User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 71 հատից

Թեմա: Արածի՞ համար փոշմանել, թե՞ չարածի

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արածի՞ համար փոշմանել, թե՞ չարածի

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդպես միանշանակ չի. արած կա, որ չի կարելի շտկել, չարած էլ կա, որ կարելի է շտկել։

    Ընդհանուր առմամբ երևի կարելի է ասել, որ էքստրավերտներն ավելի շատ արածի համար զղջալու առիթներ են ունենում, իսկ ինտրովերտները՝ չարածի։
    Ան, ես ռայոնցի միամիտ աղջիկ եմ, կասես էքստրավերտն ու ինտրովերտը որոնք են? ու ինչու են նրանցից առաջինները փոշմանում արածի, իսկ երկրորդները` չարածի համար, համ էլ ես դեմ եմ մարդկանց միայն վերոնշյալներով բաժանելուն, որովհետև ինքս ոչ մի կատոգորիայի մեջ չեմ մտնում, միայն եթե ինտրովերտը մի քիչ լայնացնեինք ու ինքնամփոփներին էլ նրանց մեջ ներառեինք:

    Հա, մեկ էլ որ թեմայից դուրս չհամարվի, ասեմ որ անակախ Անուկի նշած երկու հոգեբանական "տեսակներից", ԻՄՀԿ, մարդկանց հատուկ ա փոշմանել թե արածի, թե չարածի համար, ու եթե կան մարդիկ, որ երբեք ու ոչնչի համար չեն փոշմանում, ես պատրաստ եմ ծափահարել նրանց:

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արածի՞ համար փոշմանել, թե՞ չարածի

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, ես ռայոնցի միամիտ աղջիկ եմ, կասես էքստրավերտն ու ինտրովերտը որոնք են? ու ինչու են նրանցից առաջինները փոշմանում արածի, իսկ երկրորդները` չարածի համար, համ էլ ես դեմ եմ մարդկանց միայն վերոնշյալներով բաժանելուն, որովհետև ինքս ոչ մի կատոգորիայի մեջ չեմ մտնում, միայն եթե ինտրովերտը մի քիչ լայնացնեինք ու ինքնամփոփներին էլ նրանց մեջ ներառեինք:

    Հա, մեկ էլ որ թեմայից դուրս չհամարվի, ասեմ որ անակախ Անուկի նշած երկու հոգեբանական "տեսակներից", ԻՄՀԿ, մարդկանց հատուկ ա փոշմանել թե արածի, թե չարածի համար, ու եթե կան մարդիկ, որ երբեք ու ոչնչի համար չեն փոշմանում, ես պատրաստ եմ ծափահարել նրանց:
    Արմ, եթե նույնիսկ չգիտես, թե էդ կատեգորիաներն ինչ են նշանակում, ո՞նց կարող ես պնդել, թե ինքդ չես մտնում դրանց մեջ։ Անկախ քո կամ մեկ ուրիշի դեմ կամ կողմ լինելուց՝ դրանք հոգեբանության մեջ ընդունված հասկացություններ են. անձի հոգեբանական տիպեր են։ Համառոտ բնորոշումը հետևյալն է.

    Ինտրովերտները կենտրոնացած են սեփական ապրումների վրա, քիչ են շփվում, լռակյաց են, ինքնամփոփ, դժվարությամբ են հարաբերություններ հաստատում, չեն սիրում ռիսկի դիմել, ծանր են տանում հին կապերի խզումը, նրանց բնորոշ է տագնապալիության բարձր աստիճանը, իրենց ապրումներն ու խոհերն ի ցույց չեն դնում, արտաքուստ կարող են շատ հանգիստ ու հավասարակշռված լինել, բայց ներքուստ լարված ու անհանգիստ։ Բավականաչափ ճկուն չեն շրջապատի փոփոխվող պահանջներին հարմարվելու համար։ Նրանք հիմնականում ֆլեգմատիկներ ու մելանխոլիկներ են։

    Էքստրավերտները շփման մեջ թեթև են, նրանց բնորոշ է ագրեսիվության բարձր աստիճանը, առաջնորդի հակումներ ունեն, սիրում են լինել ուշադրության կենտրոնում, հեշտությամբ են ծանոթություններ հաստատում, իմպուլսիվ են, շփման մեջ բաց ու մարդամոտ, հասարակական կյանքում ակտիվ են, սիրում են մասնակցել զանազան միջոցառումների ու հավաքույթների, մարդկանց մասին դատում են «արտաքինից», «ներս» նայելուն այնքան էլ հակված չեն։ Նրանք հիմնականում խոլերիկներ ու սանգվինիկներ են։

    Կա նաև խառը տիպ՝ ամբիվերտ, որին բնորոշ են երկու տիպերի հատկանիշները, ու դժվար է հստակ որոշել, թե որինն են գերիշխում։
    Այնուամենայնիվ, որքան գիտեմ, մարդկանց մեծամասնությունը հեշտությամբ դասվում է այս կամ այն տիպին։

    Իմ կարծիքով, տրամաբանական է արածի կամ չարածի համար փոշմանելն ընդհանուր առմամբ վերագրել նշածս տիպերին։ Պարզ է, որ ամեն ինչ հարաբերական է, չի կարող բացարձակ լինել, դրա համար էլ հատուկ նշել եմ՝ ընդհանուր առմամբ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.11.2009, 02:49:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արածի՞ համար փոշմանել, թե՞ չարածի

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Արմ, եթե նույնիսկ չգիտես, թե էդ կատեգորիաներն ինչ են նշանակում, ո՞նց կարող ես պնդել, թե ինքդ չես մտնում դրանց մեջ։ Անկախ քո կամ մեկ ուրիշի դեմ կամ կողմ լինելուց՝ դրանք հոգեբանության մեջ ընդունված հասկացություններ են. անձի հոգեբանական տիպեր են։ Համառոտ բնորոշումը հետևյալն է.

    Ինտրովերտները կենտրոնացած են սեփական ապրումների վրա, քիչ են շփվում, լռակյաց են, ինքնամփոփ, դժվարությամբ են հարաբերություններ հաստատում, չեն սիրում ռիսկի դիմել, ծանր են տանում հին կապերի խզումը, նրանց բնորոշ է տագնապալիության բարձր աստիճանը, իրենց ապրումներն ու խոհերն ի ցույց չեն դնում, արտաքուստ կարող են շատ հանգիստ ու հավասարակշռված լինել, բայց ներքուստ լարված ու անհանգիստ։ Բավականաչափ ճկուն չեն շրջապատի փոփոխվող պահանջներին հարմարվելու համար։ Նրանք հիմնականում ֆլեգմատիկներ ու մելանխոլիկներ են։

    Էքստրավերտները շփման մեջ թեթև են, նրանց բնորոշ է ագրեսիվության բարձր աստիճանը, առաջնորդի հակումներ ունեն, սիրում են լինել ուշադրության կենտրոնում, հեշտությամբ են ծանոթություններ հաստատում, իմպուլսիվ են, շփման մեջ բաց ու մարդամոտ, հասարակական կյանքում ակտիվ են, սիրում են մասնակցել զանազան միջոցառումների ու հավաքույթների, մարդկանց մասին դատում են «արտաքինից», «ներս» նայելուն այնքան էլ հակված չեն։ Նրանք հիմնականում խոլերիկներ ու սանգվինիկներ են։

    Կա նաև խառը տիպ՝ ամբիվերտ, որին բնորոշ են երկու տիպերի հատկանիշները, ու դժվար է հստակ որոշել, թե որինն են գերիշխում։
    Այնուամենայնիվ, որքան գիտեմ, մարդկանց մեծամասնությունը հեշտությամբ դասվում է այս կամ այն տիպին։

    Իմ կարծիքով, տրամաբանական է արածի կամ չարածի համար փոշմանելն ընդհանուր առմամբ վերագրել նշածս տիպերին։ Պարզ է, որ ամեն ինչ հարաերական է, չի կարող բացարձակ լինել, դրա համար էլ հատուկ նշել եմ՝ ընդհանուր առմամբ։
    Շնորհակալ եմ տեղեկության համար: Ես իհարկե գիտեի, բայց դե եթե չիմանայի էլ, երեք րոպեում վիկիպեդիայից կգտնեի: Ուղղակի ուզում էի մի քիչ ավելի հոգեբանական, ավելի գիտական տեսանկյունից քննարկվեր հարցը, որ ուղղակի ` արածի համար չեմ փոշմանում, չարածի համար եմ փոշմանում տեսակի գրառումներից անցնեինք ավելի գիտականորեն ապացուցված քննարկումների: Հիմա գուցե մեր փոշմանել-չփոշմանելու "ուժգնությունը" կարողանանք չափել?

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սառնարաններ տան համար
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 16.12.2011, 16:15
  2. Ապրել ուտելու համար, թե ուտել ապրելու համար
    Հեղինակ՝ Malu, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 16.09.2010, 16:37
  3. Հայաստանի համար
    Հեղինակ՝ ladyARM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 01.08.2010, 14:48
  4. Նոր IDE web ծրագրավորողների համար
    Հեղինակ՝ Alik-V, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 29.11.2009, 16:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •