Երբ առաջին անգամ արդեն չափահաս տարիքում Հայաստանից դուրս հայտնվեցի՝ Մոլդովան էր։ Ու որ վերադարձա, հարցնում էին՝ ինչ էր, ոնց էր, առանձնապես պատմելու բան չկար, որ մեզնից տարբեր լիներ, մեզ շատ նման են՝ ջերմ, հյուրասեր, միակ բանը որ արտառոց էր ինձ համար՝ փողոցում համբուրվող զույգերն էին։ Մեզ մոտ ընդունված է ասենք այգիներում, ծառի տակ և այլն, սրանք փաթաթված գնում էին, մեկ էլ փողոցի մեջտեղում կանգնում ու սկսում էին համբուրվել, բայց դա էնքան բնական էին անում, էնքան անկեղծ, որ բացարձակ չէր ազդում վրաս։ Ոչ անցորդներն էին զարմացած նայում, ոչ իրենք էին զարմանում իրենց արածի վրա։ Մի խոսքով , ամենասիրուն բանը էդ երկրից որ հիշում եմ, դա էր։![]()
When life gives you lemons, make lemonade
Ես էլ համաձայն եմ, երբ դա արվում է անկեղծ ու մաքուր սիրո հիման վրա.ընդամենը ջերմանում եմ` կողքից ակամա ականատես լինելով :
Իսկ, երբ դա արվում է կրքի և բնազդային մակարդակի վրա, ապա կարելի է առանձնանալ![]()
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
Հա, ու դրանից հետո հենց մարդիկ փողոցի մեջտեղում համբուրվեն, բոլորը կմտածեն որ սիրում են միմյանց, հենց տեսնեն նստարանին նստած համբուրվող զույգեր, կասեն սրանց մոտ միայն կիրք է և բնազդՉէ, պարզապես պետք է հասարակությունը փոխի վերաբերմունքը էդ ամենի վերաբերյալ, ամեն մարդ իր կյանքով ապրի, իր ունեցածով ուրախանա ու ջերմանա։
When life gives you lemons, make lemonade
CactuSoul (24.12.2009), Chuk (24.12.2009), Philosopher (24.12.2009), Ungrateful (24.12.2009), Yevuk (25.12.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ