Շինարար (23.12.2009)
Լակոտը չի գնա, լակոտին կտանեն: Իսկ ճակատում լակոտը տեսնելով վիճակը կդառնա լավ զինվոր, ես չեմ կասկածում:
Հա, ինքն իրան լիարժեք տղա չի համարի, բայց պատերազմական վիճակն ամբողջովին կփոխի և տղային և լակոտին ու նրանք կդառնան լուրջ մարդիկ: Լակոտն էլ լակոտավարի իրեն չի պահի, ոչ լիարժեք տղան էլ թեկուզ մենակ լինելուց ոչ մի վախենալու բան չի ունենա: Իսկ կամք կա, ուղղակի պետք ա արթնացնել:
դե եթե ազատամարտի ընթացքում կամավորների հավաքագրման գործին մասնակից ես եղել. էտ դեպքում կընդունեմ, որ ճիշտ ես .... ինչ վերաբերում է համաշխարհային պատմության փորձին... շատ ուրախ եմ քո համար, որ ուսումնասիրել ես համաշխարհային պատմության ընթացքում կամավորների հեգեբանությունը.... բայց դե եթե դժվար չի, մի երկու նյութ կտաս կարդանք????
չոլերի պահով մի քիչ զգույշ..... հասկանալու պահով էլ.... էտ ոնց եղավ, որ կողքի լակոտին սաստելու համար ավելի քիչ կամք ա պահանջվում??? միշտ էլ կասկած կա չէ, որ քեզ կարող ա վնաս տան... բայց դու քո մեջ ուժ գտնում ես, որ դրան սաստես.... այ սրա մասին ա խոսքը...
Վերջին խմբագրող՝ davidus: 16.11.2009, 11:23:
Ժող ավելի լավ կլինի ամենքդ ձեր տեղը խոսեք, ու դրական կամ բացասական պատասխանի դեպքում հիմնավորեք: Կան նաև ոչ տարբերակը քվեարկողներ, լավ կլինի նրանք էլ գրեն թե ինչի՞ չեն գնա: Երբ ամեն ինչ լավ է, ուրեմն մերն է, լավ էլ կապրենք այստեղ, իսկ երբ կռիվ, պատերազմ է, մեզ շատ պետք է, ինչի՞ չեք գնա պաշտպանելու ձեր հողը:
urartu (16.11.2009)
Դե գիտեմ էլի: Բոլորիս շրջապատում էլ կան լակոտներ, ու երբ իրանց լրջացած տեսնում եմ, հասկանում եմ որ իրանք պոտենցիալ ունեն իրենց մեջ լավ մարդ լինելու: Ամբողջը փողն ա իրանց փչացնում: Իսկ երբ այն պակասում ա, լրջանում են ու սկսում ճիշտ մտածել: Հա դե թռնողներ միշտ էլ կան, ես ընդհանուրի մասին եմ խոսում: Ես ինչ որ մեկի համար երաշխավոր չեմ, ուղղակի իմ համոզմունքներն եմ արտահայտում:
Ետ բոլորտ սպասում եք մեկը ասի ՈՉ, բռնեք վեհ գաղափարներով բմբլահան անեք: Հլը դուք ասեք, տեսնենք թե ինչու ԱՅՈ: Թե" էս պետությունը էնքան լավնա եղել, որ ամեն զոհված ազատամարտիկի ընտանիքին ապահովվելա:
Քամի (16.11.2009)
Չէ կամավորների հավաքագրմանը չեմ մասնակցել, բայց համոզված եմ, շատ-շատեր ովքեր հայրենասիրական ճառերով կուրծ են ծեծել, իրենք մարտի դաշտ չեն գնացել:
Դա նաև կարելի է համարել հոգեբանական ինքնապաշտպանության պես մի բան: Հիմա էլ համոզված եմ , եթե վաղը պատերազմ լինի, այսօր իրենց հայրեասիրական ճառերով կուրծք ծեծողների 90 տոկոսը կամավոր չի գնալու, իրանց զոռով են տանելու:
Իմ գրածի կոնտեքստում, դա խելոք , համեստ նշանակում է, սուտ հայրենասիրություն չխաղացող, իրեն սուտի չհերոսացնող մարդիկ, որը ընդհանրապես կապ չուներ այն օրինակի հետ , որը դու բերեցիր: Ու Արցախում էլ է այդպես եղել, ապագայում պատերազմ լինի էլի էդպես է լինելու:
Մոնթեն մինչ պատերազմը սրտաճմլիկ հայրենասիրական ճառեր չի կարդացել, բայց պահը եկավ և ինքը իրեն դրսևորեց ամենալավ կողմերից, իսկ ժողովրդի առաջ հայրենասիրական ճառերով կուրծ պատռողների զգալի մասը ոչինչ էլ չարեց, միայն խոսալներն էր: Խոսքը սրա մասին էր:
Ոչ մեկ չի պատրաստվում ինչ որ մեկին բմբլահան անի, առավել ևս վեհ գաղափարներով![]()
Շատ չի անեցել 90-ականներից, ո՞վ գնաց, գնացողին ի՞նչ արին, ոչ մի բան, ամիսներ շարունակ ամբողջ ընտանիքը ոչ մի բան չստացավ պետություն կոչվածից, մինչև հիմա դրա հետևանքները կա: իսկ նրանք որ լույսը չբացված փախան հայրենիքից հիմա եկել գլուխ են գովում, ապրում են ամենքն իր համար հանգիստ, իրանց ոչ մի բան չեղավ, ու հերթական անգամ կփախնեն ու էլի կգնան կռվելու նրանք որ ոչ մի բան չեն ստացել էս պետությունից, ու պետք չի ամեն ինչ բարդել պետության վրա: Ինչի՞ պիտի Ֆոտոնը քվեարկի ԱՅՈ, իսկ տղաները ՈՉ: Ինչի՞ պիտի չգնան, ո՞վ պիտի իրենց հողը պաշտպանի:
ոչ մեկն էլ չի պատրաստվում բմբլահան անի..... հետաքրքիր ա իմանալ ուղղակի թե ինչու ՈՉ???? զոհված ազատամարտիկի ընտանիքին չապահովվելը ընդամենը մի երկու ապուշ ու հաստավիզ չինովնիկների վարած քաղաքականության արդյունք ա....
էս հարցը խի ես տվել???? դե մոտավորապես նրա համար, որ հետո մարդիկ իրենց տանը նստեն ու ֆորումներում քաղաքական լուրջ ու հանգամանալից վերլուծություններ անեն...Հլը դուք ասեք, տեսնենք թե ինչու ԱՅՈ:![]()
Վերջին խմբագրող՝ davidus: 16.11.2009, 11:49:
Շինարար (16.11.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ