Ժողովուրդ ջան այսօր վերցրել եմ ՄՏՍ-Կոնեկտի անսահմանափակ պաթեթը, պայմանագրով որ 1 տարի ես այդ սակագնային փաթեթի աբոնենտն եմ լինելու մոդեմը անվճար տվեցին, այսօր փորձեցի Արմավիրի մարզում , ուրեմն միանալուց ցույց ա տալին էնքան ինչքան որ կարգն է 3.6Մբ/վ փորձեցի ինչ որ բան քաշել rapidshare ից, ուրեմն սկզբից քաշեց 100 կբայթ/վրկ հետո հասավ մինչև 180 կբայթ/վրկ դա երեկոյան ժամը 8 ի դրությամբ, դեռ գիշերն էլ կփորձեմ քաշել ու կասեմ ինչ արագությամբ ա քաշում: Ընդհանուր առմամբ նորմալ ա կապը, եթե հաշվի առնենք որ մեր մոտ Արմավիրում wifi օպերատորները բավականին թանկ և անորակ կապ են տալիս և այն որ այստեղ 3G ցանց դեռ միայն վիվասելն ունի , այս կապը կարելի է օգտագործել
Էջանիշներ