Ինչպես արդեն մեկ անգամ ասվել է, Խոսրով I Քաջի (198-252) որդին, որը կրում էր Տրդատ անունը և դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա միապետը, իրականում հենց Տրդատ II Մեծն է, քանի որ նրան "Երրորդ համարելու" համար բացակայում է մեկ անհրաժեշտ պայման - չկա "Տրդատ II"...Նախ եկեք վերջը համաձայնեցնենք մեր գրառումներում՝ ով ով է: Դու Տրդատին ընդունում ես որպես Երկրորդ Մեծ, մյուսներս ընդունում ենք՝ Երրորդ, <<մեծ>>-ը ես իրեն չէի էլ վերագրի: Իսկ պատմություն չիմացողները, եթե փորձեն հետաքրքրվել, ապա կխառնվեն իրենց կարդացածների մեջ՝ Երկրո՞րդ, թե՞ Երրորդ: Սա մեկ:
"Մեծ"-ի պահով - ինձ համար այս արքան իրոք արժանի է այդ կոչումին, քանի որ նա ոչ միայն արտակարգ մարդկային հատկանիշներով օժտված միապետ էր, այլև ուներ գերազանց քաղաքական խորաթափանցություն:
Իրականում որևէ "անգրագիտության" մասին խոսելը ավելորդ է և սխալ: Ավելին, մեր այս մեծագույն արքային արդպես կոչելը ինքնին սխալ է: Տրդատը քրիստոնեություն ընդունեց ոչ թե նրա համար, որ մոտ լինի Հռոմին, ինչը իրոք անտրամաբանական է, այլ նրա` որ հստակորեն տարբերակի և սահմանազատի իր ազգը հարևան ազգերից և նախ և առաջ պարսիկներից...Հետո... եթե ընդունենք, որ հենց 301-ին է ընդունվել, ապա ևս մեկ անգամ պետք է փաստենք մեր թագավորի անգրագիտությունը:
Էջանիշներ