ars83-ի խոսքերից
Բարև ձեզ։ Բավականին ծանոթ պատմություն եք գրել։ Ես ինքս մոտ 2 տարի եղել եմ աղանդավոր, «Կյանքի խոսք» կազմակերպության անդամ։ Չնայած նրան, որ ես այդպես համոզված չէի ժխտում Առաքելական Եկեղեցու ուսմունքը, այդուհանդերձ, մեծ ուշադրություն էլ չէի դարձնում նրան։ Մի անգամ քրիստոնեական մի ֆորումում ծանոթացա մի հրաշալի մաքուր հոգի ունեցող անձնավորության հետ՝ ռուս ուղղափառի, որի միջոցով էլ վերադարձել եմ իմ ակունքներին՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն։
Նա գիտեր, որ ես աղանդավոր էի, բայց երբեք չէր նախատում, չէր վիճում, միայն տարբեր բաներ էր պատմում Ռուս Ուղղափառ Եկեղեցու ուսմունքից և գրականություն տալիս՝ կարդալու։ Կամաց–կամաց, կարդալով այն, ես սկսեցի համեմատություններ կատարել, քննել կարդացածս, տեսա, որ շատ հարցերում աղանդավորական շարժումներն ուղղակի պախարակում են Եկեղեցու ուսմունքը՝ կիսատ և թյուր տեղեկություններ տարածելով սրբերի, ճգնավորների մասին։ Բացի դրանից, ես երբեք չէի կարողանում հարմարվել նրանց քարոզած մտքի հետ, որ բոլոր («եկեղեցի» եկողները) սուրբ են՝ հեշտ ու հանգիստ, առանց ճիգեր թափելու։ Եվս մի համոզիչ գործոն էր իմ ռուս ընկերոջ վարքն ու կյանքը՝ նա ոչ թե պարզապես լավ բաների մասին էր պատմում, նա ապրում է դրանցով. սա ինձ համար շատ համոզիչ էր։
Ես կանեի հետևյալը. եթե ձեր ասած մարդը սթափ մտածել և համեմատություններ կատարել սիրում է, առաջարկեք նրան Եկեղեցու ուսմունքը և Ս. հայրերի աշխատությունները։
Էջանիշներ