tikopx (23.11.2009)
ինչպես էք ստուգում ծախսված տրաֆիկը?
my.orangearmenia.am ?
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 23.11.2009, 23:48: Պատճառ: Ավելորդ հարցականներ
Ես էլ նոր վերցրի էս օռանժից: Կապը լավ արագ ա, բայց մի քանի րոպեն մեկ անջատվում միանում ա, հիմա ուզում եմ նենց տեղից միացնեմ, որ աչքիս առաջ չլինի չջարդեմ էդ անջատվելու պահերին: Նոր երգ քաշեցի, 110-120 կ/վ քաշում էր:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Երևի մեգաբիթ են ասել: Ետ անումա հենց 110-120:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Հա դե իրանց ասածը դժվար թե երբևէ համապատասխանի իրականությանը, բայց դե, սենց էլ մնա, գոհ ենք:
մեկ էլ մի բան ասեմ. պայմանագիրը խայտառակություն ա, ոչ մի կետ չկա էն մասին, որ իրենց կողմից պարտականությունների ոչ պատշաճ կատարելու դեպքում ինչիրավունքներ ունի բաժանորդը: Պայմանագիրը ստորագրելուց ասում եմ՝ հիմա եթե ինձ 5 օր կապ չտրամադրեք, ես ի՞նչ իրավունք ունեմ, ցույց տվեք ինձ պայմանագրի մեջ էդ կետը, վերցրեց պայմանագիրը նայեց (փաստորեն աշխատողները պայմանագրին ծանոթ էլ չեն) ասեց՝ կգաք ստեղ կբողոքեք: Ու ինձ բացեց
ասում եմ՝ կետը ցույց տուր, թե որ կետի հիման վրա պետքա բողոքեմ, ինչ իրավուներ ունեմ, եթե ոչ պատշաճ կատարեք, ես ո՞ր դեպքում իրավունք ունեմ պայմանագիրը լուծելու, ոչ մի բան չկարողացավ ասել, որտև չկար նման բան պայմանագրի մեջ: Պայմանագիրն էլ ա4 ֆորմատի վրա երևի ինադու էին մանր տառերով գրել, որ ալարես կարդալ, բայց դե ես կարդացի
Մի խոսքով՝ թող լավ կապ տրամադրեն, թքած էդ էժան պայմանագրի վրա:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Helios (25.11.2009), REAL_ist (24.11.2009), terev (24.11.2009), Ungrateful (24.11.2009), Արիացի (24.11.2009)
Իսկ դու Բիլայնի պայմանագիրը տեսել ես,Բիլայնը օր ա եղել որ ընդհանրապես կապ չի տվել,նրանց մոտ ավելի խայտառակա,Օրանժը գոնե նորմալ արագությունա ապահովում,իսկ Բիլայնը ես մի ամիսը խայտառակ կապա տալիս,բա մենք ինչ անենք,իսկ երբ բողոքում ես ,ասումա բողոք ներկայացրեք գրավոր ձևով,ումա պետք եդ բողոքը եթե ոչ մի օգուտ չի տալիս,այնպես որ Օրանժը Բիլայնի նկատմամբ 100 անգամ լավնա
Վերջին խմբագրող՝ Okamigo: 24.11.2009, 16:30:
Toki wa kane nari.
Время - деньги
Ո՞վ կասի, թե ոնց կարող եմ իմանալ՝ ինչքան ա մնացել 3 գիգ ինտերնետին:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Հաշիվը տնօրինելը շատ հեշտ է: Հաշվեկշիռը կարող եք ստուգել` զանգահարելով 111 կամ կարճ
հաղորդագրություն ուղարկելով 133 համարին:
http://www.orangearmenia.am/help_cen...-your-balance/
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ