Թերևս այս բաժնում առանձին պետք է գրել Օդրի Հեփբրնի և "Հռոմեական արձակուրդներ" ֆիլմի մասին: Ամերիկյան կինեմոտոգրաֆի առաջին` մեծ անկեղծության շրջանում ստեղծված այս ֆիլմը կարելի է համարել համաշխարհային կինեմատոգրաֆի մեծագույն գլուխգործոցներից: Բայց ոչ թե այն պատճառով, որ այն խորը հիմնախնդիրներ է արծարծում, կամ առավել ևս` լուծում դրանք, այլ քանի որ այդ ֆիլմը ապացուցեց, որ կինեմատոգրաֆը իրավունք ունի գոյություն ունենալ որպես գեղեցիկ արվեստ և առաջին հերթին որպես այդպիսին և հետո միայն որպես արվեստ մնացյալ ամեն ինչ մասին: "Հռոմեական արձակուրդները" համաշխարահային կինեմատոգրաֆի այն բացառիկ զեղումներից է, որը դիտելիս մարդը ուզում է ապրել առանց իր ուսերի վրա ծանրացող քննադատի , կյանքը զննող պեդանտ մտածողի ու ապրել գեղեցկության մեջ, իր հոգուն թույլ տալ մեկուսկեսժամյա հռոմեական արձակուրդ, իսկական արձակուրդ:
Էջանիշներ