յոգի (01.11.2009)
Chilly (02.11.2009), Mephistopheles (01.11.2009)
Ես մկրտված չեմ բայց երբոր մեկ-մեկ մտածում եմ դրա մասին չեմ հասկանում, միթե նրանք ովքեր գուցե ինձնից շատ ու ավելի վատ մեղքեր են գործել պիտի իրենց ձեռքով մաքրեն իմ մեղքերը՞ Ես իհարկե եսասիրությամբ չեմ տառապում, բայց մեկ-մեկ ջղայնանում եմ էդ կարգերի վրա...
Freeman (26.07.2010)
Դատարկություն ջան, ոնց որ թե մի քիչ խիստ ես մոտենում: Եկեղեցին էնպիսի վայր է, որտեղ աղոթքների ազդեցության շնորհիվ խտանում է էնպիսի էներգիա, որը փոխանցվում է մկրտության գլխավոր խորհրդանիշ հանդիսացող ջրին: Գիտնականները բոլորովին վերջերս են պարզել, որ ջուրն ունի հիշողություն, բայց մեր նախնիները շատ լավ տեղյակ էին ջրի հրաշագործ հատկությունների մասին, եւ իզուր չէ, որ մերոնով օծված ջուրը մինչ օրս հանդիսանում է մաքրագործման եւ մկրտման խորհրդանիշ:
Հիմա երբ գիտականորեն ապացուցված է, որ ջուրն ունի հիշողություն, մկրտման արարողությանը կարելի է ավելի պատասխանատվությամբ եւ լուրջ մոտենալ:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ambrosine (01.11.2009)
Գիտեմ Չամիչ ջան, որ ջուրը ունի հիշողություն, բայց այն ընկալում է և դրականը և բացասականը: Եթե քահանան աղոթում է բայց մտքում ուրիշ վատ բաների մասին է մտածում և հոգևորական կոչվելու արժանի չէ, ապա ջրին անցնում են ոչ թե ձևական աղոթքները, այլ հենց հոգևորականի բացասական մտքերը: Ու այդ բացասական էներգիայով հարուստ <սուրբ ջրով> կամել մյուռոնով մեզ են օծում ու մկրտում
Freeman (26.07.2010)
Ջրով մկրտությունը Սուրբ Եռամիասնության կողմից լիազորված Հիսուս Քրիստոսի պատվերն է: Մտթ.28։19,20;
Այս մկրտությունը կոչվում է Հոր, Որդու և Սուրբ Հոգու կամ Տեր Հիսուս Քրիստոսի անունով մկրտություն, որը ցույց է տալիս մկրտվողի պատկանելությունը և իրավունքը, որ նա պատկանում է Սուրբ Եռամիասնությանը և իրավունք ունի օգտվելու նրա բոլոր բարիքներից` սկսած մեղքերի թողությունից: Մտթ.28։19; Գործք.2:38; 19:5,6;
«Մկրտությունը» հունարենում «Բապթիզո» բառն է, որը նշանակում է ընկղմվել, սուզվել։ Ուստի` Ջրով մկրտության համար բավարար ջուր է հարկավոր, որի մեջ կարելի լինի սուզվել: Հովհ.3։23; Գործք.8։36,38;
sweet (07.02.2010)
Ինչքանով տեղյակ եմ, դրական մտքերը, իրենց էներգետիկայով, բացասական մտծերից մի քանի անգամ ավելի հզոր են: Մի կարեւոր հանգամանք էլ կա, կյանքում ոչինչ պատահական չէ: Բոլոր բնագացառներում էլ կան էնպիսի մարդիկ որոնք իրենց տեղում չեն, բայց հիմնականում, մարդը ի վերջո զբաղվում է իրեն համար կոչված գործով: Եթե մարդը դարձել է հոգեւորական, ապա դա ամենեւին էլ պատահական չէ: Համաձայն եմ, հոգեւորականների մեծ մասը եկեղեցական այս կամ այն արարողակարգը կատարում է մեխանիկորեն: Երբեմն զգում ես ժամերգություն է կարդում, բայց մտքերը լրիվ ուրիշ տեղ են, բայց դա առիթ չի տալիս մտածել, որ հոգեւոր ոլորտում սպասարկող անձանց մեծ մասի մտքերը բացասական են ու կարող են մեծ վնաս հասցնել:
Մարդիկ եկեղեցի մտնում են աղոթելու նպատակով, եկեղեցու մթնոլորտը արդեն իսկ հագեցած է աղոթքի հզոր լիցքով: Էնպես, որ եկեղեցուն առնչվելը օգուտից բացի ոչ մի վնաս չի կարող բերել:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Դատարկություն (02.11.2009)
խորհուրդ եմ տալիս այս երկու զրույցը բեռնեք եւ լսեք.
Տէր Սմբատ քհն. Սարգսեանի խոսքը Մկրտության մասին Ռադիո Վան-ի «Հոգեւոր զրույցներ» ծրագրի շրջանակներում:
Մկրտութիւն. տուրք ազգային սովորոյթի՞ն, թէ՞ հաւատքի քայլ
Մկրտութեան համար անհրաժեշտ է հաւատք: Իսկ ի՞նչ թեր եւ դէմ կողմեր ունի ազգային սովորութեանը հաւատարիմ լինելու մղումով մկրտութեան գալը:
Նաւ սա,
Տէր Մեսրոպ քհն. Արամեանի խոսքը Մկրտության մասին Ռադիո Վան-ի «Հոգեւոր զրույցներ» ծրագրի շրջանակներում:
Ի՞նչ իրադարձութիւն է մարդու կեանքում Մկրտութիւնը
Մկրտութեամբ մարդը մուտք է գործում աստուածային խորհրդական իրականութիւն` անելով առաջին անհրաժեշտ եւ ամբողջական քայլը իր փրկութեան ճանապարհին:
Մկրտված չեմ, ծնողներս թողել են մկրտությունս իմ որոշմանն ու ընտրությանը, բայց չեմ էլ ուզում մկրտվել, չեմ հասկանում դրա իմաստը իմ կյանքում, չեմ կարծում, թե մկրտվելով ինքս ինձ կամ Աստծուն ինչ-որ բան պիտի ապացուցեմ կամ ցույց տամ:
կներեք վերեւում սխալ եմ նշել.
ոչ թե ռադիո Վան այլ ռադիո «Վէմ» FM 101.6 http://vem.am/
Ինչքան նկատում եմ, մարդկանց մեծ մասը մկրտությանը մեծ նշանակություն չի տալիս: Կարինա13-ի խոսքից մեջբերածս տողերը հազիվ թե նպաստեն, որ մարդկանց համոզմունքները ինչ որ կերպ փոխվեն: Այստեղ կա մի քանի տարբերակ. Մարդկանց մեծ մասը կամ չի ուզում փրկվել, կամ չի հավատում փրկությոան գաղափարին, կամ էլ մկրտության խորհուրդը անհամոզիչ է ներկայացվում:![]()
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Դատարկություն (02.11.2009)
Կարծում եմ պատճառն այն է, որ մեր օրերում այս արարողակարգից մնացել են միայն մակերեսային վերլուծություններ եւ անկենդան, մեխանիկորեն արվող գործողություններ:
Երբ մարդը ունի խորը համոզմունք, այդ համոզմունքներից բխող գործողությունները երբեք չեն կարող ձեւական բնույթ կրել:Մինչեւ անձը իր ասելիքում խորապես համոզված չլինի, երբեք, դիմացինին չի կարողանա համոզել:![]()
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Դատարկություն (02.11.2009)
Այն անձը, ով ցանկանում է մկրտվել, մկրտվում է` առանց ստուգարք անցկացնելու, թե դիմացինը քանի նախադասություն է սրտանց ասում, քանիսը` անգիր արած: Մի բան չանելու համար հազար պատճառ կարելի է գտնել![]()
Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:
karina13 (04.11.2009), Դատարկություն (02.11.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ