Էսքան խոսվում ա, որ Վիվան նոր էր եկել, էսքան անկազմակերպ ձեւով չէր, ինչքան Օրանժը, եւ այլն եւ այլն…
Բայց եկեք չմոռանանք, որ Վիվան էն ժամանակ մի հատ շա՜տ մեծ առավելություն ուներ. էն ժամանակ կանխավճարային քարտերը առանց գրանցման էին վաճառվում, խանութում դրած վաճառվում էին, դրա համար ի՞նչ հերթ, ի՞նչ բան: Համարի ընտրություն էլ չկար, այսինքն` քարտերի վրա համարներ գրած չէին, որ մարդիկ ժամերով կանգնեն ընտրեն: Հետո էլ էն ժամանակ ո՛չ ինտերնետ կար բջջայինով, ո՛չ MMS, ընդամենը մի հատ ձայնային փոտ էր, դրա համար բարդություններ չէին առաջանում: Ծածկույթն էլ սկզբում մենակ Երեւանում էր, նենց որ մարզերից առնողներ էդքան չկային:
Օրանժի հարցը մի քիչ այլ ա, հիմա քարտերը պետք ա գրանցումով ստանալ: Եթե ուզենք, որ բացարձակ հերթ չլինի, ապա պետք ա ամեն 100 մետրի վրա մի հատ խանութ ունենար Օրանժը, որոնք իրենց կարդարացնեին միայն էս ամիս, հետո կդառնային անիմաստ ու Օրանժի արած ահագին ծախս ջուրը կընկներ: Մի խոսքով էդ հերթերը ես նորմալ եմ համարում:
Էջանիշներ