ապեր, դու ուղղակի չես կարա հերքես Նժդեհի խոսքերը..... առնվազն պետք ա անցնես էն կյանքի ճանապարհը, որը նա է անցել, հետո նոր կարողանաս ինչ որ մի բան հերքել կամ հաստատել.... նման արտահայտություններ անելով արդեն ստիպում ես գրառմանդ լուրջ չվերաբերել.... չի սազում
Kuk ջան, գոնե հասկացել ես ինչ ա գրած???? գրածի մեջ դու տեսար, որ նշած լինի Հայի, որպես ազգի, միակության մասին??? այո, ընտրյալ է, բայց միակը չէ....
զգացիր??? ստեղ ռուսի կամ տաջիկի գենի մասին չի խոսվում....
Նժդեհի գրածը պատմության արձանագրություն չէ, որ դու ուզում ես նրան մեղադրել պատմական անցքերի սխալ մատուցման մեջ..... Նժդեհականությունը գաղափարախոսություն է, որն ուղղված է ապագայի ճիշտ կառուցմանը` հանուն հայ ազգի ու հայ ազգի ժառանգների, մատնանշելով դրան հասնելու յուրօրինակ ուղիներ, որոնք խորթ չեն ոչ մի հայի..... իսկ եթե դու գտնում ես, որ դու էսօր քո երկրի տերը չես, ապա դա քո անձնական խնդիրն ա..... ես տենց չեմ գտնում.....
պետք չի գաղափարախոսությունը նեղ առարկայացնել..... էսօր մերը չեն, վաղը կլինեն... դա կախված ա ինձնից ու քեզնից, կախված է նրանից, թե մենք ինչքանով տեր կկանգնենք մեր իսկ սեփականությանը..... մի քանի հաստագլուխ չինովնիկների սխալը դեռ չի նշանակում որ ազգովի ենք էդպես.... ինչ վերաբերում է «հայ ազգի ընտրյալ լինելու իրավունքին»..... ցանկացած ազգ իրավունք ունի համարվելու Աստծո կողմից ընտրյալ լինելու. էտ ինչի հրեաները պետք է իրանց հռչակեն ընտրյալ, իսկ մենք ոչ???? միթե այդ նույն ընտրյալ ժողովուրդը չխաչեց Աստծո որդուն??? բայց ի տարբերություն այդ նույն "ընտրյալ" ազգի, հայերը աշխարհում առաջինը ընդունեցին Աստծուն որպես միակ... այստեղ հարցը պետք է քննարկել հավատքի մակարդակի վրա, ոչ թե առօրեական կենցաղային..... չծավալվեմ, եթե կարիք կա հանց այս թեմայի շուրջ կարանք առանձին խոսանք....
բայց գիտես, քո ասածը ոչ մի կերպ չի հակասում Նժդեհի ասածին.... այ հենց դու, որպես հայ, քո դժգոհությունն ես արտահայտում հայրենալիքության վերաբերյալ, որի համար մեծապես պետք է շնորհակալություն հայտնենք մեր փայլուն քաղաքական գործիչներին` սկսած լևոնից վերջացրած սերժով...... հիմա Նժդեհը ճիշտ չէր ասում, որ դու դատապարտում ես հայրենալիքությունը???
ոչ թե լծված, այլ պարտադրված..... էս մի անգամ էլի ասել եմ, որ ցանկացած համակարգ ինքնապահպանման հակում ունի... եթե այդ լրատվամիջոցների տերերը անբաժանելի մաս են կազմում այդ համակարգի, ապա դու ինչի ես սպասում, որ նրանք պիտի նույն այդ համակարգին չհնազանդվելու կոչեր անեին??? շատ հազվադեպ են բացառությունները... հա, բացահայտ ա, բայց ես, դու ու շատ ու շատ մարդիկ դատապարտում են ու ասում են դրա մասին.... էտ ուրիշ հարց ա, որ քո ու իմ ձայնը տեղ չի հասնում..... բայց էն հանգամանքը, որ ազգը դատապարտում ա նման վիճակը, դու չես կարող ժխտել....
իսկ հիմա էլ մի քիչ ես ասեմ.....
նժդեհականությունը ոչ թե պայքարի տակտիկական քարտեզ է,որ նշված են կոնկրետ գործոզություններ ու քայլեր, այլ ռազմավարություն, գաղափարախոսություն..... գաղափարախոսությունը մատնանշում է այն իդեալը, այն վեհը որին պետք է ձգտեն այդ գաղափարախոսության հետևորդները..... ու ուզում եմ բոլոր տեղյակ ու անտեղյակներին հիշեցնել, որ նժդեհականությունը, և մասնավորապես ցեղակրոն ուսմունքը կրում են դաստիարակչական բնույթ.... լինելով արտասահմանում Նժդեհը իրեն նվիրեց հայ ազգի նոր սերնդի դաստիարակությանը հայրենասիրական գաղափարներով և որպես հիմնական հենասյուն ընտրեց հենց իրենց, հայ ազգի երիտասարդ ներկայացուցիչներին` մատնանշելով նրանց մեջ գենետիկորեն եկած վեհությունը, ազնվությունը, բարությունը, հայրենասիրությունը, արիականությունը, կրոնապաշտությունը.... դաստիարակչական առաքելություն ունեցող գաղափարախոսությունը պիտի նոր աճող սերնդին սովորեցնի ու ցույց տա այն լավն ու ընտրյալը, որ կա իր ազգի մեջ, հավատ ու սեր սերմանի սեփական ազգի նկատմամբ,ոչ թե ամեն պատեհ ու անպատեհ առիթներով հիշեցնի, թե մեր բազմաչարչար հայ ազգը քանի հատ վիժվածք զավակ ունի ու ստիպի անգիր անել դրանց անունները.....
Էջանիշներ