Այս թեմայում առաջարկում եմ համեմատել 3G ինտերնետի արագությունները: Այսինքն այս թեմայում գրառում են կատարում միայն նրանք, ովքեր արդեն օգտվում են 3G ինտերնետից: Գրառման մեջ գրում ենք այս տվյալները
1. Տեղանքը (որտեղից որ միացած ենք 3G ինտերնետին): Օրինակ
Երևան, 3-րդ մաս
2. Մոդեմի մոդելը և փակագծերի մեջ գրում ենք տվյալ մոդեմի տեսական արագությունները , download-ը և upload-ը: Օրինակ
ZTE MF637 (7.2/2)
3. Կապի տեսակը: Տվյալ պահին կապի որ տեսակով ենք միացած ցանցին: Օրինակ
HSDPA
4. speedtest.net-ի արդյունքները: Yerevan-ի Moscow-ի և Frankfurt-ի հետ: Օրինակ
5. Ֆայլ: Տեղադրում ենք ֆայլի հղումը, որը ներբեռնվել է ինտերնետից (ցանկալի է ոչ Հայաստանից): Ֆայլի ծավալը (ցանկալի է 5-10 Մբ-ի սահմաններում): Ներբեռնման միջին արագությունը: Օրինակ
IE8-WindowsXP-x86-ENU 16.1 Մբ , 50 Կբայթ/վ
Վերջին կետը պարտադիր չէ, բայց ցանկալի է:
Այսպիսով ակումբցիները կարող են ավելի լավ պատկերացում կազմել տարբեր օպերատորների տրամադրած 3G ինտերնետից:
Հարցերը և քննարկումները կատարում ենք հետևյալ թեմաներում
«Բիլայն 3G» ___ «ՄՏՍ կոնեկտ» ___«Orange–ի «Ինտերնետ հիմա»-ն»
Նախապես շնորհակալ եմ բոլոր գրառում կատարողներից
Էջանիշներ