User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Ծնողների ազդեցությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման վրա

  1. #16
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծնողների ազդեցությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման վրա

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Norton ջան, բայց կարծում եմ, միայն՝ խորհուրդներ չէ՞: Օրինակ բարեկամիս երեխան, ում ծնողներն այնքան էին ասել ու ասել, որ ընդունվելուց հետո այնպիսի տոնով մորն ասաց. «ըհը, ընդունվեցի, ուզածդ հիմա եղա՞վ», որ ակամա մեղքս եկավ այդ երեխան ու զգացի, որ իր համար հետագայում շատ դժվար է լինելու:
    Ավելացնեմ նաև, որ մեկ-մեկ էլ ծնողները ուղղորդվում են այս սկզբունքով. <<Որ նրա երեխան ընդունվել է` պիտի իմն էլ ընդունվի, ուզում է կեսում կես լինի, կամ լինենք>>:
    Իհարկե, խորհուրդներ միայն, թող երեխան որոշի:
    Ծնողներ ոչ մի դեպքում չպետք է պարտադրեն մի բան, որը երեխան չի ուզում, դա կհանգեցնի նրան, որ երեխան ուղղակի չի սովորի:
    Մի այդպիսի դեպք պատմեմ, մեր ֆակուլտետից: Դասախոսներից մեկը պատմում է, որ մի քանի տարի առաջ, մի աղջիկ է ընդունված լինում, բայց ահավոր չի սիրում տվյալ մասնագիտությունը, դասերից փախնում, քննություններին ոչ պատրաստված է գալիս:
    Դիմում են ծնողներին, որոնք աղջկա ձեռքերից բռնած, իրա կամքին հակառակ բերում են դասի, որից հետո պատմությոնը կրկնվումա: Եվ քննության օրը կրկին անպատրաստ գնումա ու դասախոսին խնդրում է իրեն անբավարար նշանակի, որպեսզի ֆակուլտետից դուրս մնա ու պատմում է, որ դասի ժամերին գնում է թատերական դասերին ներկա գտնվելու ու իր երազանքը դերասանուհի դառանլն է: Իհարկե ընդառաջում են ու համալսարանից դուրս են թողնում:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արիացի (13.11.2009), Կաթիլ (13.11.2009), Մանոն (23.02.2010)

  3. #17
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծնողների ազդեցությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման վրա

    Դեմ եմ, որ ծնողները երեխաներին ստիպեն նման հարցերում: Կարելի է խորհուրդ տալ, բայց ոչ ստիպել: Երեխան 16 տարեկանում արդեն բավականին կայացած է լինում, որ ինքնուրույն որոշում կայացնի:
    Իմ դեպքում ասեմ, որ ծնողներս նույնիսկ խորհուրդ չեն տվել մասնագիտության հարցում ու այն ընտրել եմ կարելի է ասել լրիվ ինքնուրույն: 7, 8 դասարանում շատ էի տարվել աշխարհագրությամբ ու ուզում էի էդ գծով գնալ, բայց 8-ի վերջում ու 9-ի սկզբում հասկացա, որ դա էնքան էլ իմը չի ու որպես մասնագիտություն չարժե ընտրել: Եվ ահա արդյունքը` ծրագրավորող եմ դառել:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (25.02.2010), Արևհատիկ (21.11.2009), Մանոն (17.11.2009)

  5. #18
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծնողների ազդեցությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման վրա

    Այս հարցին միանշանակ պատասխան տալը այդքան էլ հեշտ չէ։
    Շատ բան երեխայից է կախված։
    Եթե երեխան բավականաչփ հասուն է, ապա միանշանակ նա պիտի ընտրի իր կյանքի ուղին, ու սա չի վերաբերվում միայն մասնագիտություն ընտրելուն։
    Բայց եթե նույն տարիքի երեխան դմբոյոտ է, ապա սիրող ծնողը չի կարող ձեռքերը ծալել նստել, ու սպասել։

    Երբեմն էլ ծնողը ինքը կարող է նկատել երեխայի մեջ ձիրքեր, հակումներ և օգնի, որ երեխան փոքրուց սեր զարգացնի դրանց նկատմամբ ու վերջում ընտրի այդ մասնագիտությունը։ Կարծում եմ սա սիրո ու հոգատարության լավ օրինակ է։

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.11.2009), Tig (25.02.2010), Մանոն (23.02.2010), Ուլուանա (25.11.2009)

  7. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծնողների ազդեցությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման վրա

    Ինձ մայրս է ուղղորդել, որ բժիշկ դառնամ: Չի պարտադրել, ոչ էլ խորհուրդ է տվել: Ուղղակի էնպես է հարցը դրվել, որ կարծես էդպես էլ պետք է լիներ, կարծես հենց ես էլ ուզում էի: Նեղ մասնագիտություն ընտրելիս մորս կամքին հակառակ եմ գնացել (դե արդեն մեծ մարդ էի, ոչ ոք չէր կարող ինձ պարտադրել, որ վիրաբույժ դառնամ): Ամեն դեպքում, դեռ դժգոհ չեմ: Այ երբ աշխատանք չունենամ (կամ ունենամ, բայց քիչ վարձատրվող) ու սոված նստեմ, էդ ժամանակ գուցե փոշմանեմ: Իսկ ընդհանրապես, մարդ պետք է մինչև 18 տարեկան դպրոցում սովորի ու ինքը որոշի՝ ինչ է դառնալու: Ոչ մի ծնող:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (25.02.2010), Մանոն (23.02.2010)

  9. #20
    MeMoRy Mariam1556-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2008
    Հասցե
    Paris
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Ծնողների ազդեցությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման վրա

    Իմ կարծիքով ծնողը չպետք է երեխայի տեղ որոշում կայացնի,նա ընդհամենը կարող է նրան խորհուրդ տալ,զգուշացնել թե ինչ ռիսկերի է դիմում ...
    Մի հատ ծանոթ ունեյի,իր ծնողներին գոհացնելու համար իրավաբանական ընդունվեց,սովորեց երեք տարի հետո կտրվեց,խելքի եկավ,հիմա ծաղկանոց է բացել Փարիզում ու ասեմ որ շատ լավ էլ վաստակում է:

    "Les hommes perdent la santé pour accumuler de l'argent,ensuite ils perdent de l'argent pour retrouver la santé.Et a pensant au futur,ils oublient le présent de telle sorte qu'ils finissent par non vivre ni le présent ni le futur.Ils vivent comme si ils n'allaient jamais mourir.Et meurent comme si ils n'avaient jamaix vécu".
    Dalai Lama



  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանոն (23.02.2010)

  11. #21
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծնողների ազդեցությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման վրա

    Մեջբերում Mariam1556-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով ծնողը չպետք է երեխայի տեղ որոշում կայացնի,նա ընդհամենը կարող է նրան խորհուրդ տալ,զգուշացնել թե ինչ ռիսկերի է դիմում ...
    Մի հատ ծանոթ ունեյի,իր ծնողներին գոհացնելու համար իրավաբանական ընդունվեց,սովորեց երեք տարի հետո կտրվեց,խելքի եկավ,հիմա ծաղկանոց է բացել Փարիզում ու ասեմ որ շատ լավ էլ վաստակում է:
    Քո բերած օրինակի թարս պատկերն էլ բավականին շատա,չեն լսում ոտները քարինա ռաստվում:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արամ (04.12.2009)

  13. #22
    MeMoRy Mariam1556-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2008
    Հասցե
    Paris
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծնողների ազդեցությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման վրա

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո բերած օրինակի թարս պատկերն էլ բավականին շատա,չեն լսում ոտները քարինա ռաստվում:
    համաձայն եմ

    "Les hommes perdent la santé pour accumuler de l'argent,ensuite ils perdent de l'argent pour retrouver la santé.Et a pensant au futur,ils oublient le présent de telle sorte qu'ils finissent par non vivre ni le présent ni le futur.Ils vivent comme si ils n'allaient jamais mourir.Et meurent comme si ils n'avaient jamaix vécu".
    Dalai Lama



  14. #23
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծնողների ազդեցությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման վրա

    Ես մայրիկիս մասնագիտությունն եմ ընտրել, ու որքան էլ տարօրինակ է, մայրիկս դեմ էր։ Նա ինձ ավելի շատ որպես լրագրող էր պատկերացնում, իսկ ես նրան համոզեցի, որ լավ բանասերը հետագայում լավ լրագրող դառնալու հնարավորություն ունի, իսկ լավ լրագրողը երբեք լավ բանասեր չի դառնա...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (25.02.2010)

  16. #24
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծնողների ազդեցությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման վրա

    Manon-ի խոսքերից
    Norton ջան, բայց կարծում եմ, միայն՝ խորհուրդներ չէ՞: Օրինակ բարեկամիս երեխան, ում ծնողներն այնքան էին ասել ու ասել, որ ընդունվելուց հետո այնպիսի տոնով մորն ասաց. «ըհը, ընդունվեցի, ուզածդ հիմա եղա՞վ», որ ակամա մեղքս եկավ այդ երեխան ու զգացի, որ իր համար հետագայում շատ դժվար է լինելու:
    Ավելացնեմ նաև, որ մեկ-մեկ էլ ծնողները ուղղորդվում են այս սկզբունքով. <<Որ նրա երեխան ընդունվել է` պիտի իմն էլ ընդունվի, ուզում է կեսում կես լինի, կամ լինենք>>:
    Հետաքրքիր էր....
    .... մենք օրինակ ուղղորդել և ինչու չէ նաև ասել ենք:Բայց մի տարբերությամբ. մենք տեսնելով և զգալով մեր տղայի ունակությունները՝ նրան միշտ էլ հորդորել ենք սովորել և ընդունվել, բայց ընդունվել այնտեղ՝ որտեղ ինքը կուզի և ընտրել այն մասնագիտությունը որը ինքը կընտրի:Այսինքն մենք չենք բռնացել իր կամքին, այլ ցույց ենք տվել այն ճանապարհը, որը իր համար առավել արդյունավետն էր և որի հետ ինքը համաձայնվել է:

    ... ի միջայլոց իմ տղան էլ ընդունվելուց հետո նմանատիպ արտահայտություն արեց, իհարկե ոչ էսպիսի կոպիտ տոներում, և ասեմ ավելին ինքը չի էլ փոշմանել, որ ընդունվել է, այլ ավելի ուրախ է, որ մենք նրան խորհուրդ ենք տվել ...

    Մանոն ջան. իսկ կյանքում ինչ որ բան հեշտ տրվու՞մ է:Մարդը արդյունքի հասնում է տքնաջան աշխատանքի շնորհիվ և կարծում եմ ծնողները հենց նրա համար են, որ տեսնելով իրենց զավակների ունակությունները նրանց ուղղորդեն ճիշտ ճանապարհով, իհարկե ուզում եմ նորից ու նորից. նշել առանց բռնանալու կամքի վրա

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (25.02.2010)

  18. #25
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2009
    Գրառումներ
    52
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծնողների ազդեցությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման վրա

    Երեխան մարդու ստեղծագործությունն է և լավագույն ստեղծագործությունը։ Այդ «լավագույնը» բացարձակ դարձնելու համար պետք է ստեղծագործական պրոցեսը սկսվի երեխայի ծնվելուց առաջ և ավարտվի ծնողի մահով։ Ասել կուզի, մինչ մասնագիտական ընտրության պահը, ծնողը պետք է աննկատ ու հետևողականորեն, ուսումնասիրելով երեխայի հակումներն ու ունակությունները, արդեն նրան նախապատրաստած լինի այնպես, որ երեխան իր ցանկությամբ ընտրի այն, ինչ ճիշտ է և ծնողի, և երեխայի տեսակետներից։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (25.02.2010)

  20. #26
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծնողների ազդեցությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման վրա

    Բոլորիս էլ պարզ է , որ ծնողները մեծ ազդեցություն են ունենում մզ վրա: Դաստիարակում են իրենց հայեցողությամբ, թելադրում են իրենց հայցքները, և վերջում էլ այնպես է ստացվում, որ ընտրում ենք այն մասնագիտությունը, որը նրանք են ցանկանում: Եվ այս ընթացքում կորցնում ենք "մեզ": Հարկավոր է ազատվել ծնողների ազդեցությունից, նրանց հայացքներից, որպեսզի լինենեք այնպիսին ինչպիսին որ կանք:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (25.02.2010), Մանոն (23.02.2010)

  22. #27
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծնողների ազդեցությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման վրա

    Իմ մայրը ուսուցիչ լինելով՝ բառացիորեն արգելեց ինձ դառնալ մանկավարժ: Սովորեցի պոլիտեխնիկական ինստիտուտում, բայց մտա դպրոց, ու որպեսզի ամեն անգամ մանկավարժ չլինելու համար դիտողության չարժանանամ, իսկ որ ավելի ճշմարիտ է՝ որպես մանկավարժ ինձ լիարժեք զգալու համար, ընդունվեցի նաև մանկավարժական ինստիտուտ: Այս տարի ավարտում եմ երկրորդ ԲՈւՀ-ը…ՈՒ ամեն անգամ իմ սիրելի մամային ասում եմ. դու ընդամենը երկարացրեցիր այն ուղին, որը կարող էի ավելի կարճ ժամանակում անցնել Ինչպես ժողովուրդն է ասում. «Человек предпологает, бог- расспологает»: Միևնույն է, միայն ծնողի ցանկությունը հարգելու համար կամ պարտադրաբար սովորած մարդը վերջին հաշվով, եթե մի կերպ ավարտում էլ է որևէ ուս.հաստատություն, շատ ժամանակ չի աշխատում այդ մասնագիտությամբ: Այյդ երևույթը մեկնաբանվում է. դե այդ մասնագիտությամբ աշխատանք չկա, բայց մասնագիտությամբ չաշխատելու չերևացող պատճառներից մեկն էլ այն է, որ այդպիսի մարդիկ պարզապես ազատ չեն եղել մասնագիտական ընտրության մեջ:

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (25.02.2010), VisTolog (23.02.2010), Ուլուանա (24.02.2010), Ֆոտոն (23.02.2010)

  24. #28
    www.nunerock.com nune'-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծնողների ազդեցությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման վրա

    Գիտեմ շատ օրինակներ, որ ծնողներն են ընտրում իրենց երախաների մասնագիտությունը..

    Կարծում եմ, սա սխալ է, նրանք պետք է ընդամենը օգնեն կողմնորոշվել..

    երեխայից էլ է շատ բան գալիս..եթե վերջինս ոչ մի նախասիրություն չունի, չնայած կասկածում եմ, որ նման բան լինի, բայց նման դեպքերում միայն ծնողները պիտի ի հայտ գան..առաջարկներով..

    մի բան էլ, պարտադիր չի, որ բոլորը էդ թղթի կտորը ստանան, մարդ կա սիրումա ոսկերչություն անել կամ հողագործությամբ զբաղվել...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 25.02.2010, 08:14:
    CAUCASUS ROCKS HERE!


    http://nunerock.com/

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (25.02.2010), Մանոն (24.02.2010)

  26. #29
    Սկսնակ անդամ Marine-24-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2009
    Հասցե
    գ. Քարինջ
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծնողների ազդեցությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման վրա

    Իհարկե միշտ ծնողը իր երեխայի լավն է ցանկանում, բայց պետք է հաշվի առնվի մի հանգամանք, որ երեխայի կամքի վրա բռնանալը շատ ժամանակ վատ հետևանքներ կունենա: Երեխային պետք է պահել կամքի ազատության մեջ, խորհուրդներ միշտ կարելի է տալ, բայց ոչ պարտադրել: Մասնագիտություն ընտրելու հարցը որքան հուզում է ծնողին, այնքան էլ երեխային; Երբ ծնողը ստիպում է երեխան իր կամքին հակառակ գնա սովորելու իր չսիրած մասնագիտությունը, իհարկե այստեղ հարց է առաջանալու դասախոսին կաշառելու, մի կերպ դասերին ներկայանալու, ավարտելուց հետո էլ ծնողի կամքով մի տեղ գործի խծկվելու խնդիրը: Իսկ ի՞նչ է հետևելու սրան, մի լավ մասնագետ չի ունենա աշխատանք, մի վատ մասնագետ կտնորինի մարդկանց ճակատագիրը, ինչպես իր ծնողներն են տնորինել իրենը:

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    PetrAni (25.02.2010), Tig (25.02.2010)

  28. #30
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծնողների ազդեցությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման վրա

    Սաղ տաք-տաք խոսում են , համոզված եմ ,որ ձեզանից 1-2 երեխա ունենա ,թե ոչ, այ ,երբ որ ձեր երեխան կլինի 15-16 տաերկան ,են ժամանակ կերևա...

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դեկադա (25.02.2010)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  2. Քաղաքական կողմնորոշման փոփոխությո՞ւն, թե՞ իշխանափոխություն
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.02.2015, 14:34
  3. Համակարգչի և հեռուստացույցի հոգեբանական ազդեցությունը երեխաների վրա
    Հեղինակ՝ erexa, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 25.10.2011, 23:30
  4. Ծնողների վերաբերմունքն իրենց երեխաների սեռական կյանքի նկատմամբ
    Հեղինակ՝ AniwaR, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 07.12.2010, 16:02
  5. Ծնողների արհամարական վերաբերմունքը կամ ատելությունը երեխաների հանդեպ
    Հեղինակ՝ Kita, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 18.11.2007, 14:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •