Ֆոտոն (26.10.2009)
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Ուլուանա (26.10.2009)
Կիտ ջան, եթե ուզում եք իմանալ, անունների վերաբերյալ յուրաքանչյուր կանոն կատարյալ հիմարություն ա, բացի նրանից, որ դրանք հատուկ են ու պետք է գրել մեծատառով: Հիմա ինձ կարող ե՞ս ասել, թե ինչպես է գրվում իմ անունը. կոնկրետ իմը գրվում ա Արթուր, մարդ կա իր անունը գրվում ա Արտուր: Մարդ կա իր անունը Արսէն ա, հիմա ի՞նչ, էդ մարդուն ասենք՝ անունդ սխա՞լ է: Անվան սխալը ո՞րն ա:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ուլուանա (26.10.2009)
Լրիվ համաձայն եմ։ Բացի դրանից, մարդու անունն ինչ ուզեն՝ կդնեն։ Ու, կարծում եմ, ամենալավը տվյալ մարդն ու իր անունը դնողը գիտեն, թե ինչպես է գրվում իրենց անունը։
Որոշ կիսատ–պռատ կանոններ կան, ինչպես, օրինակ, էդ «յա–իա»–ի վերաբերյալ կանոնը՝ ինչ–որ անորոշ ու անհասկանալի բացառություններով, բայց դե դրանք, իմ կարծիքով, տրամաբանական ու հիմնավոր չեն։ Օրինակ, եթե անունը օտար լեզվով հնչում է Սոֆիա, շեշտն էլ հենց ի–ի վրա, ապա մի՞թե աղավաղում չի լինի հայերենում դարձնել Սոֆյա, քանի որ կանոնն էդպես է թելադրում։Գուցե մարդ էդ անունն ընտրելիս ուզում է հենց ի–ով հնչողություն, պիտի համարվի սխա՞լ։ Կամ, ասենք, ո՞նց է որոշվում՝ Քեթրի՞ն, թե՞ Կետրին։ Մեկը կարող է իր երեխայի անունը դնել Կետրին, մյուսը՝ Քեթրին։ Անձնանունն էնպիսի բան է, որ իմաստ չունի նմանատիպ կանոններով սահմանափակելը, քանի որ մարդիկ, միևնույն է, դնելու և ասելու են այնպես, ինչպես իրենց դուր է գալիս, և դրա իրավունքն ունեն։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ուլուանայի գրառմանն ավելացնեմ միայն մի բան, որը նշել էի նախորդ գրառմանս մեջ. անունների մասին միայն այն կանոնն է կիրառելի ու տրամաբանական, որ այն պետք է գրվի մեծատառով. պատճառը դրա հատուկ լինելն է, հատուկ: Այսինքն՝ յուրաքանչյուրն ինքն է ընտրում այդ «կոչումը», այն հատուկ է, որին ճիշտ ու սխալ չկա:
Ջուլիա Ռոբերտսին հարցրեք՝ ինպե՞ս գրենք Ձեր անունը հայերենով:
Վերջին խմբագրող՝ Kuk: 27.10.2009, 01:18:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ուլուանա (27.10.2009)
Կան տարածված, հաստատված, ընդունված անուններ, ու կան ինչ-որ հանելուկային տառամիացություններ, որոնց ծնել է որևէ ծնողական զույգի վառ երևակայությունը: Առաջիններն օրենք են, երկրորդները՝ զարմանահրաշ բացառություն
: Անձնագրում գրված «Վարդանը» օրինաչափ է, անձնագրում գրված «Վարթանը»՝ անգրագիտություն:
DIXIcarpe noctem
Չէ, Հայկ ջան, էդ օրենքները, կոնկրետ հատուկ անունների դեպքում, մեղմ ասած, ղալաթ են արել: Թեկուզ հենց բարեհնչության տեսանկյունից դիտելիս, կամ հայոց լեզվի քերականությանը հետևելիս: Հայոց լեզվի քերականությունն ասում է, որ բառամիջում «է» հնչյունը լսելիս գրում ենք «ե», բայց արի ու տես, որ կա Արսէն անուն, որի ծնողները բավականին խիստ են և պահանջում են իրենց որդու անունը գրել հենց շշաձև «է»-ով: Դե արի ու Արսէնի ծնողներին ասա, որ կան կանոններ, կա հայոց լեզվի քերականություն և այլ զիզի-բիզի բաներ: Կամ բարեհնչության պահը, էդ արդեն զիզի էլ չի, մենակ բիզի ա, չէ զբաղված չէ, հայերեն՝ օրինական բիզիՆենց անուններ կան, որ ասելդ էլ չի գալիս, ի՞նչ բարեհնչություն, այ ախպեր
![]()
Մի բան ընդունեք, որ էդ ձեր ասած կանոնների հիմքում մի կարևոր բառ կա, որ դրանք հատուկ անուններ են, այսինքն՝ մի հոգին կարող է որոշել, թե դա ինչպես պետք է գրվի, ու էդ մի հոգին կարող է լինել Արսէնի հոր նման մի գողական անձնավորություն ու թքած ունենա ամենահետաքրքիր կանոնի վրա, բացի «հատուկ անունները գրվում են մեծատառով» կանոնից:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Լավ, գոնե ասեք, մի տարբերակով կարող եմ միաժամանակ գրել, ընդունվածը ո՞րն ա, Ջուլյա՞, թե՞ Ջուլիա:Հուսահատվել եմ արդեն:
Աչքիս արդեն ո՛չ միայն թեմայից դուրս, այլ նաև կռվի պատճառ դառնալու համար են տուգանելու:![]()
Վերջին խմբագրող՝ Ֆոտոն: 27.10.2009, 01:32:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ