Kuk (24.11.2009)
ժող եսոր իմ աչկի դեմը 2 հոգի հետ տվեցին մոդեմները ասեցին 5 օրա չենք կարում նւսյնիկ կպնենք բա որ ասում եի բիլայնը լավնա![]()
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Քարտս իրանցնա ասի հեռախոսով ինտենետ մտնեմ գործի տեղա պետք եր չկարացի իրանց տված նել գրեցի չեղավ բա ինչ անեմ ասա ու հա հենց իմ աչքի դեմը 2 մետրի վրա
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
մտա Օրանժ, տեխնիկական մասնագետից հարցրեցի, ինչպես անեմ որ Windows7ի տակ աշխատի, խորհուրդ տվեցին Windows XP դնել, չնայաց գնելուց ասել էին որ "ամեն ինչի տակ էլ աշխատումա"
tikopx (24.11.2009)
ես հարցրի ձևի համար ասին վրեն գրածա որ Windows 7 համար չի նախատեսված բա որ ասում եմ սրանք կազմակերպություն չեն ուղղակի են 2 օպերատորների չեմ սիրում դրա համար ստիպված ես եմ վեկալել
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
նոր ընկերներիցս մեկը "տեղեկացրեց" որ իմ մուծած 9000 դրամը մինչև ամսի 1ի համար էր, այսինքն նոյեմբեր ամսվա համար էր միայն, իսկ մինչև հունվարի 20ը պետք է նորից մուծեմ դեկտեմբերի համար: Ինչ կասեք? Այդպիսի բան կա ?
հիմա նոյեմբերը անվճար ես օգտագործում իսկ քո մուծածը կանցնի դեկտեմբեր ամիս ու եթե ուզես հետ տաս մոդեմը կարաս ամսի մեկին տանես ու վերջ
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
tikopx-ը ճիշտ ա ասում:
Էսօր օռանժում էի, էդ պահին եկան ու աշխատողներին զգուշացրին, որ նոյեմբեր ամիսն անվճար ա, նոյեմբերին մուծածը դեկտեմբերի համար ա, իսկ նոյեմբերի համար տալիս են անվճար 3 գ/բ, ու եթե դա կիսատ ա օգտագործվում, մնացածը գումարվում ա դեկտեմբեր ամսվա 3 գ/բ-ին:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Chilly (25.11.2009)
Վերջը որոշեցի Օրանժի, այսպես կոչված՝ Հավելվածն ամբողջությամբ արտագրել այստեղ: Ուշադիր կարդացեք: Կարմիրով նշել եմ գրողի անգրագիտությունն ու «փնթիությունը» (շատ սխալներ էլ չեմ նշել, հիմնականում կետադրական սխալները: Էլ չեմ ասում անիմաստ մեծատառերը): Ու ամենահետաքրքիրը 4-րդ կետն ա. եթե պայմանագիրը լուծվում ա, կապ չունի՝ Օրանժի կողմից, թե բաժանորդի, կապ չունի, թե ինչ պատճառներով, միևնույնն ա՝ բաժանորդը պարտավոր ա տասը օրվա ընթացքում վճարել սարքի արժեքի չվճարված մասը: Այսինքն՝ Օրանժը որ պահին ուզի, ինչ պատճառով ուզի, կարող է լուծել պայմանագիրը և պահանջել գումարը:
1. «Օրանժ Արմենիա» ՓԲԸ (Օրանժ) Բաժանորդին (Գնորդ կամ Դուք) է հանձնում վերոնշյալ Սարքը, այսուհետ՝ Սարք՝ սույն Հավելվածով սահմանված հատուկ պայմաններով: Որպես Օրանժի կողմից իրականացվող խթանիչ՝ առաջարկի մաս, Դուք սույնով համաձայն եք, որ Սարքի համար վճարում եք միայն 1(մեկ) ՀՀ դրամ՝ պարտավորվելով մնալ Օրանժի բաժանորդ 12 ամիսների ընթացքում՝ ներքոհիշյալ պայմաններով:
2. Սարքի նկատմամբ սեփականության իրավունքը անցնում է Ձեզ 12 ամսվա ամսավճարը Ձեր կողմից վճարելուց հետո: Այնուամենայնիվ, Սարքի կորստի կամ վնասվածքի ռիսկը փոխանցվում է Ձեզ սույն Հավելվածը ստորագրելու պահից և Սարքը վնասվելու կամ այն կորցնելու դեպքում Դուք պարտավոր եք փոխհատուցել դրա ամբողջ արժեքը Օրանժին անմիջապես, բայց ոչ ուշ քան Օրանժից նման պահանջ ստանալու պահից 10(տաս) օրվա ընթացքում:
3. Սույն հավելվածը ստորագրելով, Դուք սույնով պարտավորվում եք մնալ Օրանժի՝ Դիմումով աահմանված Լայնաշերտ Ծառայությունների Բաժանորդ՝ 12 ամիսների ընթացքում՝ հաշվարկված սույն Հավելվածը ստորագրելու պահից: Դուք համարվում եք 12 ամիսների ընթացքում Օրանժի Բաժանորդ մնալու Ձեր պարտավորությունը պատշաճ կատարած, եթե ամբողջությամբ վճարել եք 12 ամիսների ամսավճարները:
4. Ձեր կամ Օրանժի կողմից Բաժանորդային Պայմանագիրը մինչև 12 ամիսը լրանալը լուծելու դեպքում՝ Բաժանորդային Պայմանագրով և/կամ օրենքով սահմանված կարգով, անկախ նման լուծման պատճառներից, Դուք պարտավոր եք լուծումից հետո 10 (տաս) օրվա ընթացքում Օրանժին վճարել Սարքի ամբողջ արժեքի չվճարված մասը, ինչպես սահմանված է սույն Հավելվածում, տուգանք՝ 1000 ՀՀ դրամի չափով և մատուցված Լայնաշերտ Ծառայությունների համար Ձեր ունեցած պարտքը: Սույնով Դուք համաձայն եք, որ չվճարելու դեպքում կիրառվելու է ուշ վճարման տույժ վճարման ենթակա գումարի 0.01% տոկոսի չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
5. Սարքի համար տրամադրվումէ արտադրողի երաշխիք Սարքին կից տրամադրվող փաստաթղթերին համապատասխան:
6. Սարքը համատեղելի է միայն Օրանժի կողմից մատուցվող Ծառայությունների և/կամ ՍԻՄ քարտերի համար:
7. Դուք իրավունք ունեք 15 օրվա ընթացքում վերադարձնել ձեռքբերված Սարքը Օրանժի ցանկացած սպասարկման սրահ և հետ ստանալ վճարված ամսավճարը, պայմանով, որ Սարքը վերադարձվել է պատշաճ փաթեթավորմամբ և դրա սկզբնական վիճակում՝ դրամարկղային կտրոնի հետ և, եթե Ձեր օգտագործված բարձր արագության տրաֆիկը չի գերազանել 100ՄԲ-ը: Օգտագործված տրաֆիկը 100ՄԲ-ից ավել լինելու դեպքում ամսավճարը ենթակա չէ վերադարձման:
8. Սույն Հավելվածը ստորագրելով Դուք անվերապահորեն հաստատում եք, որ Դուք ծանոթացել եք Սարքին, դրա նկարագրին, շահագործման կանոններին ու պայմաններին և Սարքի ու դրա օգտագործման վերաբերյալ ստացել եք անհրաժեշտ, պատշաճ և ամբողջական բացատրություն և տեղեկություն:
9. Սույն Հավելվածը ստորագրելով, Դուք հաստատում եք, որ ստացել եք Սարքը պատշաճ և աշխատանքային վիճակում, բոլոր փաստաթղթերով և շահագործման կանոններով:
Վերջին խմբագրող՝ Kuk: 25.11.2009, 16:41:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
tikopx (25.11.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ