ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԳԵՐ ՄԱՐԴԸ ՆԻՀԱՐԵԼ Է 230 ԿԳ-ՈՎ
«Գինես»-ի գրքի տվյալներով, աշխարհի ամենագեր մարդը` 42-ամյա մեքսիկացի Մանուել Ուրիբեն է: Նա այժմ նիհարել է 230 կգ-ով: Մինչ այդ Մանուելը կշռում էր 570 կգ:
Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, նա մշտապես գամված էր Մոնտերիերում գտնվող իր բնակարանի անկողնում: Մանուելը սկսել է նիհարել 2 տարի անընդմեջ դիետա պահելու հետևանքով: «Ես պատրաստվում եմ մեծ երեկույթ կազմակերպել և դուրս գալ զբոսանքի»,- հայտարարել է Ուրիբեն:
Էջանիշներ