User Tag List

Էջ 63 358-ից ԱռաջինԱռաջին ... 135359606162636465666773113163 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 931 համարից մինչև 945 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #931
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ես մի անգամից մի գրագետ ու կոմպետենտ գյուղապետ կընտրեի ու փողն էլ, ներվերս էլ կխնայեի…
    Գրագետ ու կոմպետենտ մարդիկ գնում են Ամերիկա, գյուղում չեն մնում… Հեռվից հեշտ ա դատելը, քննադատելը:
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    գյուղապետին ինչքան էլ սովորացնես էն իրա ջեբից ելնելով ա անելու ինչ անելու ա ու աշխատելու ա Մարզպետին դուր գա ոչ թե քեզ… վերջիվերջո դու չես իրան ընտրել, այլ մարզպետն ա իրան նշանակել…
    Դե, որ նախապես տրամադրված լինես, որ էդպես ա, ուրեմն ճիշտ ա, իսկ դու քանի գյուղու՞մ ես եղել ու պարզել, թե ով ա ում նշանակել:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (29.11.2009)

  3. #932
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    դու ինձ ասում ես որ էսօր նստած ձեր "չընտրված" անգրագետ գյուղապետին տառերն ես սովորացնում ու համարում ես որ դա էսօր ամենա ակտուալ ու հայրենանվեր գործն ա… ճիշտ ե՞մ հասկացել…
    չէ, ճիշտ չես հասկացել... ես դրանց միջև զուգահեռներ չեմ քաշել, առավել ևս համեմատություն չեմ անցկացրել....
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ես ուզում եմ որ դու հասկանաս ընտրության ակտուալությւոնը… որովհետև դրա պատճառով ա որ դու էսօր անգրագետ գյուղապետ ունես ու հանցագործ իշխանություններ
    մենակ դրա պատճառով չի..... ապեր դաժէ լևոնը չի կարա ք@մակը ճղի ու մեր բյուջեն հասցնի 4-5 միլիարդի, որ էտ գյուղապետն էլ անգրագետ չմնա..... էտ հեքիաթը իմ համար չի....

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    … ոչ էլ սփյուռքահայը, կամ եվրոպացին կարա լուծի էս հարցը որ ասում ես "եկեք արեք, նոր խոսացեք" … կներես բայց սփյուռքը չի ձեզ գցել էս քաքի մեջ ու ոչ էլ սփյւռքը կամ աշխարհում որևէ մեկը կարող է ձեզ դրա մեջից հանի… ոչ սփյուռքն ա մասնակցում ձեր կառավարության ձևավորմանը ոչ էլ աշխարհը…
    էս ամեն ինչի մեջ սփյուռքին մեղադրողը առնվազն անձնագրով ստոր ա... դու մի խառնի.... բայց արի համաձայնի, որ նստել ստեղից-ընդեղից նորություն կարդալը քո առաջ չի կարա լրիվ պատկերը բացել.....

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    գյուղապետին ինչքան էլ սովորացնես էն իրա ջեբից ելնելով ա անելու ինչ անելու ա ու աշխատելու ա Մարզպետին դուր գա ոչ թե քեզ…
    տեսնում ես Mephistopheles ջան, նույն պատմությունն ա, ինչ Վիշապի մոտ.... էտ ոլորտից 0% տեղեկատվության ես տիրապետում...
    Վերջին խմբագրող՝ davidus: 29.11.2009, 01:22:

  4. #933
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,456
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    նեղանալ չլինի, բայց գրածներիցդ երևում ա որ տեղական ինքնակառավարման ոլորտից հեռու ես ու անտեղյակ..... էտ մի քանի թերթերում գրած սուտի հոդվածները չեն կարող գոնե 1% տեղեկություն ապահովել ամբողջ համակարգի մասին.... ապեր, էտ քո ասած զոռբա գյուղապետերը ընդամենը մի 50 հոգի են.... ոչ ավել.... դու չես պատկերացնում ինչքան խեղճ են էտ մարդիկ... ոչ օրենք գիտեն, ոչ բան... ով ինչ ասում ա, էն էլ խելոք անում են` չիմանալով որ կարան արխային ասեն да идите вы на х**..... լացելու բանա... իսկ դու ասում ես քոռանամ ես..... 900 -ից ավելի համայնք ունենք, որից ընդամենը 50 են քաղաքներ, մնացածը գյուղեր են.... ու գիտես խի են մարզպետի հետևը մտնում, որովհետև առանց մարզպետարանի օգնության չեն կարողանում նույնիսկ իրենց տարեկան բյուջեն կազմեն.. այ դրա համար.... դե մնացածի մասին էլ հետևություններ արա....
    ԲԱՅՑ.... եթե գյուղապետն ու նրա աշխատակազմը օրենք գիտեն, դեմները դաժէ մարզպետը չի կարում ... պարզ օրինակ.... մեր գյուղական համայնքներից մեկի ղեկավարը (Շիրակի մարզից) տեսնես ոնց ա Նանյանի հախից գալիս... ու գիտես խի?? որովհետը անգիր գիտի ինքը ինչ իրավասություններ ունի, մարզպետն ինչ իրավասություններ ունի.... մարդը արդեն 4-րդ անգամ ա գյուղապետ դառնում.... ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԼԻՆԵԼՈՎ.... բա ապեր... սենց բաներ էլ են լինում.... 2 հետև մտնողների կողքին 10 թասիբով գյուղապետ ա կանգնած` ժողովրդի կողմից 70% ձայն ստացած, որոնք էսօր լուրջ օգնության կարիք ունեն` հատկապես կադրերի ու վերապատրաստման... իսկ դու ստեղ քոռանամ-չտեսնեմ ես ասում....

    ապեր տեղը գիտես մեզ էլ ասա իմանանք... աչկիս լավ ման չենք գալիս..... տեղյակ ես, որ համայնքների 70%-ում նույնիսկ 8-ամյա դպրոցը նորմալ չի գործում.... "գրագետ".... այ ստեղ են ասել, թան էլ չէ բրդած մածում.....
    Դավիդուս ջան, ժամանակին տենց խեղճ ու անգրագետ մի քանի գյուղապետ շատ մոտ տարածությունից տեսել եմ Նույնիսկ մասնակցել եմ նրանց ընտրությունների իմիտացիաներին: Ուրեմն եղբայր, արածդ գործը անկեղծորեն գնահատելով հանդերձ ասեմ կարծիքս. Այդ անգրագետ ու խեղճ գյուղապետերը եթե նույնսիկ մարզպետից չվախենան ու գյուղի բյուջեյի կազմելը իմանան, մեկ է, գյուղին դրանից ոչ մի օգուտ Դրանց առնվազն մի 10 տարի պետք է գյուղապետի իրական նշանակությունը հասկանալու համար: Իսկ մինչ այդ դա իրենց համար ինքնահաստատման ձև է ու փող աշխատելու միջոց: Կարճ ասած՝ մինի իշխանություն ու կայֆավատ: Բացառություններ իհարկե կան, ինչպես ասենք կան նաև լավ ոստիկաններ, լավ վարչության պետեր, սենց թասիբով, նամուսով Բայց մեկ է, խոշոր հաշվով բան չի փոխվում, մենք հիմա զարգացած գյուղեր չունենք, բայց ունենք ասենք լրիվ գազաֆիկացված գյուղեր (գազը գյուղացուն), կանալիզացիայով գյուղեր, գյուղ մտնող ճամփի սկիզբը ասֆալտ արած գյուղեր, գյուղի հրապարակի մեջտեղը խաչքար կամ վանք սարքած գյուղեր ու ես մի գրամ իսկ չեմ կասկածում, որ այդ ամենը սույն թասիբով գյուղապետերի շնորքն է: Հալալ ա Տենց մեր գյուղում էլ մի եվրոպացի խաչքար էր դրել, ճիշտ է, շրջապատի սաղ ծառերը կտրել էին, որ խաչքարը երևար, ու էնքան էինք օրհնում, էնքան էինք օրհնում… Բայց թեմայից ահագին շեղվեցինք
    Si vis pacem, para bellum

  5. #934
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Ժողովուրդ, բայց ի՞նչ կապ ունի էս ամեն ինչը ղարաբաղյան հակամարտության հետ: Կա կոնկրետ փաստ, հարկավոր ա տալ կոնկրետ գնահատական, ցանկալի ա առաջարկել կոնկրետ լուծման տարբերակ: Փաստն էն ա, որ էս հակամարտության վիճակը էսօր Հայաստանի համար լոռի ա: Հաջորդ քայլը պիտի լինի նախ՝ որոշելը, թե էսօր ո՞վ ա պատասխանատու սրա համար, ո՞վ ա թերացել, սխալվել, ոչ կոմպետենտ եղել, ո՞վ ա մեղավոր, ու հետո՝ թե ի՞նչ ա պետք անել կամ փորձել անել: Հա, վերևի քննարկումները հետաքրքիր են, կարևոր են և այլն, բայց կոնկրետ էսօրվա իրականության ու էս թեմայի հետ կապ ունեն այնքանով, որքանով:

    Վերևում մի քանիսը Մեֆին մեղադրում էին, որ նա էսքան բանը բարձրաձայնելու իրավունք չունի: Բայց. օբյեկտիվ վատը մնում ա օբյեկտիվ վատ՝ անկախ նրանից, թե ով, երբ, ում, ինչու ա ասում այդ մասին: Սպանությունը միշտ սպանություն ա, դավաճանությունը միշտ դավաճանություն ա, պարտությունը՝ միշտ պարտություն: Էն, որ էդ ամենի մասին խոսողը, ասենք, Եհովայի վկա ա, չի արդարացնում սպանողին կամ դավաճանողին: Եթե ձեզ ծխող մարդը ասի, որ ծխելը շատ վնաս ա առողջությանը, դուք իր ինադու կշարունակեք ծխե՞լ, կամ ծխելը կդադարի՞ վնաս լինելուց:

    Կա գաղափար: Իդեալ: Տեսլական, եթե կուզեք: Դրան հասնելը անհնար ա: Բայց այն ամբողջ լավը, որին մարդիկ հասնում են, ձեռք է բերվում այդ իդեալին ձգտելու ճանապարհին: Ու եթե իդեալը անհասանելի ա, դա դեռ չի նշամակում, որ ձգտելն իզուր ա:

    Ձուկն էլ գլխից ա հոտում: Պատճառը թողած պետք չի ընկնել հետևանքների հետևից: Կարելի ա, իհարկե, պայքարել հետևանքների դեմ՝ չմոռանալով, սական, պատճառը: Հարևան թեմայում էլ, օրինակ, քննարկվում էր, թե եթե պատերազմ լինի, կգնա՞նք կռվելու: Եթե: Ոչ մեկի մտքով չանցա՞վ հարցնել՝ ինչու: Ինչու՞ պատերազմ լինի: Ինչու՞ պիտի այսօր ակնհայտ կերպով Հայաստանի դիրքերը թուլանան: Ինչու՞ պիտի էսօր ունենանք դեմոկրատիայի դիմակի տակ թաքնված էս ֆաշիզմը: Հա՛, ինչուն շատերի համար պարզ ա, ու շատերս էլ հասկանում ենք, որ միանգամից էդ ինչուն վերացնել հնարավոր չի: Բայց նպատակին հասնելու համար նախ հարկավոր ա էդ նպատակը տեսնել: Որպեսզի էն փոքր քայլը, որ մենք կարող ենք էսօր անել, լինի քայլ՝ ճիշտ ուղղությամբ:
    DIXI
    carpe noctem

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (29.11.2009), Norton (30.11.2009), Վիշապ (29.11.2009)

  7. #935
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Ես նորից կկրկնվեմ, որ մենք պետք ` Ղարաբաղյան հակամարտությունը լուծենք ինտերնետում, այսինքն` հակերությամբ, սա միակ միջոցն է:
    http://www.inosmi.ru/world/20091117/156553033.html

    Հետաքրքիր է համախոհներ կան , այպսի լուծում տալու , ու կոտրելու ադրբեջանական կարևոր կենսական կարևոր կայքերը>>>>>>>>
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  8. #936
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում mkofranc-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նորից կկրկնվեմ, որ մենք պետք ` Ղարաբաղյան հակամարտությունը լուծենք ինտերնետում, այսինքն` հակերությամբ, սա միակ միջոցն է:
    http://www.inosmi.ru/world/20091117/156553033.html

    Հետաքրքիր է համախոհներ կան , այպսի լուծում տալու , ու կոտրելու ադրբեջանական կարևոր կենսական կարևոր կայքերը>>>>>>>>
    Չէ, ակումբում մի հատ ադմին կա, որ նման բաներից ահավոր ջղայնանում ա: Հակերությունը խուլիգանության, այլ ոչ թե պատերազմի ու հակամարտության տեսակ ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #937
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    ապեր տեղը գիտես մեզ էլ ասա իմանանք... աչկիս լավ ման չենք գալիս..... տեղյակ ես, որ համայնքների 70%-ում նույնիսկ 8-ամյա դպրոցը նորմալ չի գործում.... "գրագետ".... այ ստեղ են ասել, թան էլ չէ բրդած մածում.....
    Մեֆիստոֆելը եթե չգիտի, ես գիտեմ...
    Գյուղապետի ընտրության եմ ներկա եղել: 3 թեկնածու էր, մեկը բարեկամս, մյուսը՝ մարզպետի բարեկամը, որը տաքսու վարորդն էր գյուղի, 3-րդը՝ գործող գյուղապետը: Իմ բարեկամը, բնականաբար, կրթված մարդ է, մի ժամանակ հենց նույն մարզպետի ղեկավարությամբ է աշխատել հարկայինում, ապա նրա հետ տարաձայնությունների պատճառով դուրս եկել աշխատանքից: Հիմա պատմեմ, թե ոնց է ընթանում գյուղապետի ընտրություն կոչվածը... էդ տեսնել էր պետք Բարեկամիս վստահված անձը եկել էր գլուխներս ցավացնում էր՝ գյուղի բնակիչները հոգնել են էս իրականությունից, Գեղամենց Սաքոյի Նորիկը հոր գերեզմանով երդվեց, որ ...ին ա ընտրելու, Մելքոնի Ասյայի Սուրիկը ասեց, որ թաքուն կընտրի... Ու մեկը որ խոստացած չէր եղել, որ բարեկամիս կընտրի, ասում ա՝ թաղեմ դրանց ... իմ վիճակը պատկերացնում ե՞ք Բարեկամս էլ էր շշմել, թե էս ում ա վստահված անձ ընտրել Բայց պարզվեց, որ բոլորն են էդպես անում, գյուղի դրվածքն է էդպիսին: դե իմ բարեկամը գյուղում գրանցված ա, բայց գյուղում երևի 16 տարեկանից հետո 1 տարի ապրած լինի կամ չլինի:

    Ընտրության օրը արդեն գյուղի բնակիչները տոնական հագնված, անգամ սանրվածքներն էին տոնական գնում էին ընտրության: Էդ դպրոցը շրջապատված էր, դե մեզ արգելված էր ընդհանրապես տանից դուրս գալ: Անընդհատ գալիս էին բարեկամիս ասում, թե գնա ընտրատարծքի մոտ կանգնի, գյուղացիները քեզ են հարցնում: Ինքն էլ գյուղի կենցաղից անտեղյակ, տեղից չէր շարժվում Իսկ մյուս թեկնածուները դպրոցի մոտից չէին հեռանում, ամեն գյուղացու էլ նենց էին ողջունում, որ էդ մարդը <<քաջալերված>> գնում ու էդ թեկնածուին էր ընտրում Նախօրյակին մարզպետի բարեկամն էլ զանգել էր մեզ, երևի ուզում էր միանար բարեկամիս, թե ինչ... չիմացանք, որովհետև բարեկամս իրեն հետ չզանգեց... Կարճ կապեմ, հաղթեց գործող գյուղապետը, երկրորդ տեղում բարեկամս էր: Հանձնաժողովի նախագեն գյուղապետի կինն էր, մյուս անդամներն էլ բարեկամները

    Հարց է առաջանում. ինչու՞ չընտրվեց կրթվածը, հը՞: Չէ՞ որ կար գրագետ, բարձրագույն կրթությամբ թեկնածու: Ուղղակի Հայաստանում սովոր չեն դրան, պիտի հետները <<ախպեր>>-ով խոսեն, <<մեռնեմ պոչկեքիդ>>-ով, <<քո վրա ծանրացած դարդերի քուլաները տանեմ>>-ով, որ համարվեն <<թույն դեմքեր>>, <<լավ տղերք>>, որ ընտրվեն
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (29.11.2009), dvgray (29.11.2009), Բիձա (29.11.2009)

  11. #938
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ակումբում մի հատ ադմին կա, որ նման բաներից ահավոր ջղայնանում ա: Հակերությունը խուլիգանության, այլ ոչ թե պատերազմի ու հակամարտության տեսակ ա:
    բայց ինչի, ախր դա ամենալավ միջոցն է պատերազմի, հղումը կարդացի՞ք



    այ եթե ծով ունենաինք ու էս գազանից http://beta.inosmi.ru/images/15666/73/156667332.jpg էլ ունենաինք , այ էդ ժամանակ միգուցե ....
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  12. #939
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ անգրագետ ու խեղճ գյուղապետերը եթե նույնսիկ մարզպետից չվախենան ու գյուղի բյուջեյի կազմելը իմանան, մեկ է, գյուղին դրանից ոչ մի օգուտ
    հոոպ..... այ ստեղ մի պահ տոռմուզ արա..... բյուջեն ծախսվում ա համայնքների կարիքների վրա (համաձայն եմ, ոչ 100Ջ-ով).... ԲԱԱԱԱՅՑ գիտես որ մոտ 120 գյուղերի տարեկան բյուջեն չի անցնում 2.3 միլիոն ԴՐԱՄԸ..... էտ 2.3-ը միլիոնը հերիքում ա 2 հոգու աշխատավարձի....

  13. #940
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, բայց ի՞նչ կապ ունի էս ամեն ինչը ղարաբաղյան հակամարտության հետ: Կա կոնկրետ փաստ, հարկավոր ա տալ կոնկրետ գնահատական, ցանկալի ա առաջարկել կոնկրետ լուծման տարբերակ: Փաստն էն ա, որ էս հակամարտության վիճակը էսօր Հայաստանի համար լոռի ա: Հաջորդ քայլը պիտի լինի նախ՝ որոշելը, թե էսօր ո՞վ ա պատասխանատու սրա համար, ո՞վ ա թերացել, սխալվել, ոչ կոմպետենտ եղել, ո՞վ ա մեղավոր, ու հետո՝ թե ի՞նչ ա պետք անել կամ փորձել անել: Հա, վերևի քննարկումները հետաքրքիր են, կարևոր են և այլն, բայց կոնկրետ էսօրվա իրականության ու էս թեմայի հետ կապ ունեն այնքանով, որքանով:

    Վերևում մի քանիսը Մեֆին մեղադրում էին, որ նա էսքան բանը բարձրաձայնելու իրավունք չունի: Բայց. օբյեկտիվ վատը մնում ա օբյեկտիվ վատ՝ անկախ նրանից, թե ով, երբ, ում, ինչու ա ասում այդ մասին: Սպանությունը միշտ սպանություն ա, դավաճանությունը միշտ դավաճանություն ա, պարտությունը՝ միշտ պարտություն: Էն, որ էդ ամենի մասին խոսողը, ասենք, Եհովայի վկա ա, չի արդարացնում սպանողին կամ դավաճանողին: Եթե ձեզ ծխող մարդը ասի, որ ծխելը շատ վնաս ա առողջությանը, դուք իր ինադու կշարունակեք ծխե՞լ, կամ ծխելը կդադարի՞ վնաս լինելուց:

    Կա գաղափար: Իդեալ: Տեսլական, եթե կուզեք: Դրան հասնելը անհնար ա: Բայց այն ամբողջ լավը, որին մարդիկ հասնում են, ձեռք է բերվում այդ իդեալին ձգտելու ճանապարհին: Ու եթե իդեալը անհասանելի ա, դա դեռ չի նշամակում, որ ձգտելն իզուր ա:

    Ձուկն էլ գլխից ա հոտում: Պատճառը թողած պետք չի ընկնել հետևանքների հետևից: Կարելի ա, իհարկե, պայքարել հետևանքների դեմ՝ չմոռանալով, սական, պատճառը: Հարևան թեմայում էլ, օրինակ, քննարկվում էր, թե եթե պատերազմ լինի, կգնա՞նք կռվելու: Եթե: Ոչ մեկի մտքով չանցա՞վ հարցնել՝ ինչու: Ինչու՞ պատերազմ լինի: Ինչու՞ պիտի այսօր ակնհայտ կերպով Հայաստանի դիրքերը թուլանան: Ինչու՞ պիտի էսօր ունենանք դեմոկրատիայի դիմակի տակ թաքնված էս ֆաշիզմը: Հա՛, ինչուն շատերի համար պարզ ա, ու շատերս էլ հասկանում ենք, որ միանգամից էդ ինչուն վերացնել հնարավոր չի: Բայց նպատակին հասնելու համար նախ հարկավոր ա էդ նպատակը տեսնել: Որպեսզի էն փոքր քայլը, որ մենք կարող ենք էսօր անել, լինի քայլ՝ ճիշտ ուղղությամբ:
    Ես գիդեմ, բայց չեմ ասի ձեր իննադու… վիրավորել եք… ես էլ Եհովայի վկա չեմ…

  14. #941
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարց է առաջանում. ինչու՞ չընտրվեց կրթվածը, հը՞: Չէ՞ որ կար գրագետ, բարձրագույն կրթությամբ թեկնածու:
    որովհետև
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    գյուղում երևի 16 տարեկանից հետո 1 տարի ապրած լինի կամ չլինի:
    Գյուղապետը պետք ա գյուղում ապրի, գյուղի հոգսը իմանա նախ և առաջ, վար ու ցանքի ժամանակը իմանա:

  15. #942
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Հայկօ ջան, անկեղծ ես գրել. ուղղակի էդ նպատակը շատ հաճախ տարբեր է լինում և դրան հասնելու ճանապարհները նույնպես:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  16. #943
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ ջան, անկեղծ ես գրել. ուղղակի էդ նպատակը շատ հաճախ տարբեր է լինում և դրան հասնելու ճանապարհները նույնպես:
    Համաձայն չեմ: Գլխավոր նպատակը մեկն ա, իսկ դրան հասնելու ընդունելի ճանապարհները՝ շատ քիչ: Կարճ ձևակերպեմ. հնարավորինս քիչ կորուստներով ունենալ հնարավորինս լավ կյանք: Էս ա:
    DIXI
    carpe noctem

  17. #944
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, որ նախապես տրամադրված լինես, որ էդպես ա, ուրեմն ճիշտ ա, իսկ դու քանի գյուղու՞մ ես եղել ու պարզել, թե ով ա ում նշանակել:
    եթե էդ անգրագետ գյուղապետին դուք եք ընտրել ուրեմն Սերժին ել եք դուք ընտրել… ոնց մտածեմ ընգեր… ասա մտածեմ

  18. #945
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն չեմ: Գլխավոր նպատակը մեկն ա, իսկ դրան հասնելու ընդունելի ճանապարհները՝ շատ քիչ: Կարճ ձևակերպեմ. հնարավորինս քիչ կորուստներով ունենալ հնարավորինս լավ կյանք: Էս ա:
    Իսկ ինչպես ես պատկերացնում այդ լավ կյանքը , եթե ի նկատի ունես Հայաստանում, միշտ ունենաս վախի զգացումը, թե տաս այն հողերը որոնք քեզ են պատկանում, ու արյունով ես ետ վերցրել, իմ կարծիքով նպատակին հասնելու համար բոլոր միջոցներն էլ լավն են, իսկ այս պարագայում պատերազմը տեղի է ունենում վիրտուալ տարածքում, չէ որ հիմա պատերազմ կա, բայց միայն ազերիներն են հարձակվում , իսկ հայերը նույնիսկ չեն կարողանում պաշտպանվել:
    Նաև մեծ պատերազմ է, հիմա, գնում էլեկտրոնային ԶԼՄ ների մեջ:

    Պետք է հարձակվել, որ չհարձակվեն:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

Էջ 63 358-ից ԱռաջինԱռաջին ... 135359606162636465666773113163 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •