Մի անգամ շատ վաղուց մի հատ նորթոն անտիվիրուս էր ձեռս ընկել, իստալ էի արել: Մի օր որոշեցի ափդեյթ անեմ: Մի քանի րոպե անց տեսնեմ կոմպիս մեջի բոլոր ֆայլերը ջնջվել են (երեւի բացի Windows-ի ֆայլերից, որոնք տվյալ պահին օգտագործվում էին):
Էդ օրվանից ես սիմանտեքի թշնամին եմ:

Կասպերսկին միշտ սիրել եմ, բայց էս 2010-ը ինձ դուր չի գալիս, չնայած ավելի թեթեւա, քան 7-ը: Հետո մի անգամ չտեսա, որ էս 2010-ը բլոկ անի ռեգիստրի փոփոխությունները, կամ ինձ հարցնի: Իսկ 6-ը, 7-ը միշտ հարցնում էին, ու դրա շնորհիվ մի քիչ հասկացողը կարար առանց ափդեյթ անելու ունենալ պաշտպանված համակարգիչ:

Մեկ էլ կարամ մի երկու բան ասեմ McAfee-ի մասին: Ժողովուրդ ՀԱՆԿԱՐԾ ՉԱՌՆԵՔ ԷԴ ԱՂԲԸ:
Նախ այն սարքած ա ամերիկյան ոճով, անընդհատ խաբում ա, կարող ա ինտերնետ բացարձակ չլինի, տաս ափդեյթ, ասի, որ արեց, հետո մեկ էլ ասի, որ հին ա դեյթաբեյզը: