Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Գործընկեր Ա էր իմ փաթեթը
փաթեթի ներսում 14 դրամ
Վիվայի ցանցում ու քաղաքային 36 դրամ
Դեպի ՀՀ այլ բջջային ցանց 42 դրամ:
Հիմա համեմատենք
Բիլյան
Հատուկ համար 4 դրամ
Ամբողջ ցանցի ներսում 19 դրամ /Վիվայից Բիլայն 42 էի զանգում ուրեմն 23 դրամ օգտվում եմ/
Դեպի ՀՀ և ԼՂՀ այլ օպերատորներ և քաղաքային ցանց` 30 դրամ
Այսինքն քաղաքային զանգերի մեջ օգտվում եմ 6 դրամ, իսկ Վիվա զանգելուց` 12 դրամ:
Այսինքն եթե համադրեմ Վիվայի քարը, որով կարող եմ 15 դրամանոց զանգեր կատարել ու հանեմ 36 դրամանոց ներցանցայինի միջինը, կդառնա, որ Վիվայի ցանցում միջինում 25 դրամով եմ խոսում, իսկ Բիլայնի` 19
Սրանց միջինն էլ որ հանենք, կդառնա 22 դրամ բոլոր ուղություններով, հավասար խոսելաժամանակի դեպքում:
Առաջ դա կազմում էր 30 դրամ:
ամսեկան 15000 միջին խոսելավճարիցս որ հանեմ բաժանորդավճարն ու ինտերնետ փաթեթի գինը կստանամ 13000 դրամ:
30-ի ու 22-ի տարբերությունը մոտ 27 տոկոս է:
Այսինքն 13000 -ից 27 տոկոս որ հանենք, կստանաք մոտ 9500:
Ամսեկան 4500 օգտվում եմ էս դեպքում: Ու ամենակոպիտ հաշվարկներով եմ էդքան օգտվում:
էսպես չի մնա
Beeline-ը բացել է վաճառքի եւ սպասարկման 10 նոր գրասենյակ
//06.11.2009
Երեւան /Մեդիամաքս/.
“ԱրմենՏելը” այսօր հայտարարել է Beeline-ի վաճառքի եւ սպասարկման 10 նոր գրասենյակների բացման մասին:
Beeline-ի 5 նոր գրասենյակները տեղակայված են Երեւան քաղաքի Ավան, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն եւ Նուբարաշեն համայնքներում: Եվս 5 նոր գրասենյակներ են բացվել Արմավիր, Աբովյան, Բյուրեղավան, Հրազդան քաղաքներում եւ Բագրատաշեն գյուղում: “ԱրմենՏելը” կապի ինտեգրացված օպերատոր է, որն ակտիվ աշխատում է հեռահաղորդակցային շուկայի բոլոր հատվածներում: Հաճախորդները մեզ դիմում են ամենատարբեր հարցերով, որենք պահանջում են անհատական մոտեցում, իսկ վերջինս սկսվում է սպասարկման եւ վաճառքի գրասենյակների հարմարավետ եւ ճյուղավորված ցանցից”,- ասել է “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Իսկ եդ փաթեթը ամսական ինչ որ գումար է վերցնում?
Իմ փոչձից ասեմ, վոչմի բան էլ չես խնայում, կխնաես եթե խոսաս էնքան ինչքան որ խոսում էիր.
Իմ մոտ սենց էր ունեյ Վիվա կորպորատիվ փաթեթի համար, խոսում էի 8000 -ի կարքի, անցա Բիլայնի ու Վիվաի, հիմա խոսում եմ Կորպորատիվի համեմատ 2 անգամ էժան, բայց էլի ամսը 8000 դրամի կագքի
Իմ դեպքում, հետևյալ սկզբունքնա գործում, ինչքան էժանա րոպեն, էնքան շատ եմ խոսում![]()
Beeline-ը Հայաստանում «օրանժ հեղափոխություն» չնկատեց
16:42 • 06.11.09
Բջջային կապի երրորդ օպերատոր Orange Armenia-ի մուտքը Հայաստան որևէ բան չփոխեց ոլորտում: Նման կարծիք է հայտնել «ԱրմենՏել» (առևտրային ապրանքանիշը` Beeline) ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ինչպես ինտերնետային ծառայությունների, այնպես էլ բջջային կապի տրամադրման շուկայում «ԱրմենՏել» ընկերության առաջարկներն առավել մրցակցային են: «Շատերն ակնկալում էին, բայց օրանժ հեղափոխություն չեղավ: Ասել, թե նոր օպերատոր է հայտնվել, որը կարող է առաջարկել դեմփինգային գներ, սխալ կլինի: Մասնավորապես, դա վերաբերում է ինտերնետին»,- հավելել է Կլիմկոն:
Ըստ վերջինիս` եթե ուշադիր ծանոթանանք բջջային կապի սակագներին, որոնք առաջարկում է իրենց մրցակիցը, կարելի է տեսնել, որ դրանք դեմփինգային չեն: «Այդ առաջարկները կոռեկտ են շուկայում գործող օպերատորների նկատմամբ»,- նշել է Կլիմկոն:
«Բջջային կապի ոլորտում մի քանի ամիսների ընթացքում նորաձևության թելադրողն է եղել «ԱրմենՏել»-ը»,- ասել է Կլիմկոն` մասնավորապես մատնանշելով «Քեզ համար» և «Քեզ համար-էքսկլյուզիվ» «հեղափոխական» սակագնային փաթեթները:
Ինչ վերաբերում է ինտերնետի ոլորտում ծառայություններին, ապա ընկերության գլխավոր տնօրենը Orange Armenia-ի կողմից առաջարկված գինը «ԱրմենՏել»-ի համար լուրջ սպառնալիք չի համարում:
Այս համատեքստում Կլիմկոն համեմատության համար ներկայացրել է որոշ թվեր: Այսպես, «ԱրմենՏել» ընկերությունն առաջարկում է անսահամանափակ ինտերնետ 12,5 հազ. դրամով և մոդեմ 18 հազարով: Մինչդեռ Orange Armenia-ի մոդեմը ինտերնետին միանալու համար արժե 35 հազ. դրամ, իսկ ամսական սակագինը կկազմի 9 հազ. դրամ:
Միևնույն ժամանակ, «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրենը կոչ է արել Orange Armenia-ի պոտենցիալ բաժանորդներին ուշադիր ծանոթանալ սակագներին, որոնք առաջարկում է երրորդ օպերատորը:
Մեկնաբանելով Orange Armenia-ի հայտարարած շարժական ինտերնետի 7.2 Մբ/վրկ արագությունը` Իգոր Կլիմկոն ասել է, որ “դա տեխնոլոգիական արագություն է, որը տրամադրում են 3G ցանցերը”:
“Նույնպիսի ցանցեր ունեն նաեւ “ԱրմենՏել”-ն ու VivaCell-MTS-ը, այդ պատճառով ասել, թե շուկայում արվել է ինչ-որ գերեզակի առաջարկ, ես չեմ կարող”,- ասել է Իգոր Կլիմկոն:
tert.am
նախ 16.000-ով էլ մոդեմ կա:
հետո պայմանագրի դեպքում անվճարա:
և հաջորդը Օրանժի 3G ցանցը 100 անգամ գերազանցում է Բիլայնի ցանցին ու որակն էլ ավելի բարձր է:
Ասենք որ խաբեցիք հետո՞: Հետո կոռռեկտ չի մրցակցի ցանցի մասին դատողություններ անել ու բաժանորդների խնդրել ուշադրություն դարձնել այս կամ այն սակագնի վրա:
Ոչ մի քաղաքական կամայականություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ. «ԱրմենՏել»
17:12 • 06.11.09
Այսօրվա դրությամբ «ԱրմենՏել» ընկերությունը (առևտրային ապրանքանիշը` Beeline) բանակցություններ չի վարում թուրքական կողմի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի գործադիր քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարություն էր արել, որ ընկերությունը բանակցություններ է վարում թուրքական կողմի հետ Հայաստան մեծածախ ինտերնետ մատակարարելու հարցով:
«Այդ հայտարարությունը թող մնա նրա խղճին: Մենք մեզ քաղաքական կամայականություններ թույլ չենք տալիս Ադրբեջանի և Թուրքիայի հետ»,- հավելել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրենը:
Իր հերթին, «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը հավելել է, որ այդ հարցը կքննարկվի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո:
էսորվա դրությամբ ամենահարմար գները առաջարկումա բիլայնը![]()
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 06.11.2009, 21:51:
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 06.11.2009, 21:52:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ