Կտրականապես դեմ եմ, հայը պետք է ամուսնանա հայի հետ, ազգապահպանության հարցը առաջնային է, բայց արի ու տես՝ 21-րդ դարում ո՞վ է մտածում մեր դարերից եկած ու դեպի դարերը սլացող հայ ազգի մասին...![]()
Այո, կարևորը սերն է
Ոչ, կտրականապես դեմ եմ
Դժվարանում եմ պատասխանել
Կտրականապես դեմ եմ, հայը պետք է ամուսնանա հայի հետ, ազգապահպանության հարցը առաջնային է, բայց արի ու տես՝ 21-րդ դարում ո՞վ է մտածում մեր դարերից եկած ու դեպի դարերը սլացող հայ ազգի մասին...![]()
Любовь - история в жизни женщины и эпизод в жизни мужчины.
Հարդ (02.11.2009)
Այո, ցավոք, երբ սիրահարվում ես, դու լրիվ կույր ես դառնում...Բայց մինչև ամուսնանալը օտարերկրացու հետ, բազմաթիվ խնդիրների հետ ես բախվում...մշակույթ, ավանդույթներ, կենցաղ և ամենակարևորը մտածելակերպ...Հասարակ մի բան,երբ եվրոպացու են նախընտրում շատերը, ասենք օրինակ ֆրանսիացուն, այնուհետև այդ հայը ապրելով, վերաձևավորվելով տվյալ երկրում, կորցնում է ինչ որ տեղ իր ինքնությունը ու դառնում է նույնքան չոր ու սառը, ինչպես ֆրանսիացին...իմ կարծիքով եվրոպացին չի կարող այն ներքին ջերմությունը ունենալ ու կարողանալ փոխանցել, ինչպես որ հայը...
Любовь - история в жизни женщины и эпизод в жизни мужчины.
Թեման շատ լավն է ու շատ ակտուալ։ Իմ տեսակետը միշտ եղել է հետևյալը, որ հայ տղայից լավը չկա, բայց չես կարող միանշանակ ասել՝ ապագատ ինչպես կդասավորվի։ Եվ անկեղծ ասած ոչ շատ լավ եմ նայում էդ երևույթին, ոչ էլ շատ վատ։
Ինձ հետաքրքիր է, թե ինչպե՞ս եք վերաբերվում այդ նույն երևույթին, երբ «տարազգիի» դերում հանդես են գալիս մեր փողոցներում օրեցոր շատացող պարսիկները կամ հնդիկները։ Հա, Հա, հենց նույն այն հնդիկները, որոնք ոչ այնքան կոկիկ են հագնվում, սովորում են բժշկական համալսարանում, կամ էն նույն պարսիկները, ովքեր քայլում են փողոցով և արժանանում եմ շատ ու շատ հայ տղաների ծաղրանքինԽոսքս հենց նրանց և հայ աղջիկների մտերմության մասին է, ի՞նչպես եք նայում այդ երևույթին։
Արիացի (16.11.2009)
հա հա, գիտեմ, ես չասացի իրանք առանձին կատեգորիա են, նույն օտարազգի կատեգորիայի մեջ են մտնում, բայց գիտե՞ք, երբ խոսքը գնում է եվրոպացու մասին, սովորաբար դրական են արտահայտվում, իսկ երբ խոսքը գնում է իմ նկարագրած տղաների մասին, մի քիչ վերաբերմունքն ուրիշ ա նրանց հանդեպ։ Ուղղակի ինձ շատ հետաքրքիր է նաև ակումբցիների կարծիքը այս հարցի վերաբերյալ։
![]()
Գևոր (17.11.2009)
When life gives you lemons, make lemonade
Երեխեք, լավ էլի… Տարբերություն կա, ու շատ մարդկանց համար կա, որովհետև ստեղ առաջ ա գալիս կրոնի հարցը: Քանի որ շատ մարդկանց համար կարող ա և ընդունելի լինի ամուսնությունը օտարազգիի հետ, որը նույն կրոնին ա դավանում, ինչ որ իրանք: Մյուս կողմից իրանք կարող ա դեմ լինեն, եթե կրոնի տարբերություն առաջ գա: Ու շատ բնական ա, որովհետև հետագայում երբ երեխաներ ունենան, իրանցից ամեն մեկը փորձելու ա սեփական կրոնը առաջ տանի, ու իր երեխային ըստ էդ կրոնի դաստիարակի:
Իսկ թեմայի վերաբերյալ իմ կարծիքը. ինձ լրիվ մեկ ա ով ում հետ ա ամուսնանում, դա ամեն մեկի գործն ա: Ես ինքս չէի ցանկանա ոչ հայի հետ ամուսնանալ, բայց ոչ մի դեմ բան չունեմ ամուսնացողներին:
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Մենակ կրոնը չէ հարցը: Ես կասեի նույնիսկ առաջնային չէ կրոնը: Պատկերացրեք աղջիկը ընտրություն ունի` վրացի և շվեդ: Երկուսն էլ քրիստոնյա են: Ինչ եք կարծում, ու՞մ նա կընտրի![]()
Իրական պատմություն: Քրոջս ամուսինը Ուկրաինացի ա, ուղղափառ քրիստոնյա: Ամուսնությանը ոչ ոք դեմ չի եղել, ծնողներիցս սկսած, քանի որ արդեն ճանաչում էին էդ մարդուն ու դեմ լինելու պատճառ չէր կարող լինել: Երեխան էլ կնքված ա մեր առաքելական եկեղեցում՝ հոր իսկ ցանկությամբ:
Ես ինքս էլ դեմ չեմ օտարազգիի հետ ամուսնությանը![]()
ինձ թվումա դրա մեջ բան չկա ուղակի մեր հին հայկական սովորույթա դա օտարերկրացու հետ չամուսանանալ բայց մարդիկ մոռանում են որ ժամանակները փոխվում են
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Ժամանակին դեմ էի, բայց որ հիմա միհատ ուկռանացի լավ սիրուն ծիտիկ լինի տան օջախի պահած հարս կբերեմ, համ ազգը կշատանա, համ արյունը ափդեյթ կլինի ...
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ