Ժող մի քանի հարց ու քննադատություն ունեմ.
1. Օրինակ` XP-ում հնարավոր էր որեւէ ֆոլդերի մեջ անջատել իկոնների Auto Arrange-ը, ու ինչը ոնց ուզել դասավորել: Align to grid-ն էլ օգնում էր, որ շարքը պահպանվի, ու օբյեկտները անկապ ցրված չլինեն: Հիմա 7-ում ման եկա, բայց տենց բան չգտա, կա՛մ պիտի այբբենական դասավորվեն, կա՛մ` ըստ տիպերի, կա՛մ`, ըստ մի ուրիշ բանի, ազատ դասավորություն չկա, ճիշտ ե՞մ:
2. Windows Photo Viewer ծրագիրը GIF-երը բացում ա, բայց անիմացիան ցույց չի տալիս, առաջին ֆրեմն ա միայն երեւում: Ստիպված Օպերայի վրա եմ դրել GIF-եր բացելը:
3. Որոշ ծրագրեր ամեն անգամ բացելուց թույլատվություն են խնդրում «to make changes on this computer»: Հնարավոր չի՞ որոշ կոնկրետ ծրագրեր գցել այսպես ասած վստահված ծրագրերի ցուցակի մեջ, որ դրանց համար չհարցնի: Էդ ֆունկցիան լրիվ անջատել չեմ ուզում:
4. Էն օրը իրիկունը Hibernate արեցի ու քնեցի, բայց գիշերը ավտոմատ մի քանի անգամ միացել-անջատվել ա: Առավոտ վեր կացա, տեսնեմ վինտիլյատորի ձենը գալիս ա, բայց Power-ի լույսը չի վառվում: Սեղմում եմ կոճակը, չի միանում: Ստիպված հոսանքից անջատեցի-միացրեցի, նոր միացավ, բայց շատ նորմալ: Հետո կարդացի ինչ-որ «wake timer»-նորի մասին, ու բայց ոչ մի տեղ դրա կարգավորումները չգտա, միայն Power Options-ից կարողացա դա անջատել:
5. (կատակի կարգով) հնարավոր չի՞ նենց անել, որ խաղերի մեջի շախմատը ավելի ուժեղ խաղա: Էն օրը իբր ամենաբարդի վրա դրած ջախջախեցի կոմպին` չնայած ես ինձ թույլ խաղացող եմ համարում:![]()
Էջանիշներ