davidus (29.11.2009)
չէ, ճիշտ չես հասկացել... ես դրանց միջև զուգահեռներ չեմ քաշել, առավել ևս համեմատություն չեմ անցկացրել....
մենակ դրա պատճառով չի..... ապեր դաժէ լևոնը չի կարա ք@մակը ճղի ու մեր բյուջեն հասցնի 4-5 միլիարդի, որ էտ գյուղապետն էլ անգրագետ չմնա..... էտ հեքիաթը իմ համար չի....
էս ամեն ինչի մեջ սփյուռքին մեղադրողը առնվազն անձնագրով ստոր ա... դու մի խառնի.... բայց արի համաձայնի, որ նստել ստեղից-ընդեղից նորություն կարդալը քո առաջ չի կարա լրիվ պատկերը բացել.....
տեսնում ես Mephistopheles ջան, նույն պատմությունն ա, ինչ Վիշապի մոտ.... էտ ոլորտից 0% տեղեկատվության ես տիրապետում...
Վերջին խմբագրող՝ davidus: 29.11.2009, 01:22:
Դավիդուս ջան, ժամանակին տենց խեղճ ու անգրագետ մի քանի գյուղապետ շատ մոտ տարածությունից տեսել եմՆույնիսկ մասնակցել եմ նրանց ընտրությունների իմիտացիաներին: Ուրեմն եղբայր, արածդ գործը անկեղծորեն գնահատելով հանդերձ ասեմ կարծիքս. Այդ անգրագետ ու խեղճ գյուղապետերը եթե նույնսիկ մարզպետից չվախենան ու գյուղի բյուջեյի կազմելը իմանան, մեկ է, գյուղին դրանից ոչ մի օգուտ
Դրանց առնվազն մի 10 տարի պետք է գյուղապետի իրական նշանակությունը հասկանալու համար: Իսկ մինչ այդ դա իրենց համար ինքնահաստատման ձև է ու փող աշխատելու միջոց: Կարճ ասած՝ մինի իշխանություն ու կայֆավատ: Բացառություններ իհարկե կան, ինչպես ասենք կան նաև լավ ոստիկաններ, լավ վարչության պետեր, սենց թասիբով, նամուսով
Բայց մեկ է, խոշոր հաշվով բան չի փոխվում, մենք հիմա զարգացած գյուղեր չունենք, բայց ունենք ասենք լրիվ գազաֆիկացված գյուղեր (գազը գյուղացուն
), կանալիզացիայով գյուղեր, գյուղ մտնող ճամփի սկիզբը ասֆալտ արած գյուղեր, գյուղի հրապարակի մեջտեղը խաչքար կամ վանք սարքած գյուղեր ու ես մի գրամ իսկ չեմ կասկածում, որ այդ ամենը սույն թասիբով գյուղապետերի շնորքն է: Հալալ ա
Տենց մեր գյուղում էլ մի եվրոպացի խաչքար էր դրել, ճիշտ է, շրջապատի սաղ ծառերը կտրել էին, որ խաչքարը երևար, ու էնքան էինք օրհնում, էնքան էինք օրհնում… Բայց թեմայից ահագին շեղվեցինք
![]()
Si vis pacem, para bellum
Ժողովուրդ, բայց ի՞նչ կապ ունի էս ամեն ինչը ղարաբաղյան հակամարտության հետ: Կա կոնկրետ փաստ, հարկավոր ա տալ կոնկրետ գնահատական, ցանկալի ա առաջարկել կոնկրետ լուծման տարբերակ: Փաստն էն ա, որ էս հակամարտության վիճակը էսօր Հայաստանի համար լոռի ա: Հաջորդ քայլը պիտի լինի նախ՝ որոշելը, թե էսօր ո՞վ ա պատասխանատու սրա համար, ո՞վ ա թերացել, սխալվել, ոչ կոմպետենտ եղել, ո՞վ ա մեղավոր, ու հետո՝ թե ի՞նչ ա պետք անել կամ փորձել անել: Հա, վերևի քննարկումները հետաքրքիր են, կարևոր են և այլն, բայց կոնկրետ էսօրվա իրականության ու էս թեմայի հետ կապ ունեն այնքանով, որքանով:
Վերևում մի քանիսը Մեֆին մեղադրում էին, որ նա էսքան բանը բարձրաձայնելու իրավունք չունի: Բայց. օբյեկտիվ վատը մնում ա օբյեկտիվ վատ՝ անկախ նրանից, թե ով, երբ, ում, ինչու ա ասում այդ մասին: Սպանությունը միշտ սպանություն ա, դավաճանությունը միշտ դավաճանություն ա, պարտությունը՝ միշտ պարտություն: Էն, որ էդ ամենի մասին խոսողը, ասենք, Եհովայի վկա ա, չի արդարացնում սպանողին կամ դավաճանողին: Եթե ձեզ ծխող մարդը ասի, որ ծխելը շատ վնաս ա առողջությանը, դուք իր ինադու կշարունակեք ծխե՞լ, կամ ծխելը կդադարի՞ վնաս լինելուց:
Կա գաղափար: Իդեալ: Տեսլական, եթե կուզեք: Դրան հասնելը անհնար ա: Բայց այն ամբողջ լավը, որին մարդիկ հասնում են, ձեռք է բերվում այդ իդեալին ձգտելու ճանապարհին: Ու եթե իդեալը անհասանելի ա, դա դեռ չի նշամակում, որ ձգտելն իզուր ա:
Ձուկն էլ գլխից ա հոտում: Պատճառը թողած պետք չի ընկնել հետևանքների հետևից: Կարելի ա, իհարկե, պայքարել հետևանքների դեմ՝ չմոռանալով, սական, պատճառը: Հարևան թեմայում էլ, օրինակ, քննարկվում էր, թե եթե պատերազմ լինի, կգնա՞նք կռվելու: Եթե: Ոչ մեկի մտքով չանցա՞վ հարցնել՝ ինչու: Ինչու՞ պատերազմ լինի: Ինչու՞ պիտի այսօր ակնհայտ կերպով Հայաստանի դիրքերը թուլանան: Ինչու՞ պիտի էսօր ունենանք դեմոկրատիայի դիմակի տակ թաքնված էս ֆաշիզմը: Հա՛, ինչուն շատերի համար պարզ ա, ու շատերս էլ հասկանում ենք, որ միանգամից էդ ինչուն վերացնել հնարավոր չի: Բայց նպատակին հասնելու համար նախ հարկավոր ա էդ նպատակը տեսնել: Որպեսզի էն փոքր քայլը, որ մենք կարող ենք էսօր անել, լինի քայլ՝ ճիշտ ուղղությամբ:
DIXIcarpe noctem
Mephistopheles (29.11.2009), Norton (30.11.2009), Վիշապ (29.11.2009)
Ես նորից կկրկնվեմ, որ մենք պետք ` Ղարաբաղյան հակամարտությունը լուծենք ինտերնետում, այսինքն` հակերությամբ, սա միակ միջոցն է:
http://www.inosmi.ru/world/20091117/156553033.html
Հետաքրքիր է համախոհներ կան , այպսի լուծում տալու , ու կոտրելու ադրբեջանական կարևոր կենսական կարևոր կայքերը>>>>>>>>
Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան
Մեֆիստոֆելը եթե չգիտի, ես գիտեմ...
Գյուղապետի ընտրության եմ ներկա եղել: 3 թեկնածու էր, մեկը բարեկամս, մյուսը՝ մարզպետի բարեկամը, որը տաքսու վարորդն էր գյուղի, 3-րդը՝ գործող գյուղապետը: Իմ բարեկամը, բնականաբար, կրթված մարդ է, մի ժամանակ հենց նույն մարզպետի ղեկավարությամբ է աշխատել հարկայինում, ապա նրա հետ տարաձայնությունների պատճառով դուրս եկել աշխատանքից: Հիմա պատմեմ, թե ոնց է ընթանում գյուղապետի ընտրություն կոչվածը... էդ տեսնել էր պետք
Բարեկամիս վստահված անձը եկել էր գլուխներս ցավացնում էր՝ գյուղի բնակիչները հոգնել են էս իրականությունից, Գեղամենց Սաքոյի Նորիկը հոր գերեզմանով երդվեց, որ ...ին ա ընտրելու, Մելքոնի Ասյայի Սուրիկը ասեց, որ թաքուն կընտրի...
Ու մեկը որ խոստացած չէր եղել, որ բարեկամիս կընտրի, ասում ա՝ թաղեմ դրանց
... իմ վիճակը պատկերացնում ե՞ք
Բարեկամս էլ էր շշմել, թե էս ում ա վստահված անձ ընտրել
Բայց պարզվեց, որ բոլորն են էդպես անում, գյուղի դրվածքն է էդպիսին: դե իմ բարեկամը գյուղում գրանցված ա, բայց գյուղում երևի 16 տարեկանից հետո 1 տարի ապրած լինի կամ չլինի:
Ընտրության օրը արդեն գյուղի բնակիչները տոնական հագնված, անգամ սանրվածքներն էին տոնականգնում էին ընտրության: Էդ դպրոցը շրջապատված էր, դե մեզ արգելված էր ընդհանրապես տանից դուրս գալ: Անընդհատ գալիս էին բարեկամիս ասում, թե գնա ընտրատարծքի մոտ կանգնի, գյուղացիները քեզ են հարցնում: Ինքն էլ գյուղի կենցաղից անտեղյակ, տեղից չէր շարժվում
Իսկ մյուս թեկնածուները դպրոցի մոտից չէին հեռանում, ամեն գյուղացու էլ նենց էին ողջունում, որ էդ մարդը <<քաջալերված>> գնում ու էդ թեկնածուին էր ընտրում
Նախօրյակին մարզպետի բարեկամն էլ զանգել էր մեզ, երևի ուզում էր միանար բարեկամիս, թե ինչ... չիմացանք, որովհետև բարեկամս իրեն հետ չզանգեց... Կարճ կապեմ, հաղթեց գործող գյուղապետը, երկրորդ տեղում բարեկամս էր: Հանձնաժողովի նախագեն գյուղապետի կինն էր, մյուս անդամներն էլ բարեկամները
Հարց է առաջանում. ինչու՞ չընտրվեց կրթվածը, հը՞: Չէ՞ որ կար գրագետ, բարձրագույն կրթությամբ թեկնածու: Ուղղակի Հայաստանում սովոր չեն դրան, պիտի հետները <<ախպեր>>-ով խոսեն, <<մեռնեմ պոչկեքիդ>>-ով, <<քո վրա ծանրացած դարդերի քուլաները տանեմ>>-ով, որ համարվեն <<թույն դեմքեր>>, <<լավ տղերք>>, որ ընտրվեն![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
բայց ինչի, ախր դա ամենալավ միջոցն է պատերազմի, հղումը կարդացի՞ք
այ եթե ծով ունենաինք ու էս գազանից http://beta.inosmi.ru/images/15666/73/156667332.jpg էլ ունենաինք , այ էդ ժամանակ միգուցե ....
Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան
Հայկօ ջան, անկեղծ ես գրել. ուղղակի էդ նպատակը շատ հաճախ տարբեր է լինում և դրան հասնելու ճանապարհները նույնպես:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Իսկ ինչպես ես պատկերացնում այդ լավ կյանքը , եթե ի նկատի ունես Հայաստանում, միշտ ունենաս վախի զգացումը, թե տաս այն հողերը որոնք քեզ են պատկանում, ու արյունով ես ետ վերցրել, իմ կարծիքով նպատակին հասնելու համար բոլոր միջոցներն էլ լավն են, իսկ այս պարագայում պատերազմը տեղի է ունենում վիրտուալ տարածքում, չէ որ հիմա պատերազմ կա, բայց միայն ազերիներն են հարձակվում , իսկ հայերը նույնիսկ չեն կարողանում պաշտպանվել:
Նաև մեծ պատերազմ է, հիմա, գնում էլեկտրոնային ԶԼՄ ների մեջ:
Պետք է հարձակվել, որ չհարձակվեն:![]()
Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ