ գործիքավորմամբ են նվագում, մեծ հաճույքով լսում եմ. էդպես շնորհիվ կիթառ նվագող ընկերներիս, բավականին սիրեցի իր երգերը. մեկ-մեկ էլ խոսքերն են շատ պաթետիկ թվում. բայց սիրում եմ որոշ երգեր շատ, ուղղակի շատ հազվադեպ կարող եմ իրեն էդպես դնել-լսել. ամեն դեպքում, շա՜տ եմ կարևորում իր ներկայությունն էսօր Հայաստանում. շատ շնորհակալություն ինտերվյուների հղումների համար, հենց հիմա լսում եմ ու վայելում նրա վերլուծությունները
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Մեսչյանի ֆենոմենալ ու սկանդալներով ուղեկցված համերգը Մոսկվայում
Նոյեմբեր 3, 2009
Գայանե Մանուկյան
Որքան էլ մենք կորցնենք իրար այս խելագար կյանքում,
Մի ծանոթ երգի մեղեդի մեզ նորից կբերի մեր տուն…
Իմ հոգեկանն, ինձ թվում է, դեռ երկար պատրաստ չի լինի ընդունել ու հասկանալ Մեսչյանի մեծությունը, վայելում եմ այդ տաղանդի պտուղները փոքր-փոքր կտորներով: Վախենալով եմ մոտենում, որ ուրիշի փորձը չդարձնեմ իմ սեփականը, բայց պիտի ասեմ, նրա խոսքերը շատ են օգնում կողմնորոշվել ու չկորել մտքերի մեջ:
Վերջապես հայկական երաժշությունը Մոսկվայում ներկայացավ մի որակով, որտեղ գերիշխում էր ինտելեկտը: Կարևոր չէր մթնոլորտը, մարդիկ: Կարևոր էր Մեսչյանը` իր խոսքերը ու արևելյան ալաբինաներից զզված հայերը` այդ խոսքի ծովի մեջ…
Համերգն անցավ շատ լավ, քանի որ նախորդ օրը կատարված մի միջադեպի պատճառով քիչ էր մնում զրկվեինք Մեսչյանին, ինչպես ինքը խոստովանեց` վերջին անգամ Մոսկվայում լսելու վայելքից: Նախորդ օրը ժամանել էր Սերժ Սարգսյանը, և Արարատ Հայաթ ռեստորանում հավաքել էին հայ մեծահարուստներին` Շուշիի վերականգնման համար փող հավաքելու: Մեսչյանին հրավիրել էին ելույթ ունենալու, սակայն նա հայտարարեց որ հոնորարը` 30 000 դոլար , կտրամադրի Շուշիի վերականգնման ֆոնդին, և դրեց մի պայման, ըստ որի ելությը պիտի կայանար միայն անաղմուկ հանդիսատես ապահովելու դեպքում:
Բայց շատախոս բերանները չզսպեցին, և կես ժամ անց Սպիտակները հեռանում են, Բոլորը վաճառվում են,ու Տարօրինակ մարդ արարած երգերին զուգահեռ սեղաններից մեկին, որտեղ նստած էր նաև հյուպատոս Գոմցյանը, սկսեցին բուռն տեմպով կենացներ զարգանալ: Մեսչյանը թողեց կիթառն ու հեռացավ… դա դեռ հեչ, երկրորդ վտանգն այն էր, որ Մոսկվայի երաժշտության տանը, ուր պիտի կայանար Մեսչյանի համերգը, մի քանի տարի առաջ եղել էր արդեն Ձախ Հարութը, և ինչպես Մեսչյանն է համարում, մի դահլիճ, որտեղ երգել է Ձախ Հարութը, պղծված է և երգել այնտեղ չի կարելի:
Ի դեպ, երբ Էջմիածնում ծնված Ուր էիր Աստված ստեղծագործությունը սկսեց հնչել Լոս Անջելեսի ռեստորաններում, Մեսչյանը հրաժարվեց այդ երգը երբևէ կատարելուց, և չնայած հանդիսատեսի երկարատև խնդրանքին, այդպես էլ խոստումը չդրժեց: Շատ դժվարությամբ, բայց կարողացան համոզել նրան չզրկել մեզ գոնե նրան ունկնդրելու հաճույքից:
Ահա այս պայմաններում սկսվեց համերգը: Հանդիսատեսն այնքան տարբեր էր: Հազվադեպ ես մի տեղ հանդիպում այդքան գեղեցիկ, խելացի, հաստափոր ու տառապագին դեմքերով հայերի` մի ափսեի մեջ: Հետարքիր էր հետևել այն հաստափորներին ու Մեծ անձանց, ովքեր հարկ չէին համարում ծափահարել` ասես իրենց դիրքն ու պաշտոնը թույլ չէին տալիս…. Տենց էլ չհասկացա թե ինչու էին եկել:
Չնայած այդ փոքրիկ անհարմար տեսարանների` համերգն ընթացավ անընդմեջ կրկնվող բուռն ծափաարությունների ներքո: Մեսչյանը կարծես շոյված էր: Իսկ ես` գոհ, որ հայ հանդիսատեսը այնուամենայնիվ գիտի տարբերակել ու գնահատել բարձրորակ երաժշտությունը:
Ինքս երաժշտագետ չեմ, ոչ էլ քննադատ, այդ պատճառով գրում եմ իմ հույզերի մասին: Մեսչյանի երգերը այդ առումով բացառիկ են` նրանք զրուցում են քո հետ, երբեմն` կարծես քո մենախոսությունը դառնալով, երբեմն` քո դատավճիռն ու ճակատագիրը: Մեսչյանը ինքնատիպ է` սահմանները, տարիքն ու սեռը, ժամանակն ու տարածությունը վերացնելու իր բացառիկությամբ. Որովհետև միայն նա` 60-ամյա մի տղամարդ, կարող է երգել իր քսանամյա վաղեմության երգը ու երգել այնքան հույզով, սիրով, թախիծով, կասկածանքով ու տագնապով, որ այն դառնա նույնքան դիպուկ ու հարազատ նաև ինձ` քսանքանի տարեկան մոսկվայաբնակ մի աղջիկա:
Ձայնագրեցի նրան, ու երբ սպիտակ ձյունը ծածկի նրա ոտնահետքերը, կմիացնեմ այդ ֆայլը ու կլսեմ … Համերգից ժառանգեցի մի մեծ կարոտ, մի պուճուր թախիծ, մի քիչ ինքնահեգնանք ու վարանում և ինձ համար կարևոր ու ամենատպավորիչ մի բառափունջ:
Տաքերակ մանկություն,
Չեղած կիրք, չպղծված խաչ
Շատախոս բերաններ, կռկռացող ամբոխ
Սրտի նոր երանգներ, հաստափոր լեզուներ
Ճերմակ աչքեր, կյանքի ծարավ
Խզված կոկորդ, քրտնած կայարան
Գողացված երազ, հոտած պանդոկ
Ուշ է…:
Աղբյուր - http://blog.banadzev.com/?p=1374
Հ.Գ. Հուսով եմ ճիշտ թեմայի տակ եմ տեղադրում այս հոդվածը: Եթե ոչ՝ կներեք:
Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
Հրանտ Մաթևոսյան
Նարե (01.01.2010)
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Հետաքրքիր է, ռեստորանում Սերժի ու նրա մանկլավիկների համար երգելը Մեսչյանի համար խնդիր չի ներկայացնում, ու "մեծահոգաբար" էլ $30 000-ը նվիրում է Շուշիի վերականգնմանը որտեղ 10 տարի ոչինչ չի արվել այն դեպքում երբ դա մեր պատմական-մշակույթային կենտրոն էր և Արցախի երկրորդ քաղաքը… սրա մասին իհարկե Մեսչյանը ոչինչ չունի ասելու… կամ միգուցե ձրի համերգ կազմակերպեր Երևանի ստադիոններից մեկում ուր նրա "աղքատ երկրպագուները" հնարավորություն կունենային գնալու լսելու ու կրթվելու նրա "փիլիսոփայությամբ"… բայց ինչի գնա երբ 30 000-ով կարող է Սերժի ու նրա շքախմբի համար երգել մի 2 ժամ ու ու փողն էլ "Շուշիին տա" մի անգամից էլ խոշոր նվիրատուի տիտղոս կունենա… պայմանն էլ "լռությունն" էր… ասա գնում ես ռեստորանում երգելու լռու՞թյունս որն ա. դրա համար էլ ռեստորան են ասում… էն էլ ումից ա լռություն պահանջում… լռություն ես ուզում կամ համերգասրահում ելույթ ունեցիր կամ էլ մենակդ տանը…
… Հարութից էլ նեղացել է "Ուր էիր Աստվածն" է երգել… բա ինքը որտեղ է երգել… կարող ա՞ Սերժի ու նրա շքախմբի հավաքույթը եկեղեցում էր վրեքներս խաբար չկա…
… Հա իմիջայլոց "Ուր էիր Աստված"ասեցի հիշեցի… Ու՞ր էիր Մեսչյան երբ Երևանի փողոցները Հայ երիտասարդների արյունով էր ողողված Մարտի 1-ին, ու՞ր էիր Մեսչյան երբ քաղաքով մեկ անմեղների էին դատում ու բանտարկում,ու՞ր էիր Մեսչյան երբ Ռաֆայել Ղազարյանի կնոջը մազերից բռնած քաշ էին տալիս փողոցով մեկ… մի հատ երգ գրեիր, մի հատ ըմբոստանայիր, բայց չէ…
… ինչի՞ անի որ, նա այսօր Մատենադարանի ընդլայնման նախագծի պատվերն է անում… հայրենանվեր գործ… անհնար է վիճել
Իհարկե Մեսչյանը հանճար է, բայց դա իրեն իրավունք չի տալիս Ձախ Հարութին այդպես վիրավորել: Ձախ Հարութն այն մարդն էր, որ ժողովրդի համար մութ ու ցուրտ տարիներին ուրախություն էր... Միշտ էլ Մեսչյանն ինձ համար առեղծված ա եղել... դե որ տենց արժանապատիվ մարդ էր, խի էր ռեստորանում երգում? Միթե չգիտեր, որ ռեստորանը ուտել խմելու համար ա? Մի խոսքով ես իրան որպես երաժիշտ սիրում եմ, ինքը հանճար ա, բայց որ մարդիկ իրան սրբացնում են, էտ չեմ հասկանում...
Աբելյան (30.12.2009)
Հլա մի տեսեք էՈնց եմ զզվում էսպիսի մեծամիտ հայտարարություններից
: Բա ինչու՞ ՄՀՀ-ում երգեցիր. Հարութը արդեն <<պղծել էր>>
Իսկ <<Ուր էիր Աստված>> երգը բոլորովին էլ ռեստորանային չէ՝ Հարութի կատարմամբ: Բայց եթե այդ մարդը, ինչպես բոլոր երգիչները, ռեստորանում երգում են, բա էդ երգը էլ որտե՞ղ երգերԵս դեպք գիտեմ անգամ, երբ ԱՄՆ-ում նրան մի հայ է մոտեցել ու խնդրել, որ երգի այդ երգը, նա փողոցում նրա համար երգել է: Էլ չեմ ասում, թե երկրաշարժից հետո ինչեր է արել Հարութը... բա դու՞ ուր էիր, Արթուր, հը՞
![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ambrosine (30.12.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ