Լսե՛ք, Ձեզանից մեկը Աստվածաշունչ կարդացե՞լ է: Որ կարդաք կտեսնեք, որ հենց Հիսուսն է Ալֆան և Օմեգան, Աստծո Որդին, ամենակարող Աստվածը, Լույսը, փրկություն տանող դուռը: Ի՞նչ հեքիաթներ եք պատմում:
Լսե՛ք, Ձեզանից մեկը Աստվածաշունչ կարդացե՞լ է: Որ կարդաք կտեսնեք, որ հենց Հիսուսն է Ալֆան և Օմեգան, Աստծո Որդին, ամենակարող Աստվածը, Լույսը, փրկություն տանող դուռը: Ի՞նչ հեքիաթներ եք պատմում:
Չէ Գայլ ջան դա հրաշք չէ, ոչ ոք չի կարող մահանալ և հետո հարություն առնել, դրանք հեքիաթներ են, մեռածը չի կարող հարություն առնել: Հիսուսը չմեռավ, որ հարություն առներ, Նա հզոր անձնավորություն էր և տիրապետում էր իր մարմնին և կարող էր շնչառությունը քչացներ այնքան, որ սովորական մարդու համար երևում է մահացած: Յոգայի մեջ դա համարվում է Սամադհի, սամադհիյի ժամանակ մարդը կրճատում է իր շունչը և սրտի աշխատանքը, սովորական մարդու աչքերին մեռած է երևում, զարկերակը շատ դանդաղ է խփում... Ցանկացած յոգ, որը հասել է իրական Սամադի վիճակի կարող է նույնը անել և հրաշքներ ցույց տալ... Հրաշք է իհարկե, բայց անգետ մարդկանց համար...
Համամիտ եմ ախպերս... Հոգևորականը պետք է զերծ մնա դրանից, բայց հակառակն է... չնայած ժողովուրդը լիքը փող է զոհաբերում հոգևորականներին, այս վերջիններն էլ փոխանակ օգնեն աղքատներին և սովածներին, կապնվում են փողին և իրենցն են համարում...Լավ իմ կարծիքը ասեմ,նյութական շահը ամեն տեղ է տիրում և թող ինձանից չնեղանան իմ կարծիքի համար բայց Քրիստոնեությունն էլ փղի կարիք ունի,բոլոր կրոններն էլ փողի կարիք ունեն,նրանց միայն մի բան ա պակասում դա փողն ա:Իրականում
Ար՞ ինչ ինկատի ունես,(Արամազդ՞) եթե Ար-ը Գերագույնն է ապա այո, եթե Հեթանոսական Աստված է, ոչ,...Քրիստոնեությունը Ար ի պաշտմանմունքի շարունակությունն է,
,Փոփոխություն է սիրում մի պատճառով, ուզում են ոչին չանեն, ոչնչի չհետևեն, ոչ մի կարգ ու կանոն և հասնեն կատարելության... և եղածն էլ վերածում են լոզունգի, թե Քրիստոսը խաչվեց և մեր մեղքերը վերցրեց իր վրա, մինչև հիմա էլ վերցնում է... Ինքնախաբություն...մարդկությունը փոփոխություն է սիրում,իմ կարծիքով Քրիստոնեությունը անկում է ապրում,որովհետև արդեն հնացել ա
Արդեն փոխարինվել է, այն էլ մի քանի բանների և լավ էլ փող է բերում...շատ ա հնացել ու հավանաբար մեկ այլ բանով կփոխարինվի կարևորը այտ մեկ այլ բանը նորից փող բերի:
Ապեր արի մահվան մասին չմտածենք արի մեր ապրած կյանքի մասին մտածենք ու ճիշտն ասած ինձ էտքան էլ չի հետաքրքրում թե մահից հետո ինչ ա կարևորը այս կյանքը մաքուր ու ճիշտ ապրեմ:Չմտածենք՞ մի բանի մասի, որ ոչ ոքի չի խնայում... և որն՞ է այդ ճիշտ ապրելը, մարդկությունը ճիշտ ապրելուց այնքան է հեռացել, որ չգիտի այդ ինչ է...
Մահը ամեն քայլափոխին հետևում է յուրաքանչյուրին, ո՞վ կարող է դրա մասին չմտածել, դա ենթագիտակցության մեջ է...
Gayl (28.12.2009)
յոգի (29.12.2009)
Իրականում չես կարող ասել ինչ է եղել,սրանք բոլորն էլ ենթադրություններ են,ես էլ ենթադրում եմ որ ոչ մի Քրիստոս էլ չի եղել,սակայն միայն ենթադրում եմ
Ու ափսոս որ հակառակն է,չնայած ես ինքս ճանաչում եմ մաքուր հոգևորականների,եթե գոնե 70-80 տոկոսը էս ազգը մի քիչ կփոխվի:
Չէ Յոգի ջան ոչ մի հեթանոսություն,հեթանոսությունն էլ ա Ար ից ծնվել:
Չմտածենք՞ մի բանի մասի, որ ոչ ոքի չի խնայում... և որն՞ է այդ ճիշտ ապրելը, մարդկությունը ճիշտ ապրելուց այնքան է հեռացել, որ չգիտի այդ ինչ է...
Համաձայն եմ,բայց եթե ամեն անգամ մտածես թե մեռնելուց հետո ուր պտի գնաս այ դա նորմալ չեմ համարում:
յոգի (28.12.2009)
Ճիշտ ապրողը չի էլ մտածում դրա մասին, որովհետև գիտի, որ Մահ չկա, այլ կա ժամանակավոր մի մեքենայի փոխանակում...
Քրիստոնեության ,,ընդունումից,,, այսինքն` հրով ու սրով պարտադրաբար հաստատումից հետո էլ, դարեդար պահպանվել են արիադավան-հեթանոս համայնաները, հավատավորները: Փաստերը Հայոց պատմությամբ են ամրագրված, նույնիսկ դպրոցական դասագրքերում:
Մի քանի դար քրիստոնեությունը հիմք չի գցել մեզանում եւ զենքով-զոռով է գոյատեւել: Դարեր անց Թոնդրակյան ու Պավլիկյան շարժումներն էլ եկան ապացուցելու, որ հայոց գենն ու ոգին չեն հանձնվել հուդա-քրիստոնեությանը: Իսկ մինչեւ 11-19-րդ դարերը եղել են գործող ,,Արեւորդիներ,,, ովքեր նույնպես դավանել են Հայոց հին հավատը, Հայ Աստվածներին: 19-20-րդ դարերում Դանիել Վարուժանի, Կոստան Զարյանի, Սիամանթոյի... Խաչիկ Դաշտենցի, Գարեգին Նժդեհի, Պարույր Սեւակի եւ այլ մեծերի կամոք Հայոց հին հավատը հասավ մեր օրերը, եւ ահա, Հայ Արիական Միաբանության, Հայ Ազգայնականների Համախմբման եւ այլող միջոցով ,,միս ու արյուն,, են ստանում նաեւ այսօր...
Այո, ինչպես ,,Marduk,,-ն ,,Բիբլիա,,-ն մեզ հասցրեց կրախի եւ հիմա էլ քրիստոնեությունն է կրախի մատնված էկումենիզմի (հրեական նոր ընտրյալության) ծառա դառնալով: Արդեն դառնում ենք համաշխարհային կրոնի մի ծառայամիտ զանգված, ինչպես համաշխարհային կարգերն են հաստատվում մեզանում (Աշխարհի գաղտնի կառավարությունը), այնպես էլ կրոնն է դառնում այդպիսին: Դառնում է, որովհետեւ որեւէ ազգային բան չկա ,,Բիբլիա-Աստվածաշունչ,, կոչվածի մեջ: Սկսած Եհովա աստծուց, նրա որդի Հիսուսից, մարգարեներից ու առաքյալներից... ոչ մեկն էլ հայ չէ ու կապ չունի հայի առաքելության հետ: Հեթանոս որոշ հունասերներին, փոխարինեցին հրեասեր լիքը քրիստոնյաները: Մենք 1700 տարի դարձել ենք հրեաների ու նրանց սին աստծու, աստծու որդու ճորտերը...
Ով տեսնում է հրեա Քրիստոսի իրական դեմքը, նա չէ, որ փրփուրներից է կախվում ,,Վահիկ,,, փրփուրներից կախվում են նրանք, ովքեր մերժելով ամեն հայկականը ծառայում են օտարին ու նրա աստծուն, գիտեն որ այդպես է ու շարունակում են... փրփուրներից կախվել:
,,Emlo,,, եթե Հայ Աստվածների մասին մինչեւ այսօր որեւէ գիրք-գրականություն չես կարդացել, ապա քեզ որեւէ բան ասելը միայն ժամանակի կորուստ է, գոնե մտիր www.hayary.org կայքը կամ այնտեղից ել մտիր ,,Վահագնականչ,, կայքը (կայքի ձախ կողմի վրա նայիր) եւ կարդա հատկապես Սերգեյ Մանուկյանի, Արամ Ավետյանի, Արմեն Ավետիսյանի, Հայկ Թորգոմյանի եւ այլոց նյութերը... Կարդացեք կայքի գրքերը, ամսագրերը: Չլինի դու անձամբ Եհովային կամ Հիսուսին տեսել ես ու 6 դար գրած հրեական ,,Բիբլիա-Աստվածաշունչ,, գրքի գիտական դատապաշտպանն ե?ս...
Որեւէ մեկը թող ,,Բիբլիա,, կոչված ,,Աստվածաշունչ,, հորջորջված գրքում բացի հրեական սուտ ընտրյալության եւ այդ ժողովրդի աստծո ու մարգարեների անունից, հրեական անբարո կամ սին պատմություններից բացի մի հայկական բան ցույց տա, կամ հայերի անուն գտնի: Արարատ տեղանունն էլ մի քանի տեղ ստիպված պահել են Ջրհեղեղի մասին վկայելու համար: Քիչ է մնում գրեն, թե հայերը Քրիստոսից առաջ քրիստոնյա են եղել, ամոթն էլ լավ բան է...
Ով ուզում է թող ծառայի հրեաներին կամ օտարներին, մենք նրանց համոզելու խնդիր չունենք, ստրուկը ստրուկ էլ կմնա, մենք հայ ենք Հայ Աստվածների ժառանգորդը եւ Հայք-Հայաստան վերականգնողը:
Մենք մեր հավատքի հետեւորդներ ենք ու սրևան-նրան խնդրելու դարձի բերելու ժամանակ չունենք...
Օրմ մը կհանդիպենք ՎԵՐԵՒՆԵՐՈՒՄ... կխոսենք...
Հատուկ Արիադավանին:
Փառք ու պատիվ մեր հեթանոսական շրջանի աստվածներին, սակայն այդ հավատամքի սահմանները որպես ազդեցություն,՝ հայ մարդու գիտակցության վրա,
սահմանափակվում է Ծիր-կաթին գալակտիկայի սահմանների ներքո, իսկ քրիստոնեության պարագաում այն հատելով Ծիր-կաթին գալակտիկայի սահմանները, մարդկային գիտակցությանը ուղեկցում է դեպի Է-ություն:
Այսպիսով…հեթանոսությունից(բազմաստվածությունից) անցումը Քրիստոնեության հավատամքին, դա տիեզերակառույցում մեկ քայլ է դեպի վեր, դեպի կատարելագործում, դեպի տիեզերակարգի բուրգի գագաթ:
Նաեւ մեկ կարեւոր հանգամանք…ըստ հայտնի էթնոհոգեբանների, բազմաստվածությունը որպես մարդկային հոգիները միավորող գործոն անզոր է եղել միավորել ազգին մեկ հոգեվոր դրոշի ներքո:
Եւս մեկ կարեվոր հանգամանք… դեռ վաղ ժամանակներից ըստ Շումերացի եւ Եգիպտացի քրմերի եւ ասղագետների, բացի երկրային մեկ տարին, գոյություն ունի եւս տիեզերական տարի որը տեվում է մոտավորապես 2125 տարի, այսպես ասած… զոդյակ կոչվածը, որը կազմված են 12 աստեղատներով : Արեգակնային համակարգը յուրաքանչյուր 2125 տարին մեկ, փոփոխելով իր ազդեցության ոլորտը(աստեղատուն) հայտնվում է հաջորդ աստեղատան էներգետիկ դաշտի ազդեցության ներքո:
Մեր թվարկությունից 4250 տարի առաջ եղել է ցուլի դարաշրջանը, այնուհետ մ.թ.ա 2125 թվից սկսած սկիզբ է առել խոյի դարը(հիշենք թե ինչպե՞ս մհերը, Միհրը, սպանում է ցուլին, որովհետեւ ժամանկն էր ՑՈՒԼ-ի դարաշրջանից անցումը ԽՈՅ-ի դարաշրջան):
Մեր թվարկության 1 թվից սկսած սկիզբ է առել ՁԿԱՆ դարաշրջանը, այսինքն… արեգակնային համակարգը, նաեւ մարդ էակը իր գիտակցությամբ հայտվում են ՁԿԱն համաստեղության էներգետիկ դաշտի ազդեցության ներքո մինչեւ մ.թ 2125 թիվը, այնուհետ մենք հայտնվելու ենք ՋՐՀՈՍ-ի համաստեղության ազդեցության ոլորտում:
Ձուկը՝ խորհրդանշում է Քրիստոսին եւ քրիստոնեության(12 առաքյալների ձկնորս լինելու հանգամանք, նաեւ 12 աստեղատների հանգամանքը): 2125 թվին սկիզբ է առնելու ՋՐՀՈՍ-ի դարաշրջանը, բոլորս գիտենք… ձկան համար ամենահարազատ միջավայրը՝ դա ջուրն է:
Երբ մարդկանց(նաեւ ազգերի) հոգիներում եւ գիտակցության մեջ տեղի ունեցող կատարելագործման գործընթացները ներդաշնակության մեջ են գտնվում տիեզերքում ընթացող զարգացումներին զուգընթաց, նրանք վաստակում են հարատեվելու ուղեգիրը:
Բազմաթիվ ազգեր հազարամյակների ընթացքում դուրս են մղվել պատմության ընթացքից միայն մեկ պատճառով, նրանք փորձել են հակառակ գնալ տիեզերական ժամանակների թելադրանքին: Առաջին հայացքից իրենց հայրենասեր համարող հայ անհատներ փորձում են հավատամքային համակարգով մեր ազգին ՁԿԱՆ համաստեղության(Քրիստենեություն) ազդեցության ոլորտից տեղափոխել անցյալի կամ ԽՈՅԻ համաստեղության ազդեցության ոլորտ, դա մեկ քայլ նահանջ է՝ տիեզերակարգում եւ քայլ է դեպի կործանում
masis54
Վերջին խմբագրող՝ սիսար: 04.01.2010, 03:53: Պատճառ: վելի շուտ լացում է
E-la Via (10.01.2010)
Հատուկ արիադանանին:
Հին կտակարանը ոչ մի կապ չունենալով Քրիստոնեության ուսմունքի հետ, սակայն այն մեծ արժեք է ներկայացնում, հատկապես Ծննդոց բաժինը՛ որտեղ մանրամասորեն նկարագրված է Աստծո արարչագործությունները՛ երկիր մոլորակից դուրս եւ ներս, չնայած այդ բոլոր իմաստությունները վերցված են եղել Շումեր-Աքադա-Բաբելական աղբյուրներից, այն սեփականացնելով, մատուցվել են յուրովի:
Սակայն Հին կտակարանը խորությամբ ընթերգելու դեպքում, իրական ճշմարտությունները,՛ թագնված են բառերի եւ նախադասությունների ենթատեքստերի մեջ: Հայ Քրիստոնյաի(արիա Քրիստոնեություն) համար, հին կտակարանը արժեք է ներկայացնում Ծննդոց բաժինը, մինչեւ Նոյի պատմությունը, եւ այն պահը՛ երբ թլպատվելով Աբրամը՛ դառնում է Աբրահամ:
Ա-ՐԱՄ =1-8 ԱՎ-ՐԱՄ =4-8 այս երկու անունները՛ ըստ Մաշտոցյան գրերի ունեն արիական ծագում, կամ աստվածածին:
ԱԲ-ՐԱՄ =3-8 ԱԲ-ՐԱ-ՀԱՄ =3-6-10 այս երկուսի դեպքում արդեն, անունները ունեն թե հողածին եւ թե արիածին ծագում, այսինքը խաչասերված են հողածինը եւ արիածինը:
Այժմ երկու մեջբերումներ կատարենք Նոր եւ Հին կտակարաններից, դեպքեր՛ որոնք ժամանակագրական առումով տեղի են ունեցել շատ տարբեր ժամանակներում, սակայն իմաստությամբ, նրանց մեջ գոյություն ունի ուղիղ կապ :
Նոր Կտակարանից՛ ՅՈՎՀԱՆՆԵՍ 8 Յիսուսի խոսքը ուղղված Հրյաներին:
«Եթե ես փառավորում եմ իմ անձը, իմ փառքը ոչինչ է. Հայրն է, որ ինձ փառավորում է, եւ որի մասին դուք ասում եք, թե մեր Աստվածն է. ու չեք ճանաչում նրան:Բայց ես ճանաչում եմ նրան. եւ եթե ասեմ, թե նրան չեմ ճանաչում, ձեզ նման ստախոս կը լինեմ: Աբրահամը՛ ձեր հայրը, ցանկացավ իմ աշխարհը գալու օրը տեսնել. տեսավ եւ ուրախացավ»: Հրյաները նրան ասացին.«Դեռ հիսուն տարեկան չկաս դու եւ Աբրահամի՞ն ես տեսել»: Յիսուսը նրանց ասաց.«Ճշմարիտ եմ ասում ձեզ, ես եմ, նախքան Աբրահամի լինելը»:Նրանք քարեր վերցրեցին, որ գցեն նրա վրա, բայց Յիսուսը խույս տալով հեռացավ տաճարից:
Եւ այդպես հրյաները չհասկացան Յիսուսի իմաստուն խոսքը՛ թե ինչին էր վերաբերվում, որովհետեւ հողածին մարդը՛ ստեղծվելով նյութից, նրա համար որպես արժեք առաջնայինը, դա նյութն է եւ հետո հոգեվոր արժեքները: Իսկ Աստծո որդիների համար, առաջնայինը,՛ նախ եւ առաջ Ոգին է, այսինքն Աստվածայինը, կամ ինֆորմացիան որը, գոյությւն է ունեցել տիեզերքում, մինչեւ նյութի գոյացումը:
Այդ իսկ պատճառով մահից հետո, հողածին մարդուն նորից հանձնում են հողին, այսինքն ֆիզիքականը՛ հողին, իսկ ամենա կարեվոր արժեքը՛ տիեզերքում՛ մարդու Ոգին, կամ մարդկային գիտակցությունը՛ կամ ինֆորմացիան վերադառնում է Հայրական տուն, որտեղից տրվել էր ի վերուստ: Հավանաբար, ճշմարիտ են Հնդ-արիացինները, երբ մարմինն անգամ չեն վստահում հողին, այլ այրելով, նրանից անջատված էներգիան, նույնպես ծառայեցնում են Արեգակին:
Ա-ՐԱՄ=1-8 նշանակում է առաջին արեւորդի, իսկ ԱՎ-ՐԱՄ=4-8 որտեղ 4-ը խորհրդանշում է արիածին մարդուն եւ քառակուսին, իսկ նրա կրկնակին՛ 8-ը նշանակում է Է-ՈՒԹ-ՅՈՒՆ=7-7-5 կամ մարդը՛ ՈՒԹյունից, որի խորհրդանիշն է ՈՒԹ թեվանի աստղը՛ կամ արեգակը խորհրդանշող, ՎԱՀԱԳՆ աստծո աստղը:
Վերոհիշյալ խոհերը փաստագրելու նպատակով, այժմ մեջբերում կատարենք հին կտակարանի՛ Ծննդոց բաժնից:
Նոյից հետո, երբ մարդիք սկսեցին բազմանալ երկրի վրա եւ դուստրեր ունեցան, Աստծո որդիները, տեսնելով որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, կին առան նրանց, ում ընտրեցին: Աստված ասաց.«Իմ ոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, որովհետեւ նրանք մարմնավոր են: Նրանց կյանքի տեվողությունը թող լինի հարյուր քսան տարի»: Այդ օրերին հսկաներ էին ապրում երկրի վրա: Երբ Աստծո որդիները մարդկանց դուստրերի հետ պառկեցին, իրենց համար որդիներ ծնեցին: Նրանք այն հսկաներն էին, որոնք հնուց ի վեր անվանի մարդիք էին:
Ուշադրությամբ զննելով վերոհիշյալ տողերը, պարզ նշմարվում է որ, հողագնդի վրա մինչեւ հողածին մարդու ստեղծումը, երկրիս վրա ապրել են Աստծո որդիները, նրանցից հետո երբ ստեղծվեցին հողածին մարդիք, հետագայում նրանց դուստրերի՛ եւ Աստծո որդիների խաչասերումից, պետքե առաջանային մի նոր սերունդ, որոնք իրենց մտավոր եւ ֆիզիքական տվյալներով, անպայմանորեն պետքե գերազանցեին հողածին մարդուն: Այստեղ արդեն, իմաստավորվում են Յիսուսի խոսքերը, երբ նա դիմելով հրյաներին ասաց.«Ճշմարիտ եմ ասում ձեզ, ես եմ, նախքան Աբրահամի լինելը»:
Որովհետեվ մինչեւ հողածին մարդու ստեղծումը երկիր մոլորակի վրա ապրելիս են եղել Աստծո որդիները, պատահական չէ երբ մի շարք ազգերի ավանդապատումների եւ դիցաբանություններում, հիշատակվում է որ, ժամանակին երկիր մոլորակի վրա, հողածին մարդկանց կողքին ապրել են Աստվածները, հետագայում հեռանալով երկիր մոլորակից, շարունակում են հետեվել, այս իրողության մասին են պատմում Նեպալից մինչեւ Հայկական լեռնաշխարհը՛ այստեղից ՇՈւմերյա, մինչեւ Հին Եգիպտոս, եւ վերջապես ներկայիս Պերույի տարածքներում պահպանված Աստվածների թողած հետքերը:
Վերջին խմբագրող՝ սիսար: 04.01.2010, 04:15:
E-la Via (10.01.2010)
Ես այս տողերին անրադարձել եմ http://www.akumb.am/showthread.php?4...B%D5%B6/page15
Բայց «Աստված ասաց...» այդպիսի բան չկա գրած այդ հատվածի մեջ ինչու ավելացրեցիր, հնարավոր ա որ կապ ունի բայց քանի որ այդ հատվածում չկա գրած ուրեմն պետք չի ավելացումներ կատարել,տեղից էլ էտ երեք նախադասությունների դասավորությունը սխալա:
Եթե չեմ սխալվում Նոյի տարիքը 800 ից անցել ա, դուրս ա գալիս ինքը Աստծո որդի ա համարվում, իսկ նրա տղաները հսկաներ, ճի՞շտ հասկացա:
Արիադավանին:
Իրենց արիադավան հռչակած մեր հայրենակիցներին կըխնդրէի զուր չփորձեն հագնել հնամաշ եւ իրենց ժամանակը ապրած հեթանոսական հոգեվոր շապիկը, այդ հոգեւոր ուղին ներկայացնում է ԽՈՅԻ(բազմաստվածություն) դարաշրջանը, որը ավարտվել է 1 թվին, այնուհետ մինչ 20150 թվականը գտնվում ենք ՁԿԱՆ(քրիստոնեություն) համաստեղության էներգետիկ դաշտի ներքո, որից հետո սկիզբ է առնելու ՋՐՀՈՍԻ դարաշրջանը, այնպես որ բոլոր հոգեվոր կամուրջները դեպի անցյալ ժամանակները այրված են : Խաթարե՞լ... 1700 տարիների ընթացքում ձեավորված հայ մարդու ինքնությունը, առնվազը անմտություն է:
Կառաջարկէի... http://armsoul.com/index.php?topic=131.0
Փառք եւ պատիվ մեր հին աստվածներին:
Մեր ԱՐ-որդիների հոգիները որպես ինֆորմացիա կամ էներգիա, կերակուր են ԱՐԱՐ-իչ Աստծո: Հթանոսությունը կամ բազմաստվածությունը որպես հոգեւոր ուղի նման է այն նամակի ծրարի, որի վրա նշված են բազմաթիվ հասցեներ, այդպիսի նամակները երբեք չեն գտնում իրենց իրական տիրոջը:
Ըստ Մաշտոցյան թագնագրերի՝ ԱՐ բառարմատը հավասար է 33 թվի, թիվ...որը խորհրդանշում է քրիստոսին :
http://armsoul.com/index.php?topic=344.0
Նաեւ կառաջարկէի հետեվյալ տեսանյութը:
http://rutube.ru/tracks/1004281.html...12f7f7e0ef5c07
Վերջին խմբագրող՝ սիսար: 04.01.2010, 05:24:
Նաեւ կառաջարկէի հետեվյալ տեսանյութը
http://rutube.ru/tracks/1004281.html...12f7f7e0ef5c07
Հարգելի հայրենակից իրական իմաստությունները թողած զուր եք ընկել թվերի հետեվից, իրականում երկու թվերն էլ ճիշտ են, ավելի ճշմարիտ 2125-2150 տարիներ են տեվում:
Ինչ վերաբերվում է Ադամի ապրած տարեթվին, նույնպես արեվոր չէ:
Իրականում երկրային մարդկային քաղաքակրթությունը(Ադամից սկսած) ներմուծված է արտերկրային գերհզոր քաղաքակրթությունների կողմից, աստվածաշնչում այլաբանորեն հիշատակվում է նրանց մասին՛ նրանց անվանելով Աստծո 7 հրեշտակներ: Նրանց արարչական գործողությունները սկիզբ են առել Եդեմական դրախտից, այնուհետ Եգիպտոսում, Նեպալում եւ վերջապես նրանց վերջին հանգրվանն եղել երկայիս Պերույի տարածքները որից հետո լքել են երկիր մոլորակը: Փորձեցի ներկայացնել համառոտ
http://rutube.ru/tracks/1252376.html...0b336709102c63
Ավետարանի ցավը տանեմ… մի հատ գիրք ա որ ոչ մեկ նույն ձևի չի հասկանում… ինչքան մարդ կա էնքան էլ մեկնաբանություններ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ