Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
Այո, ամենալավ համադրությունը Ֆլոյդի մոտ է ստացվել: Բայց էտ չի նշանակում, որ նշված երևույթը վատ բան է: Այն իրականում շատ լավ բան է ու քեզ ստիպում է ալբոմն ամբողջությամբ լսել: Ուղղակի պետք է կարողանալ ճաշակով ու տեղին դա մատուցել:
Բայց ես չասացի, թե վատ երևույթ է, շատ լավ երևույթ է, եթե լավ է ստացվում։ Ինչ էլ անեն, հնարավոր չէ, որ բոլոր երգերը լավը լինեն, ցանկացած ալբոմի մեջ, լինի կոնցեպտուալ, թե չէ, կան մի քանի շատ լավ երգեր, մնացածը՝ իմիջայլոց... Իսկ կոնցեպտուալ ալբոմը կարծես պահանջում է, որ բոլոր երգերը լավը լինեն, որովհետև ստիպված ես սկզբից վերջ ամբողջական լսել։ Սկզբից վերջ, որպես կոնցեպտուալ ալբոմ մենակ ՊՖ–ի ալբոմներն եմ ընկալում։
Ի դեպ, ես Դօօրսի American Prayer–ն էլ կդասեի կոնցեպտուալ ալբոմների շարքին , ճիշտ ա, ալբոմ չի, ու չի գրվել նպատակային որպես ալբոմ, այլ խմբագրվել ա, բայց ամբողջականությունը ու գրագետ համակցությունը պահպանված ա, նույնիսկ տարբեր ժամանակշրջանի ու ոճի երգեր համադրելով...