Իսկ ես նյարդայնանում եմ, երբ մտնում եմ Ակումբ, տեսնում եմ՝ հազարից ավել գրառում կա, բայց համարյա ոչ մեկն ինձ հետաքրքրող թեմաներից որևէ մեկում չի։![]()
Նյարդայնանում եմ անընդհատ պեսիմիստական ու դեպրեսիվ մտքեր լսելուց ու կարդալուց (խոսքը միայն Ակումբի մասին չի)։
Նյարդայնանում եմ, երբ տեսնում եմ, որ մարդն ի վիճակի չէ իր անհամաձայնությունն արտահայտել առանց հեգնելու ու դիմացինին ամեն գնով «տեղը դնելու» ու դրանով ուրիշների վրա տպավորություն թողնելու միտման։
Բայց ընդհանուր առմամբ վերջերս սկսել եմ շատ ավելի քիչ նյարդայնանալ։![]()
Էջանիշներ