այո
ոչ
У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
Владимир Солоухин
Էլի եմ ասում՝ հղում չկա... ի՞նչ անեմ, քեզ տանեմ թուրքագիտության ամբիո՞ն: Եթե մեզ չես հավատում, էնտեղ էլ քեզ կարող ա թուրքերեն տեքստ են որպես ապացույց ցույց տալիս, ասում ես՝ ես թուրքերեն չգիտեմ, չեմ հավատում, հայերեն հղում տվեք: Մերոնք ասում էին՝ ալևիները հայեր են, իսկ թուրքերը ասում էին՝ ճիշտ չի: Ամերիկյան արխիվից փաստաթուղթ հրապարակեցին, որ հայ են, միանգամից Թուրքիայում մի գիտնական հեռացվեց աշխատանքից: Էս մասին գիտեի՞ր... ո՞նց իմանաս, եթե էդ ոլորտի մարդ չես, ուրեմն գոնե լսի էն մարդկանց, որոնք քեզ հավաստիացնում են, որ դու սխալ աղբյուրներից ես օգտվում:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ես քեզ հիմա ո՞նց ապացուցեմ, եթե ասում եմ՝ հայկական հղում չկա, իսկ այլ լեզուներով էլ չեմ կարդացել ինտերնետում, որովհետև ամեն աղբ դնում են
Եթե արժանահավատ հղում իմանամ, կասեմ: Իսկ էդ ընթացքում իսլամից գոնե հետաքրքրվի... շիա, սունի, տես էլի դրանք ինչ են, ինչ վեճեր կան: Կարող ա ինչ-որ բան փոխվի մոտեցմանդ մեջ:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Եղբայր, էլեկտրոնային տարբերակով գրքեր քիչ են ինտերնետում, միակ փրկությունը ազգային գրադարան գնալը ու մի քանի գիրք կարդալը, շատ չէ 2-3 գիրք տարբեր աղբյուրներ կարդալուց հետո կձևավորվի սեփական տեսակետ, որը քեզ վստահեցնում եմ հիմիկվա պատկերացումից կտարբերվի: Կոնկրետ գիրք չկա, այլ ընդհանուր աղբյուրների վերլուծություն կա, որը լավ հիմք է , հուսով եմ մեկը գիրք կազմելու հարցով կզբաղվի:
Քո բերված հղումները չեն կարող ճշմարտություն լինել, քանի որ գրված են կողմնակալ կերպով:
Ի դեպ, ոչ ոք չի ասում որ ադևբեջանցիները և թուրքերը նմանություն չունեն, շատ նմանություն ունեն և լեզվական, և մշակութային, բայց դա նորմալա հաշվի առնելով նպատակաուղղված քաղաքականությունը:
Ի դեպ, առաջին անգամ էս երկու ազգերին միացնելը կատարվեց սովետի ժամանակ շատ պարզ քաղաքական հաշվարկով, որը ես վերևում գրել եմ: Ազերները լինելով քոչվոր մինչև 19-20 դարը կոչվում էին թաթարներ, քոչվոր ցեղ էին, իրենց նստակյաց ազգ դառան ի շնորհիվ սովետական իշխանության ու այդտեղ արեցին շատ խորամանկ քայլ, իրենց անվանեցին սովետից հետո ադրբեջանցի, մի պարզ հաշվարկով , իրենց այդ տարածքում ապրելը լեգիտմացնելու և ապագայում Պարսկաստանի առաջ տարածքային պահանջներ դնելու համար, որը արվում մինչ օրս: Խոսքը Իրանում գտնվող մեզ հայտնի Ատրպատականի մասին է, որի անունով էլ հենց իրենք իրենց երկրի անունը դրեցին և այսօր իրենք ասում են իրանում 15 մլն. ադրբեջանցի կա, բայց իրականում նրանք ուրիշ ազգ են, սա քաղաքականություն է:
У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
Владимир Солоухин
У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
Владимир Солоухин
Մի գուցե նկատի ունես, թուրքերին ու ադրբեջանցիների՞ն, այդ դեպքում այո, նույն ծագումն ունեն, ինչպես նաև թուրքմենները, թաթարները, բայց տարբեր ազգեր են, ինչպես լեհերն ու ռուսները ու սերբերը: Ինչպես ֆրանսիացիները, ռումինները, իսպանացիները: Իսկ ազերները ընդհանրապես նրանց հետ կապ չունեն, դրանք մարերին ազգակից իրանական ժողովուրդ են: Էդքան բարձր գոռալու կարիք էլ չկա, լավ լսում ենք ու տեսնում
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Հիմնական դրույթները գրել եմ , որը հիմք ա տալիս ասելու որ տարբեր ազգ են:
1.Մինչև 20-րդ դար քոչվորական կյանք, ցեղեր, այն դեպքում երբ թուրքերը ձևավորված էին և 6-7 դար պետություն ունեին:
2.Սովետական իշխանության քաղաքականություն , որի մասին վերևում գրել եմ, այսինքն սովետը ամենաբարձր մակարդակով որոշեց ազերիների ու թուրքերին , համարել 1 ազգ իր քաղաքական շահերից ելնելով՝ հիմք ընդունելով նաև լեզվական նմանությունները:
3.Ադրբեջանի քաղաքականությունը որով իրենց համարում են Ատրպատականի իրավահաջորդ, նույնպես քաղաքական նկատառումներով, բայց եթե նույնիսկ վերցնենք որ ծագում են Ատրպատականից , ինքնին դուր է գալիս որ պարսկական ծագում ունեն, որը նույնպես սխալ է:
4.Կրոնական տարբեր ուղղություններին հարելը, ինչպես արդեն նշել էր Աստղը;
Ես չեմ ասում, որ սա բացարձակ ճշմարտություն է ու ոչ էլ ասում եմ, որ այդ երկու ազգերը նմանություններ չունեն, բայց նույն ազգը չեն:
Գրառումդ համոզիչ կլիներ, եթե մի աղբյուրից պատրաստի նյութը չտեղադրեիր ակումբում ու համարեիր դա բացարձակ ճշմարտություն , այն էլ գիտական ու ատամներով պատպանեիր, եթե այդ նույն տեսակետին ինքնուրույն վերլուծության միջոցով հասած լինեիր, օգտվելով ասեն մի քանի գրքերից դա հարգելի կլիներ:
Քարոզչությանը մի տրվիր, տարբեր սկզբնաղբյուրներ կարդա, դա կօգնի սեփական տեսակետի ձևավորմանը, որը կարող է և ճիշտ չլինի, բայց կլինի քոնը, ինչպես ես չեմ նշում որ բացարձակ ճշմարտություն է, բայց հիմնականը նշել եմ , թե ինչու չեմ համարում:
У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
Владимир Солоухин
Արի ստեղ տրամաբանենք, 2 հղում էս նշել, 2-ի պարագայում էլ կա կողմնակալ լրատվություն:
1. Վիկիպեդիայի հղումը՝գրվել է ադրբեջանցիների կողմից:
2.Սովետական հանրագիտարան, բացի քաղաքական ենթատեքստը, շատ հավանական եմ համարում , որ ադրբեջանցիներին վերաբերվող հոդվածը գրված լինի հենց ադրբեջանցիների կողմից, վերջիվերջո նույն պետության կազմում են:
Այսքանից հետո կրկին նշում ես հղումների մասին, եթե որևէ ավելի չեզոք հղում կա ասա, ամբողջ ինտերնետ ադրբեջնական պրոպագանդայովա տարածված:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ