այո
ոչ
չգիտեմ
Ամանորյա ծախսեր
Ամանորի մոտալուտը տոնական խրախճանքի և ուրախության կանխավայելման հետ մեկտեղ իր հետ բերում է նաև բազմաթիվ հոգսեր, որոնցից առաջնայինը անխոս ծախսերն են: Որքան էլ ճկուն տնտեսագիտական միտք ցուցաբերենք` փորձելով սեղմել դրանք, անհնար է անտեսել այնպիսի ծախսատար անհրաժեշտություններ, ինչպիսիք են նոր հագուստը, որով ընդունված է դիմավորել Նոր Տարին, տոնածառը` իր խաղալիքներով, նվերները, որոնք հարկավոր է գնել Ձմեռ պապի փոխարեն, և իհարկե տոնական սեղանը: Նոր հագուստի խնդիրը թերևս հնարավոր է շրջանցել, չնայած նախատոնական զեղչեր կարծես թե միայն հագուստի խանութներն են առաջարկում, այդ էլ` այնպիսի խանութներ, որոնցից գնումներ կատարելը նույնիսկ զեղչերով ոչ բոլորի գրպանն է թույլ տալիս: Տոնածառի և խաղալիքների խնդիրը ավելի հեշտ է, եթե արհեստական տոնածառ ունեք, և անցյալ տարի այնքան էլ շատ խաղալիքներ չեն կոտրվել: Նվերների հարցը կարգավորելու համար արդեն մի փոքր հնարամտություն է պահանջվում, սակայն սա էլ է լուծելի, այստեղ օգնության կարող են գալ տոնական սեղանի բարիքները: Իսկ ահա տոնական սեղանը, որն ի դեպ ամենածախսատարն է, ոչ մի կերպ շրջանցել հնարավոր չէ: Անհնար է պատկերացնել Ամանորի սեղանը առանց խմիչքի` ոգելից և զովացուցիչ, մրգի` պարտադիր մեկ հատ անանասով, որը տոնական օրերի ընթացքում այդպես էլ չի կտրվում, չրի և ընդեղենի, կոնֆետեղենի և թխվածքների տեսականու, երեք տեսակի տոլմայի` թփով, կաղամբով և պասուց, և ամենակարևորը` առանց Նոր Տարվա բդի, իսկ ահա այս թվարկվածները կամ դրանց համար անհրաժեշտ տարբեր մթերքները ոչ միայն ոչ մի կերպ չեն ենթարկվում զեղչերի, այլ նախատոնական դեկտեմբեր ամսին սկսում են թանկանալ օրեցօր: Ինչևէ, այնքան էլ կարևոր չէ, որ տոնական օրերի սեղանը այս բոլոր հաճույքներով լցնելու համար մի քանի ամսվա միջին աշխատավարձ է պահանջվում, կարևորն այն է, որ պարզերես մնաս հյուրերի առաջ: Մնում է միայն հիշեցնել, որ տոների համար ամենակարևորը ուրախ, տոնական տրամադրությունն է, և այն ամենը, ինչը կարող է խաթարել այդ տրամադրությանը, ուղղակի անհրաժեշտ է շրջանցել:
Adriano (17.12.2009)
Եթե գնապիտակի վրա նշվածա, որ գինը առանց ԱԱՀ-իա ապա ստացվումա որ ամեն ինչ օրենքի սահմաններումա: Տղեքի ոտը երևի ԱՄՆ-ա ընկել ու գլխներին են տվել` Արաաաա ոնց չէինք ֆահմել....
Երևան Սիթիից եմ առևտուրս արել նորմալ էր... տենց օյինբԱզություններ չկար...
Գոռ, իսկ 20% գումարելու դեպքում նորմալ գին չէր ստացվում? Թե սովորական գնին են 20% գումարել? Ասենք եթե 2լ կոլայի գինը դնեն օրինակ 430 դրամ ու հետո էլ ավելացնեն 20% ապա նորմալա ստացվում:
Վերջին խմբագրող՝ ministr: 26.12.2010, 22:45:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ