Հիմնական դրույթները գրել եմ , որը հիմք ա տալիս ասելու որ տարբեր ազգ են:
1.Մինչև 20-րդ դար քոչվորական կյանք, ցեղեր, այն դեպքում երբ թուրքերը ձևավորված էին և 6-7 դար պետություն ունեին:
2.Սովետական իշխանության քաղաքականություն , որի մասին վերևում գրել եմ, այսինքն սովետը ամենաբարձր մակարդակով որոշեց ազերիների ու թուրքերին , համարել 1 ազգ իր քաղաքական շահերից ելնելով՝ հիմք ընդունելով նաև լեզվական նմանությունները:
3.Ադրբեջանի քաղաքականությունը որով իրենց համարում են Ատրպատականի իրավահաջորդ, նույնպես քաղաքական նկատառումներով, բայց եթե նույնիսկ վերցնենք որ ծագում են Ատրպատականից , ինքնին դուր է գալիս որ պարսկական ծագում ունեն, որը նույնպես սխալ է:
4.Կրոնական տարբեր ուղղություններին հարելը, ինչպես արդեն նշել էր Աստղը;
Ես չեմ ասում, որ սա բացարձակ ճշմարտություն է ու ոչ էլ ասում եմ, որ այդ երկու ազգերը նմանություններ չունեն, բայց նույն ազգը չեն:
Գրառումդ համոզիչ կլիներ, եթե մի աղբյուրից պատրաստի նյութը չտեղադրեիր ակումբում ու համարեիր դա բացարձակ ճշմարտություն , այն էլ գիտական ու ատամներով պատպանեիր, եթե այդ նույն տեսակետին ինքնուրույն վերլուծության միջոցով հասած լինեիր, օգտվելով ասեն մի քանի գրքերից դա հարգելի կլիներ:
Քարոզչությանը մի տրվիր, տարբեր սկզբնաղբյուրներ կարդա, դա կօգնի սեփական տեսակետի ձևավորմանը, որը կարող է և ճիշտ չլինի, բայց կլինի քոնը, ինչպես ես չեմ նշում որ բացարձակ ճշմարտություն է, բայց հիմնականը նշել եմ , թե ինչու չեմ համարում:
Էջանիշներ