Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Աինի, խնդրում եմ, պաղատագին, ազգի կործանիչների շարքին դասիր նաև ինձ, որտև ի տարբերություն քո նման քաղաքականությունից չհասկացողների հարում եմ Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը:

Թախանձագին խնդրում եմ այս գարշահոտությամբ թեման չլցնել, որպեսզի այս տաղտուկ գրառումների խորքերում չկորեն Նիկոլ Փաշինյանի վերլուծությունն ու դրանում հղումով նշվող Տեր-Պետրոսյանի ելույթը: Խնդրում եմ, որովհետև դրանք հազարապատիկ անգամ կարևոր են ատելությամբ լցված դատարկ գրառումներից
Չուկ ջան, եթե ուզում ես, որ թեման միայն լցված լինի Փաշինյանի ու Տեր-Պետրոսյանի վերլուծություններով ու ելույթներով, կարող ես բանալի դնել վրան ու լցնել այն դրանցով, բայց կարծում եմ, որ թեման քանի որ կոչվում է «Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը», այլ ոչ թե «Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործչի գովաբանությունը», ուստի այստեղ պետք է լինեն թե դեմ, թե կողմ, թե անտարբեր կարծիքներ: Եթե գտնում ես, որ այդ կարծիքները բավարար հիմնավորում չունեն, պահանջիր այդ, բայց ոչ թե պահանջիր թեման չլցնել գարշահոտությամբ, որովհետև քաղաքականությունը չի բուրում վարդի պես: Շնորհակալություն իմ համեստ կարծիքը կարդալու համար: