Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
Ուրեմն սկսենք առաջին հարցադրումից, այո որոշ մասով բխում է վերջին կետը նախավերջինից, սակայն դրամավարկային քաղաքականությունը շատ ավելի լայն գործիքների շրջանակ ունի քան միայն դրամ/դոլար կարգավորումը:
Իմ ասածը չբացառեցիր:
Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ գյուղմթերքի շղթայի հետ կապվածը համարում եմ հաջողված կատակ: Գիտես նենցա թվում, որ քեզ հեսա կհետաքրքրի թե ճապոնիայում, որ ատոմային ռումբ են գցել քանի մարդա մեռել, անունները ազգանունները, հայրանունները, պապիների, տատիների, թոռների, ծոռների, ծոռների ծոռների անուները: Իսկ մեր դեպքում բերեմ օրինակ, կոմիտասում տատուս տան մոտ միրգ վաճառող մի հատ եզդի Օնիկ կա: ուրեմն ես Օնիկը միրգը գնելա շուկայից, ավելի ճիշտ շուկայում աշխատող 5-դ տաղավարում նստած, տատու հետ աշխատող Թորիկից, էս Թորիկը իրա միրգը, որ վաճառելա էս օնիկին գնելա Երևանի մալաթիայի շուկայում գտնվող իր մորաքրոջ տղայի քրոջ ամուսնու հարսի աղբոր քրոջից Վարդուշից, էս Վարդուշը ըստ վերջին տվյալների, միրգը ձեռքա բերել իրա հարևան Սեդրակ Աղասյանի որդի Չանչուռ Սեդրակյանից Գումրի քաղաքի շուկայից, էս Չանչուռը էդ բերքը ձեռքա բերել Այրում սահմանային գյուղից իր ընկերոջ հոր ընկերոջից Սողոմոն Հայկազյանից, էս Սողոմոն Հայկազյանը էդի ծանոթներից մեկի որդի ազգությամբ վրացի Տոլիկի օգնությամբ ձեռքա բերել ազգությամբ վրացի Սադաշվիլից, որը իր հերթին այդ բերքը գնել է Թիֆլիսի շուկաներից մեկում ոմն Ոդիշվիլիից, որը իր հերթին այն ձեռք է բերել Դավիթաշվիլից, որը հանդիսանում է Փոթի քաղաքի քաղաքացի, սա էլ իր հեթին այդ բերքը ստացել է իր եղբոր քրոջ ամուսնու գյուղից ոմն Տոնաշվիլի կողմից: Երկարա չէ?
Ես կատակ չեմ արել
Ուղղակի գյուղմթերքների գների բարձրացումը պայմանավորել Օնիկով եւ այլնով, իմ կարծիքով, ճիշտ չէ: Բավականին լուրջ գործոններ կան, քան վերավաճառման փաստը, որ գների բարձրացման պատճառ են: Վերավաճառքը գնային շոկ չի առաջացնի: Ասենք, ի՞նչ կասես գազի գների բարձրացում, հարկային բարեփոխումներ եւ այլ գործոնների մասին: Չհավատաս, որ հասարակ գյուղացուն կամ սպեկուլյատորներին պետությունը թողնի գնային շոկեր առաջացնել:

P.S. Ճապոնիան եւ այլն ավելորդ էին