User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիձ ջան, պառլամենտական ընդդիմության նպատակը իշխանությունը չի այլ հնարավորին ազդեցությունն է… իշխանության հասնելու միակ ձևն ընտրություններն են որոնք տեղի են ունենում պարբերաբար (5-4 տարին մեկ)… իսկ պառլամենտական ընդդիմությունը դա բավականին մեծ ուժ ու ազդեցություն է եթե հաշվի առնենք որ քվեարկություններն արվում են ոչ թե along the party line, այլ հիմնված նրանց ընտրողների նախասիրության և պատկանելով որոշակի պառլամենտական մեծամասնության դա դեռ չի նշանակում որ բոլոր անդամները միշտ կողմ են քվեարկում կուսակցության առաջարկներին… մեծամասնության և փոքրամասնության (ընդդիմության) միջը միշտ էլ մեծ կապ ու բանակցություններ են առակ,որովհետև առանց դրա հնարավոր չի… պառլամենտում մեծամասնություն չի նշանակում մինշանակ ինչ օրենք ուզես կարող ես անցկացնել… էլ չեմ ասում եթե պառլամենտի մեծամասնությունն ընդդիմությունն է… և ինչպես գիտես օրենքն անցնելուց հետո գործադիրըպարտավոր է այն իրացնել… ինչպես տեսնում ես տեսնում ես ընդդիմություն լինել բոլորովին էլ չի նշանակում ոչ մի ազդեցություն չունենալ, ինչպես նաև հաղթել դեռ չի նշանակում տոտալ կոնտրոլ…

    Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա ընդդիմությունը Հայաստանում որևէ կերպ ներկայացված չի և որևէ լծակից օգտվել չի կարող ու այս դեպքում նրա իշխանության ձգտումն ավելի քան արդարացված է ու ես կասեի մեր դեպքում նույնիսկ անհրաժեշտ որովհետև նախ՝ նրանք դափորձում են անել ժողովրդի միջոցով, այսինքն ակտիվ քաղաքացիական հասարակության հիմքերը դնելով (թե դա ինչքանով է հաջողվում դա ուրիշ հարց է) և երկրորդ նրանց նպատակն է անել այնպես որ ընտրությունների միջոցով բոլոր քաղաքական ուժերն էլ ներկայացված լինեն խորհրդարանում, դատական համակարգը լինի անկախ նմանապես և մամուլը … ի հարկե կարող ես չհամաձայնվել որ սրան հասնելու միակ ձևը ընդդիմության իշխանության գալն է, համենայն դեպս դա է եղել ըստ նրանց իշխանության գալու ու ժողովրդից նեցուկ խնդրելու պատճառը… ուրիշ հարց որ դու և շատ մարդիկ ելնելով անձնական կամ այլ պատճառներից չեն վստահում
    Մեֆ ջան արի նախ տարանջատենք արևմտյան պառլամենտ մտնելու համար միլիոններ դնող մարդուն ընդիմությունից:
    1-Ամեն ոք, ով ձգտում է մտնել պառլամենտ որպես անկախ կամ կուսակցական կանալներով, նպատակ ունի իշխանություն ձեռք բերելը: Անկախ այն բանից, թե հետո որպես փոքրամասնություն-ընդիմություն, կամ մեծամասնություն- իշխանության սատարող հանդես կգա պառլամենտում:
    Պառլամենտի անդամը դա արդեն իշխանություն է տվյալ անձի մասշտաբով: Այսինքն ի դեմս պառլամենտ ձգտող մարդկանց մենք գործ ունենք իշխանության ձգտող մասսայի հետ:
    2-Երբ մեկը մտնում է պառլամենտ և ըստ կոնկրետ իրադրության հայտնվում է ընդիմության մեջ ապա իր անձի մասով նա պահպանում է իշխանությունը, իսկ պետական իշխանության մասով այն կորցնում: Նրան մնում է հնարավորինս չափ դեմ խաղեր տալ, որ հետագայում իր կուսակցությունը շատ տեղեր շահի ու իրենց թիմը դառնա մեծամասնություն:
    Արդյոք քեզ թվում է, թե 40 հանրապետական սենատորներից գոնե մեկը կողմ չէր առողջապահական նոր փաթեթին, որ կողմ քվեարկեր: Իհարկե այդպես չէր-խաղեր էին տալիս: Պետության վրա 3 տրիլիոն նստող ու պետությունը կզցրած այս ասպարեզը շատ էլ լավ թալանի բուն է: Մի գուցե ինքդ ավելի լավ գիտես, բայց արի ու տես, որ թքած ունեին իրական պրոբլեմի վրա ու եղածը զուտ հետագա իշխանության կռիվ է:
    Հայաստանի մասով ես կասեմ, որ մենք բազմաթիվ սկզբունքային անցակետեր պռավալ ենք տվել և ստաբիլ դեմոկրատիայի սկզբունքները մեզ համար կիրառելի չեն:
    Մենք էքստրեմալ իրավիճակում ենք- մարդիկ կրակում են:
    Եվ իմ վերաբերմունքն էլ գալիս է ոչ թե անվստահությունից առ կոնկրետ մարդիկ, այլ անվստահությունից առ կրկնվող ու նորից պռավալի հանգեցնող տեխնոլոգիաները կրակողների առկայության պայմաններում:

  2. #2
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ ջան արի նախ տարանջատենք արևմտյան պառլամենտ մտնելու համար միլիոններ դնող մարդուն ընդիմությունից:
    1-Ամեն ոք, ով ձգտում է մտնել պառլամենտ որպես անկախ կամ կուսակցական կանալներով, նպատակ ունի իշխանություն ձեռք բերելը: Անկախ այն բանից, թե հետո որպես փոքրամասնություն-ընդիմություն, կամ մեծամասնություն- իշխանության սատարող հանդես կգա պառլամենտում:
    Պառլամենտի անդամը դա արդեն իշխանություն է տվյալ անձի մասշտաբով: Այսինքն ի դեմս պառլամենտ ձգտող մարդկանց մենք գործ ունենք իշխանության ձգտող մասսայի հետ:
    2-Երբ մեկը մտնում է պառլամենտ և ըստ կոնկրետ իրադրության հայտնվում է ընդիմության մեջ ապա իր անձի մասով նա պահպանում է իշխանությունը, իսկ պետական իշխանության մասով այն կորցնում: Նրան մնում է հնարավորինս չափ դեմ խաղեր տալ, որ հետագայում իր կուսակցությունը շատ տեղեր շահի ու իրենց թիմը դառնա մեծամասնություն:
    Արդյոք քեզ թվում է, թե 40 հանրապետական սենատորներից գոնե մեկը կողմ չէր առողջապահական նոր փաթեթին, որ կողմ քվեարկեր: Իհարկե այդպես չէր-խաղեր էին տալիս: Պետության վրա 3 տրիլիոն նստող ու պետությունը կզցրած այս ասպարեզը շատ էլ լավ թալանի բուն է: Մի գուցե ինքդ ավելի լավ գիտես, բայց արի ու տես, որ թքած ունեին իրական պրոբլեմի վրա ու եղածը զուտ հետագա իշխանության կռիվ է:
    Հայաստանի մասով ես կասեմ, որ մենք բազմաթիվ սկզբունքային անցակետեր պռավալ ենք տվել և ստաբիլ դեմոկրատիայի սկզբունքները մեզ համար կիրառելի չեն:
    Մենք էքստրեմալ իրավիճակում ենք- մարդիկ կրակում են:
    Եվ իմ վերաբերմունքն էլ գալիս է ոչ թե անվստահությունից առ կոնկրետ մարդիկ, այլ անվստահությունից առ կրկնվող ու նորից պռավալի հանգեցնող տեխնոլոգիաները կրակողների առկայության պայմաններում:
    Բիձա ջան, ասեմ… անկախ նրանից թե ինչքան փող է ծախսում և ինչ նպատակներով է որևէ մեկը մտնում պառլամենտ նրանց միակ լծակը դա ժողովրդի ձայնն է… ընտրողը ձայն տվեց կմտնես, չէ, չես մտնի… հիմա ինչքան էլ նա ձգտի իշխանության ու անձնական հարմարավետության դրա միակ միջոցն իր ընտրողին գոհացնելն է … նա պարտավոր է իր ընտրողին ներկայացնել պառլամենտում… նրա կարիերայի ու հարմարավետության միակ գրավականը դա է … նա պետք է գոհացնի ընտրողին որ մյուս անգամ էլ իրեն ձայն տան…

    … ինչ վերաբերվում է 2 կետին ապա ասեմ կուսակցության կողմնորոշումը կախված է ընտրազանգվածից… նույնը անհատ պառլամենտականներինը… եթե տվյալ պառլամենտականի ընտրազանգվածը (նաև ինքը) թեքվում է հակառակ ուղղությամբ ապա կամ հետևում են իրենց ընտրողին ու պահպանում են իրենց տեղը, բայց գնում հակառակ կուսակցությանը, որն էլ իր հերթին գնում է կոմպրոմիսների ու հաշտվում այն մտքի հետ որ իր թիմից մեկն այնուամենայնիվ կքվեարկի հակառակ թմի օգտին, բայց մյուս հարցերում կմնա կուսակցության գծին հմահունչ… կամ էլ քվեարկում են կուսակցության ցուցմունքով և վտանգում իրենց տեղը պառլամենտում

    … սա շատ խճճված ու խրթին հարց է, բայց հիմնականում ամեն ինչ արվում է ընտրողին գոհացնելու ու ընտրազանգվածը պահելու համար, թեկուզ հենց սեփական շահերի համար … ի հարկե կարելի է "քոնսփերասի թեորիով" այս ամենը հերքել, բայց ես "քոնսփերասի թեորիին" չեմ հավատում

  3. #3
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Հայաստանի ճակատագիրը Ռուսաստանի համար մանրադրամ է. Ալեքսանդր Արզումանյան

    «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված է ԼՂ հարցի կարգավորմամբ»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր ևս մեկ անգամ իր մոտեցումը պնդեց Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

    Բանախոսի կարծիքով՝ թուրքական մեջլիսը հայ-թուրքական Արձանագրությունները կվավերացնի այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի հարցում կլինի նշանակալի առաջընթաց` Թուրքիայի տեսանկյունից:

    Արզումանյանը նաև պնդում է, որ ի սկզբանե Հայաստանի իշխանությունները պատրաստ են եղել զիջելու ԼՂ հարցում` հանուն հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման։ Բանախոսը համոզված է, որ այս իշխանությունը պատրաստ է ցանկացած բան ուրանալ, միայն թե պահի իր աթոռը:

    «Ռուսաստանի ձեռքում է ԼՂ հարցի կարգավորման բանալին: Ցավոք՝ ո'չ Հայաստանի, ո'չ Ադրբեջանի ձեռքում չի ԼՂ կարգավորման հարցը: Եվ Հայաստանը այսօր, հանդիսանալով վասալային պետություն Ռուսաստանի համար, անում է այն, ինչ ասում է Ռուսաստանը: Ռուսաստանը շատ կարևորագույն ստրատեգիական խնդիրներ է լուծում այս տարածաշրջանում Թուրքիայի հետ: Հայաստանի ճակատագիրն այս հարաբերությունների կոնտեքստում ընդամենը մանրադրամ է, որը Ռուսաստանը օգտագործում է: Ամենավտանգավորն այն է, որ Հայաստանի անկախ պետությունը դառնա սակարկման առարկա»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը:

  4. #4
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Կիբերհարձակո՞ւմ, թե՞

    Ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականը տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե ուրբաթ օրը ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում` President.am-ում, տեղադրվել է ՀՀ եւ ԼՂՀ մի «սադրիչ» քարտեզ, որի մեջ ներառված են եղել ոչ միայն ներկայումս հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները, այլեւ Շահումյանի շրջանն ու ԼՂՀ Մարտունու ու Մարտակերտի շրջանի մի շարք գյուղեր, որոնց ներկայումս վերահսկում են ադրբեջանցիները (տես` քարտեզ-1): Ընդ որում, քարտեզի ներքեւի ձախակողմյան հատվածում նշված է.«The official site of the President of Armenia»:
    Արդեն շաբաթ օրը դրա շուրջ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ-ն: «Հայկական կողմի նման քայլերը կարող են բացասաբար անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային ողջ գործընթացի վրա»,- նշվում էր ԱԳՆ հայտարարության մեջ: Ավելին, ադրբեջանական կողմը սպառնացել է այդ փաստի վրա հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը:
    Միաժամանակ, ադրբեջանական աղբյուրը հայտնում է, որ Ադրբեջանի ԱԳՆ համապատասխան արձագանքից հետո President.am-ից հանվել է վերը հիշատակված քարտեզը եւ տեղադրվել է ԼՂԻՄ քարտեզը (տես` քարտեզ-2): Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը պարզաբանել է, թե անհայտ «հաքերների» կողմից President.am կայքէջի վրա հարձակում է իրականացվել, որի ընթացքում այնտեղ որոշակի փոփոխություններ են կատարվել: Այսինքն, նախագահական նստավայրում պնդում են, թե քարտեզների փոփոխությունը կիբերհարձակման հետեւանք է:
    Այնուամենայնիվ, չնայած այս հավաստիացումներին` ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ կայքում փոփոխությունները արել են հայերը եւ որ Ադրբեջանի ԱԳՆ-ի կոշտ պահանջն է` հայկական կողմին ստիպել շտկումներ կատարել կայքէջում, ասել է թե, կրկին տեղադրել ԼՂԻՄ քարտեզը: Ադրբեջանական կողմը վկայակոչում է Մադրիդյան սկզբունքները, ըստ որի` պետք է վերադարձվեն ԼՂ-ին հարակից ազատագրված 7 շրջանները:
    http://www.armtimes.com/519

  5. #5
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Քարտեզը դզեց, տենաս կգա մի օր երբ Հայաստանի Հանրապետություն ասելով այս քարտեզի պատկերը հասկանանք:
    Քանի կռուտիտը կա հայը նեղություն չի քաշում խաբում եք խաբեք, բայց քարտեզը մի հանեք, իրանց դուդուկի տակ չպարեք:

  6. #6
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    ԱՄՆ Ազգային հետախուզության գնահատմամբ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է պատերազմ ծագել»

    Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերը, երեքշաբթի հանդես գալով Սենատի հետախուզության հարցերի կոմիտեի լսումներում, հայտարարել է, թե իրավիճակը Բալկաններում եւ Կովկասում շարունակում է անկայուն մնալ։

    «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է պատերազմ ծագել», - «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, ասել է Բլերը։ Նա հավելել է, թե Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը դիտարկում է նախկին ԽՍՀՄ երկրները որպես «արտոնյալ շահերի գոտի», ինչը կարող է խարխլել Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունները։
    Si vis pacem, para bellum

  7. #7
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Ժող ինչ եք մտածում այս մայթունավտանգ հարցի մասին
    Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, բայց լսում եմ կողքիս գտվող մարդկանց խոսակցությունները, հայ-ադրբեջանական մատերազմի մասին:
    Լսել եմ որ 2 ամսից հնարավորա պատերազմ սկսվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, եթե հայերը հետ չվերադարձնեն գրավված տարածքները: Դրա դրթաչատճառներից մեկը նաև այն է, որ այս տարի Օբաման պետք է արտասանի ցեղասպանություն բառը:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •