User Tag List

Էջ 70 358-ից ԱռաջինԱռաջին ... 206066676869707172737480120170 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,036 համարից մինչև 1,050 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #1036
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Ադրբեջանցիները կոչ են անում բոյկոտել Euronews-ը

    Վերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական ԶԼՄ–ների ուշադրության կենտրոնում է հայտնվել Euronews ալիքով հեռարձակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին պատմող ռեպորտաժը:

    Ադրբեջանական կողմը մեծ աղմուկ էր բարձրացրել այդ առիթով՝ նշելով, որ ռեպորտաժի հեղինակները «սուտ և չստուգված» տեղեկատվություն են տարածում, մասնավորապես, հայտարարելով, որ Ղարաբաղը բնիկ հայկական հող է, իսկ Բակո Սահակյանին անվանելով ԼՂՀ նախագահ։

    Այսօր ռեպորտաժի վերաբերյալ հայտարարություն է տարածել Ադրբեջանի երիտասարդական կազմակերպությունների միությունը։ Հայտարարության հեղինակներն իրենց վրդովմունքն են հայտնել «լրագրողության չափանիշների մեջ չտեղավորվող» նյութի վերաբերյալ։

    Բացի այդ, ադրբեջանական մի շարք կայքեր կոչ են արել «ադրբեջանցիներին, Ադրբեջանի բարեկամներին և համայնքին» բողոքի նամակներ հղել Euronews-ի խմբագրության հասցեին։

    Ադրբեջանական կայքերը հաղորդում են նաև, թե հեռուստաալիքն արգելափակել է Ղարաբաղի մասին պատմող ռեպորտաժը, մինչդեռ նման բան իրականում տեղի չի ունեցել և ռեպորտաժը շարունակում է հասանելի մնալ Euronews-ի կայքում՝ http://www.euronews.net/2009/11/28/w...orno-karabakh/ հասցեով։

    Tert.am

    Իսկ ես ստուգեցի ու այնտեղ գրված է որ վիդեոն ժամանակավորապես անհասանելի է: Ահա թե ինչպիսին է միասնական Ադրբեջանը, ու հալալ է նրանց , ամեն լծակ օգտագործում են ազդելու համար, այլ ոչ թե հույսները դնում են պորտաբույծ իշխանությանն ու ընդդիմությանը:
    Ու ոմանք էլ նշում են որ թշնամու դեմ ՀՀ օրենքներով պետք է հանդես գալ..... ու լինել շատ օրինապաշտ , իսկ պատերազմում մարդ չսպանել:
    Այպես <<բարեպաշտ, օրինապաշտ ու մարդասեր>> մնացեք, Կեցցե հայ <<մարդասեր, օրինապաշտ>> ժողովուրդը:
    http://ru.euronews.net/2009/11/28/wi...orno-karabakh/
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (04.12.2009), urartu (04.12.2009)

  3. #1037
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Ռուսականումա մենակ անհասանելի, ես ամենը կոչվումա դիվանագիտություն, որը ի տարբերություն մեզ, ադրբեջանցիների մոտ որոշակի մակարդակ ունի: Իրանք մեզնից էլ լավ գիտեն, որ Ղարաբաղը հայկանանա ու ժողովուրդնել ինքնորոշվելու իրավունք ունի:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  4. #1038
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Բայց դուք տեսաք Նալբանդյանի դուխով խոսալը...Իրան լրիվ դիվանագետի տեղ էր դրել:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    murmushka (03.12.2009)

  6. #1039
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԽՈՍԵԼ

    Հայրենի գեներալիտետը կամաց-կամաց սկսում է խոսել: Ամբողջ այս ընթացքում, երբ քաղաքական շրջանակներում խոսվում էր եւ խոսվում է Ղարաբաղի հարակից տարածքները հանձնելու մասին, երբ ամենաբարձր մակարդակներով հայտարարվում է, որ Ղարաբաղի հարցը մոտ է հանգուցալուծմանը, մեր գեներալները լռում էին:

    Բանը հասավ այնտեղ, որ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը բոլորովին վերջերս բանտից ուղերձ հղեց գեներալներին, թե` ինչո՞ւ եք լռում, սպասում եք, որ մի նախաստորագրված փաստաթուղթ էլ Ղարաբաղի մասին գրած բերեն, նոր խոսե՞ք: Այժմ, սակայն, գեներալներն անսպասելիորեն սկսել են դժգոհություններ հայտնել Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներից: Առայժմ` այդ դժգոհություններն արտահայտվում են նեղ շրջանակում ու մի քիչ վախեցած: Ավելին, մեզ տեղեկություններ հասան այն մասին, թե բոլորովին վերջերս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ եւ բացատրություններ խնդրել նրանից` տարածքները հանձնելու կապակցությամբ: Ըստ մեզ հասած տեղեկությունների, Սերժ Սարգսյանը նրան ասել է, թե` պատերազմ ե՞ք ուզում, դե դուք էլ կգնաք, կկռվեք: Մեր տեղեկություններով, գեներալը խիստ դժգոհ է դուրս եկել Սերժ Սարգսյանի մոտից: Երեկ Արկադի Տեր-Թադեւոսյանը, ով շատերի համար անսպասելիորեն, նախօրեին գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի հետ դիմել էր Սերժ Սարգսյանին` խնդրելով ազատ արձակել Սասուն Միքայելյանին, պատասխանել է Սասուն Միքայելյանի եւ Ղարաբաղի ու հարակից տարածքների վերաբերյալ մեր հարցերին:

    - Պարոն Տեր-Թադեւոսյան, դուք եւ Գուրգեն Դալիբալթայանը նախօրեին դիմել էիք Սերժ Սարգսյանին` խնդրելով ազատ արձակել Սասուն Միքայելյանին. ի՞նչ եք կարծում, ձեր այդ նամակը ի՞նչ արձագանք կստանա:

    - Դա իմ պարտքն էր, Սասուն Միքայելյանն իմ մարտական ընկերն է: Արձագանքի մասին չեմ մտածում, ես իմ պարտքն եմ կատարում եւ խնդրում եմ, որ նրան ազատ արձակեն: Նա բազմաթիվ բեկորային վնասվածքներ ունի, դրա համար ես եւ Դալիբալթայանը խնդրել ենք, որ եթե կարելի է` նրան ազատ արձակեն: Հիմա մտածում ենք, որ էլի հանդիպումների ժամանակ ես նորից խնդրանքով դիմեմ Սերժ Սարգսյանին, որ ազատեն Սասուն Միքայելյանին, այդ մարդը բուժվի:

    - Իսկ դուք ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Ղարաբաղի պատերազմի մասնակիցը այսօր գտնվում է բանտում իր քաղաքական հայացքների համար:

    - Այո, նա կռվել է անկախության, այդ հողի պաշտպանության համար, բայց այս հարցը քաղաքական հարց է, ես այդ քաղաքականությունը չեմ ընդունում ու չեմ հասկանում: Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել: Ժամանակ է պետք, մինչեւ ամեն ինչ իր տեղն ընկնի:

    - Պարոն գեներալ, բայց ակնհայտ չէ՞, որ Սասուն Միքայելյանը քաղբանտարկյալ է, համաձայն չե՞ք, որ նա իր քաղաքական հայացքների համար է այսօր բանտում գտնվում:

    - Իհարկե, դուք լավ էլ գիտեք` Մարտի 1-ից առաջ ինչ է եղել, որտեղ ինչ է եղել, հետո ոնց ենք այս օրին հասել` դուք ինձնից լավ գիտեք: Ճիշտ եք, ես համաձայն եմ դրա հետ:

    - Մեզ որոշ տեղեկություններ են հասել այն մասին, որ դուք բոլորովին վերջերս հանդիպում եք ունեցել Սերժ Սարգսյանի հետ եւ այդ հանդիպման ժամանակ խոսել եք Ղարաբաղի հարցի մասին, դուք նրան ինչ-որ հարցեր եք տվել եւ շատ դժգոհ եք դուրս եկել այդ հանդիպումից:

    - Չէ, հանդիպում չի եղել, ես Սերժ Սարգսյանին չեմ տեսել, բայց որ տեսնեմ, նրան անպայման կհարցնեմ:

    - Իսկ ի՞նչ կհարցնեք, երբ տեսնեք` Ղարաբաղի հետ կապվա՞ծ, տարածքները հանձնելո՞ւ, բանակցությունների՞...

    - Իմ կարծիքն այն է, որ բանակցությունները պետք է գնան, ու շատ լավ է, որ գնում են, բայց ոչ մի փաստաթուղթ պետք է չստորագրվի: Մենք այդ աղվեսների հետ ոչ մի բան չենք կարող անել, այդ գայլերի, թուրքերի հետ: Ես ինչո՞ւ եմ պարոն Նալբանդյանի վրա այդպես զայրացած: Այդ ճանապարհային քարտեզը... Բայց թուրքերը ստիպում են: Ես չեմ կարողանում հասկանալ, ամեն ինչում մենք պարտվում ենք: Դրա համար ես կխնդրեի` այդ բանակցությունները շարունակել, խոսել, սովորել, բայց ոչինչ չստորագրել:

    - Բայց տեղեկություններ կան այն մասին, որ կողմերը շատ մոտ են Ղարաբաղի հարցով վերջնական փաստաթղթի ստորագրմանը, եւ խնդիրը շուտով կհանգուցալուծվի: Ավելին, խոսվում է, որ հնարավոր է` նույնիսկ այս դեկտեմբերին հայկական զորքերը սկսեն հանել տարածքներից:

    - Ես դրա մասին գիտեմ, թե ինչ է դա, որ այդ փաստաթղթերը պատրաստ են ստորագրել, որ բոլոր տարածքները հանձնվեն, որ միայն Ղարաբաղն է մնում:

    - Այդ դեպքում դուք` գեներալներով, ինչ-որ քայլեր կձեռնարկե՞ք:

    - Տեսնենք: Ի՞նչ պետք է անենք, քաղաքական գործիչներն են ամեն ինչ որոշում, իսկ զինվորականները կատարում են նրանց կամքը: Նրանք պեշկա են այս խաղի մեջ` ե՛ւ գեներալները, ե՛ւ մյուսները: Չգիտեմ, կտեսնենք:

    - Հնարավոր համարո՞ւմ եք, որ նորից պատերազմ լինի:

    - Եթե ուզենային, պատերազմը վաղուց կանեին: Իրենք պատրաստ չեն: Դա ադրբեջանական բլեֆ է: Նրանք տեխնիկա ունեն, բայց բանակ չունեն: Նրանց բանակը սիրուն, ուժեղ` ոնց որ Վրաստանի բանակն է, բայց Վրաստանի բանակը 24 ժամ է դիմացել կռվին: Բոլորը փախել են, չէ՞: Ես չգիտեմ, թուրքերը կարող է մի քիչ շատ դիմանան` 10 օր, 15 օր, ու կունենան մի 2-3 օր հաջողություն, բայց նրանք պատրաստ չեն պատերազմի: Նրանք պատրաստ լինեին` Թուրքիան էլ, Ամերիկան էլ կասեին` սկսեք, տղերք ջան: Ադրբեջանը չի կարող կռվել, այնպես, ինչպես հայերը չեն կարող կռվել: Ինչ-որ մեկը պետք է մեր մեջքին կանգնի: Ադրբեջանի մեջքին հիմա Թուրքիան է կանգնած, իսկ մեր մեջքին ոչ ոք կանգնած չէ, եւ մենք ինքներս մեզ հարվածում ենք ու հիմա էլ շարունակում ենք միմյանց հարվածել:

    - Պարոն Տեր-Թադեւոսյան, քանի որ դուք Ղարաբաղում հաճախ եք լինում, դուք տեղյա՞կ եք` այնտեղի գեներալների շրջանում ինչ տրամադրություններ կան:

    - Նրանց ոգին մարտական է: Նրանք պատրաստ են պատերազմելու:

    ԼՈՒՍԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ http://hzh.am/03-12.html

  7. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (04.12.2009), davidus (04.12.2009), Elmo (04.12.2009), Norton (04.12.2009), Rammer (04.12.2009), Tig (04.12.2009), Լեռնցի (04.12.2009), Հայկօ (04.12.2009)

  8. #1040
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

    Հինգ նախարարների (ներառյալ ՀՀ արտգործնախարարի) դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությամբ, իսկ այնուհետեւ Աթենքում կայացած ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդի 56 երկրների կողմից որպես պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հայտարարությամբ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որում հանձն է առել արագորեն հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության, որը հիմնված կլինի Հելսինկիի Վերջնական փաստաթղթի երեք սկզբունքի վրա՝

    ուժի կամ ուժի սպառնալիքի չօգտագործում,
    տարածքային ամբողջականություն,
    ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում:

    Այսպիսով, Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես իր համաձայնությունն է տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Տվյալ դեպքում Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ներառումը կարգավորման սկզբունքների մեջ որեւէ կերպ չի մեղմում կամ փոխհատուցում Հայաստանի կողմից արձանագրված նահանջը: Տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների միաժամանակյա կիրառումը նշանակում է, որ ինչքան էլ բարձր ինքնակառավարման կարգավիճակ ընտրվի Լեռնային Ղարաբաղի համար, այն միեւնույն է՝ իրագործվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում, այսինքն՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմելու: Այսպիսով, Հայաստանը համաձայնել է Ղարաբաղյան խնդրի մի կարգավորման, որով փակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ երբեւէ միջազգայնորեն ճանաչված անկախ երկիր դառնալու որեւէ հեռանկար:

    Նման զարգացումը հետեւողականորեն կասեցվում էր 1992 թվականից ի վեր, երբ Հայաստանը, դառնալով ԵԱՀԿ անդամ, մշտապես օգտագործել է վետոյի իրավունքը եւ դրա կիրառման հնարավորությունը՝ միջազգային փաստաթղթերում թույլ չտալու համար որեւէ արտահայտություն կամ դրույթ, ինչը կենթադրեր Ղարաբաղի խնդրի կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա: 1996 թվականին, երբ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում փորձ արվեց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը սահմանափակել Ադրբեջանի կազմում իրագործելու դրույթով, Հայաստանի Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վետո կիրառեց այդ դրույթի վրա՝ հակառակ միջազգային աննախադեպ ճնշումների եւ ԵԱՀԿ բոլոր մյուս երկրների դիրքորոշմանը: Նույն պայմաններում այդ հնարավորությունն ուներ նաեւ այս իշխանությունը, որն այդ իրավունքից չօգտվեց: Զիջողական այս կեցվածքի միակ բացատրությունը Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունների խոցելիությունն է, ինչը նրանք փորձում են փոխհատուցել միջազգային հանրության հետ Ղարաբաղի հարցում անհարկի զիջումների գնով կնքվող գործարքներով: Նման քաղաքականության հիմքը դրվել է դեռ 1999թ. Ռ. Քոչարյանի կողմից, որը ստորագրելով Ստամբուլի խարտիան՝ Հայաստանի համաձայնությունը տվեց տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա հակամարտությունների կարգավորման ընդհանրական դրույթին: Իսկ Աթենքում, ահա, դա, առաջին անգամ, մասնավորացվեց Ղարաբաղյան հակամարտության համար:

    Վտանգավոր այս զարգացումների մասին Հայ Ազգային Կոնգրեսը բազմիցս զգուշացրել է երկու տարի շարունակ՝ որպես դրանից խուսափելու միակ տարբերակ համարելով երկրում սահմանադրական կարգի վերականգնումը եւ իշխող վարչախմբի հեռացումը: Ակնհայտ է, որ վարչախմբի գոյության ամեն օրը Հայաստանին ներքաշում է հայ ժողովրդի շահերից չբխող միջազգային պարտավորությունների տակ, ուստիեւ նրա օր առաջ հեռացումը դառնում է առավել հրատապ: Հայ Ազգային Կոնգրեսը շարունակելու է իր հետեւողական պայքարը երկրում լեգիտիմ իշխանության ձեւավորման համար, որն ընդունակ կլինի ներկայացնել հայ ժողովրդի շահերը միջազգային ասպարեզում եւ խուսափելու նորանոր կորուստներից:
    Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մենք միշտ էլ ճանաչել ենք... ուղղակի ոչ այն սահմաններում, որում իրենք կուզեին...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (04.12.2009), Tig (04.12.2009), Արիացի (04.12.2009)

  10. #1041
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մենք միշտ էլ ճանաչել ենք... ուղղակի ոչ այն սահմաններում, որում իրենք կուզեին...
    Ուզում ես ասիլ վըր Սյեռժիկը համաձայնվել ա լուծըլ հարցը բայց իրա ուզած կամ ավելի ճիշտ ՀՀ-ի ճանաչած ամբողջականության շրջանականներում?

  11. #1042
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մենք միշտ էլ ճանաչել ենք... ուղղակի ոչ այն սահմաններում, որում իրենք կուզեին...
    Ես տենց համ էլ Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի տարածքային ամբողջականությունն եմ ուզում ճանաչել - մեր ուզած սահմաններով:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (04.12.2009)

  13. #1043
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես տենց համ էլ Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի տարածքային ամբողջականությունն եմ ուզում ճանաչել - մեր ուզած սահմաններով:
    Դե եթե "դոդի ամրոցի տարածքային ամբողջականությունը" ճանաչել ենք, մնացածը ձախ ձեռի գործ ա:

  14. #1044
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես տենց համ էլ Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի տարածքային ամբողջականությունն եմ ուզում ճանաչել - մեր ուզած սահմաններով:
    Էլ համեստություն մի արա...Չերեզ Թուրքիա դուրս ենք գալիս Ռուսաստանին ենք տեղում ճանաչում, չերեզ Իրան Աֆղանա-Պակիստանա խաղը Չինաստանին ենք դմփսնում ու ընդհանարապես ճանաչած ունենք սաղին....

  15. #1045
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում ես ասիլ վըր Սյեռժիկը համաձայնվել ա լուծըլ հարցը բայց իրա ուզած կամ ավելի ճիշտ ՀՀ-ի ճանաչած ամբողջականության շրջանականներում?
    ՍՍ-ը միամիտ կամ հիմար չի, որ ստորագրի կոնկրետ էն բովանդակության տակ, ինչը որ նշումա Կոնգրեսը: Էդ լեգիտիմություն ֆլան ֆստանի մասին հիշում են միայն ընդդիմության շարքերում: Իսկ եթե իրոք տենց ախմախ, ազգադավ ու Հայաստանին քցող փաստաթուղթա շրջանառվում առավել ևս ստորագրվում, ապա չեմ հասկանում միայն հերթական հայտարարությամբ սահմանափակվելը: ԼՏՊ-ն նույնպես ճանաչում էր դե-ֆակտո ամբողջականությունը , ինչ վերաբերում է դե-յուրե-ին ապա ստեղ հարցը տենց միանշանակ չի, որ ճանաչես կամ չէ: Դե-ֆակտո չճանաչելու պատճառ կարծում ես ունենք?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (04.12.2009)

  17. #1046
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլ համեստություն մի արա...Չերեզ Թուրքիա դուրս ենք գալիս Ռուսաստանին ենք տեղում ճանաչում, չերեզ Իրան Աֆղանա-Պակիստանա խաղը Չինաստանին ենք դմփսնում ու ընդհանարապես ճանաչած ունենք սաղին....
    Ես էլ:
    Չերեզ-չերեզ ու դաժէ օդով ու ծովով, սպուտնիկով- վաաբշէ սաղին էլ ճանաչում եմ: Ասա հարցնող ըլնի:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (04.12.2009)

  19. #1047
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես տենց համ էլ Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի տարածքային ամբողջականությունն եմ ուզում ճանաչել - մեր ուզած սահմաններով:

    Եթե քո ուզածը դե-ֆակտո սահմաններին բռնումա կարաս օրը 24 ժամ ու ամեն օր ճանաչես ովա բռնել քեզ?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  20. #1048
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    ՍՍ-ը միամիտ կամ հիմար չի, որ ստորագրի կոնկրետ էն բովանդակության տակ, ինչը որ նշումա Կոնգրեսը: Էդ լեգիտիմություն ֆլան ֆստանի մասին հիշում են միայն ընդդիմության շարքերում: Իսկ եթե իրոք տենց ախմախ, ազգադավ ու Հայաստանին քցող փաստաթուղթա շրջանառվում առավել ևս ստորագրվում, ապա չեմ հասկանում միայն հերթական հայտարարությամբ սահմանափակվելը: ԼՏՊ-ն նույնպես ճանաչում էր դե-ֆակտո ամբողջականությունը , ինչ վերաբերում է դե-յուրե-ին ապա ստեղ հարցը տենց միանշանակ չի, որ ճանաչես կամ չէ: Դե-ֆակտո չճանաչելու պատճառ կարծում ես ունենք?
    Սպասում ենք որ վերջնական ստորագրվի, ռեժիմով հացադուլ անենք, ի՞նչ կա չհասկանալու

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. #1049
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե քո ուզածը դե-ֆակտո սահմաններին բռնումա կարաս օրը 24 ժամ ու ամեն օր ճանաչես ովա բռնել քեզ?
    Relax- Մինիստր ջան:
    Սա լուրջ թեմա չի: Սպասվող, կանխատեսելի ու հաշվարկելի հետևանքների կյանք մտնելը պետք է դիմավորել ընդամենը թեթև ժպիտով:
    Փորձիր- շատ արժանապատիվ կեցվածք է:

  22. #1050
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    ՍՍ-ը միամիտ կամ հիմար չի, որ ստորագրի կոնկրետ էն բովանդակության տակ, ինչը որ նշումա Կոնգրեսը: Էդ լեգիտիմություն ֆլան ֆստանի մասին հիշում են միայն ընդդիմության շարքերում: Իսկ եթե իրոք տենց ախմախ, ազգադավ ու Հայաստանին քցող փաստաթուղթա շրջանառվում առավել ևս ստորագրվում, ապա չեմ հասկանում միայն հերթական հայտարարությամբ սահմանափակվելը: ԼՏՊ-ն նույնպես ճանաչում էր դե-ֆակտո ամբողջականությունը , ինչ վերաբերում է դե-յուրե-ին ապա ստեղ հարցը տենց միանշանակ չի, որ ճանաչես կամ չէ: Դե-ֆակտո չճանաչելու պատճառ կարծում ես ունենք?
    Ներողություն մի փոքր շտկում...ՍՍ-ն այո միամիտ չի, ավելի` նենգ ա , դրա համար էլ ստորագրել ա հակառակ դեպքում կլիներ ոչ թե Սերժ Սարգսյան, այլ Սերժ Սիկտիրսյան, առնվազն...
    Ապեր հիմա ինչ ասեմ, էլի գալիս ենք աչկապության, հավատլ- չհավատոլուն, "Դուռակ" խաղալուն էլի...
    Մադրիդյան սկզբունքնները, ցեղասպանության հանձնաժողով...Մի տարի առաջ էր ՀԱԿ-ը դրանց մասին ահաԶանգում մարդկանց ուղեղնների վրա, բայց միշտ ռադիոծածկույթում մարդ չկար ոնց որ...Անիվը սայլի նորից կոտրվեց իր սիրած փոսում...

Էջ 70 358-ից ԱռաջինԱռաջին ... 206066676869707172737480120170 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 8 հոգի. (0 անդամ և 8 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •