Ես այս նախագիծը շուտ էի խոստացել, բայց հավատացնում եմ հարգելի պատճառներ կան հետաձգվելու համար:
Առավելապես hայկական և hայալեզու կայքերի որոնման համակարգ է Հանգուցի ՓՀ-ը, որի բազան օրեցօր ինտենսիվ ավելացվում է, ու շուտով ինտերնետում գտնվող ոչ մի հայերեն տառ չի լինելու որ ընդգրկված չլինի ՀՓՀ-ի բազայի մեջ: Ի տարբերություն այլ ՓՀ- ների, Հանգույցի ՓՀ-ում եկած արդյունքների հետ կան մի շարք օգտակար առանձնահատկություններ`
1. |
Տեղադրման վայրը | - օգնում է օգտագործողին, մանավանդ Հայաստանում իմանալ, թե ինչ տրաֆիկ կօգտագործվի այդ կայք այցելելուց:
2. |
Կայքի գրանցման տվյալներ | - օգնում է իմանալ ամեն ինչ այդ կայքի ադմինիստրատիվ տվյալների մասին:
3. |
Էջում նկարներ | - օգնում է արագ այդ էջում տեղադրված բոլոր նկարները առանձնացված դիտել:
4. |
Էջում media ֆայլեր | - եթե այդ էջում կան երաժշտական կամ վիդեո ֆայլեր այն տեղեկացնում է ու հնարավորություն է տալիս առանձին լսել, դիտել կամ բեռնավորել դրանք:
5. |
PDF | - նույնը եթե կան էջում PDF ֆայլեր:
6. |
Կայքի ՀՎ - HR | - Հանգույց Վարկանիշ, որը ցույց է տալիս տվյալ կայքում գտնվող ինֆորմացիայի պահանջարկի գնահատականը ելնելով բոլոր փնտրումների արդյունքներից:
7. |
Որոնում այս կայքում | - Հնարավորություն է տալիս փնտրել այդ կայքում ցանկացած բառ , առավել օգտակար է եթե Ձեզ հետաքրքրող կայքը չունի սեփական փնտրման համակարգ:
Դե 8-ը ու 9-ը Ձեզ արդեն ծանոթ են այլ ՓՀ-ներից`
8. |
Ավելին - www.dnforum.am - կայքից | - բերում է այդ կայքի բոլոր արդյունքները ,
9. |
Պահված | - բոլոր էջերը պահվում են ՀՓՀ - ի բազայում ու եթե ինտերնետում այդ էջը հանված լինի ապա կարող եք այս հղումով դիտել պահպանված տարբերակը :
Խնդրեմ կարող եք օգտվել
, արտահայտել Ձեր կարծիքը ու տալ հարցեր: Եթե ինչ որ բան անհասկանալի կլինի, ես մեծ հաճույքով կպատասխանեմ:
Էջանիշներ