Երեխեք, օրերս լրացավ «Ինտերնետ»-ի 40 ամյակը: Որքան էլ տարօրինակ թվա թեմայիս բացելը, բայց ուզում եմ շնորհավորանքի ու երախտիքի խոսք ասել, որովհետև եթե այն 40 տարի առաջ չծնվեր, մենք շատերս հիմա իրար չէինք ճանաչի և չէր լինի նաև մեր սիրելի Ակումբը:
Այսպիսով՝ 1969 թ. հոկտեմբերի 29-ին առաջին անգամ համակարգիչների միջև կապ է հաստատվել Arpanet ցանցով, որը ներկայիս ինտերնետի ռազմական նախատիպն էր: «Ինտերնետ» բառը նշանակում է՝ միջցանցային և սկսել է օգտագործվել 1977-ից: 40 տարի առաջ Arpanet-ով ուսանող Չառլի Քլայնն ուղարկել է առաջին հաղորդագրությունը՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանից Սթենֆորդի հետազոտական ինստիտուտ: Դա «login» բառն էր, որից տեղ հասան միայն l եւ o տառերը: Այսպիսով, առաջին բառ-հաղորդագրությունը եղել է lo-ն:![]()


Մեջբերել




Քո պատճառով ես էլ գիրք չեմ կարդում




Էջանիշներ