մի հարց էլի...
էդ ճիշտա, որ աշխարհի վերջը գալուա ու դա հենց մեծ դատաստանի օրնա լինելու..ես էս առումով միշտ տարակուսել եմ...էդ նույն բաներն են՞՞՞
մի հարց էլի...
էդ ճիշտա, որ աշխարհի վերջը գալուա ու դա հենց մեծ դատաստանի օրնա լինելու..ես էս առումով միշտ տարակուսել եմ...էդ նույն բաներն են՞՞՞
Վերջին խմբագրող՝ Dayana: 07.07.2009, 21:53: Պատճառ: ավելորդ գունավորում
Ո՞րտեղ կարելի է գտնել Աստվածաշնչի էլեկտրոնային-հայերեն տարբերակը:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Տեր Հոր թույլտվությամբ ես պատասխանեմ:
Արարտյան Թեմի կայքում կարող եք գտնել, մասնավորապես Հոգևոր Գրականություն բաժնում:![]()
Նաև այստեղ:
Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:
Մոդերատորական: Վերջին գրառումը տեղափոխվել է այստեղ: Այս թեման նախատեսված է Քահանային հարցեր ուղղելու, և ոչ Աստվածաշունչը քննարկելու համար:
Ambrosine (14.07.2009)
արդյոք ճիշտ է հայության 1708 տարվա ընտրյալությունը առ Արարիչ
Մի հատ հարց...
Եկեղեցին ոնցա մեկնաբանվում՞/խմդրում եմ մանրամասն, բոլոր տեսանկյուններից/
Մեկ էլ սենց մի բան, շատերը ՝թե հոգեվորական թե աշխարհիկ կյանքի տեր, եկեղեցին են մեծարում... էդ նույն կռապաշտությունը չի՞ չէ որ եկեղեցին ուղղակի շինությունա
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Եկեղեցին առօրյա կյանքում հասկանում ենք շենք: Բայց իրականում ինչքան գիտեմ շենքը չի![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այս հարցի մասին կարող եք կարդալ այստեղ. սկիզբը 261 էջից:
Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:
Գոռ Ջան - Հայ (27.07.2009)
Մարդկանց հավաքը, խումբը համարվում է եկեղեցի: Պողոս առաքյալն ասում էր. <<չգիտեք, թե Աստծո տաճարն եք: Եւ Աստծո Ս. Հոգին բնակվում է Ձեր մեջ: Եթե որևէ մեկը ապականի Աստծո տաճարը, կապականի նրան Աստված: Քանի որ Աստծո տաճարը Սուրբ է, որն եք դուք>>: Առաջին կենդանի տաճարը մարդն է: Եկեղեցին մարդկանց ժողովն է, հավանք է: Եկեղեցին քարեշեն կառույցն է, ուր հավաքվում են քրիստոսապաշտ մարդիկ զուտ միայն Աստված փառաբանելու, Աստծո հետ խոսելու, Աստծո Մարմնին հաղորդակից լինելու /հաղորդվելու/: Հոգևորականը չի մեծարում եկեղեցու որպես պարզապես շենք: Հոգևորականը եկեղեին մեծարելով, մեծարում է մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Քանի որ Եկեղեցին Քրիստոսի կենդանի ներկայությունն է աշխարհի վրա: Քրիստոս ասում է. <<սեղանն է սուրբ?, թե սեղանի վրա դրված սպասքը?: Սուրբ է սեղանը, որով սրբվում են մնացած պարագաները կամ սպասքը>>: Եկեղեցին սրբավայր է, ուր աղոթելուց, Աստված փառաբանելուց զատ ուրիշ այլ բանով չպիտի զբաղվել:
Եթե Ձեզ պետք է ֆուտբոլ նայել, գնում եք մաևզադաշտ: Որևէ ֆիլմ նայելու համար գնում եք կինոթատրոն: Ֆիլմը չես կարող ցուցադրել ամեն մի վայչում, պրոֆեսիոնալ ֆուտբոլն էլ ամեն տեղ խաղալ չես կարող: Աղոթելու, Աստծո հետ խոսելու, Աստծոն գոհություն և փառաբանություն անելու համար քարեշեն եկեղեցին է, որի բնակիչը Աստված է:
Օրհնությամբ` Տեր Մխիթար քահանա Ալոյան:
Արծիվ (14.10.2009)
Ըստ Տաթևացու, ամեն մարդու մահը իր աշխարհի վերջն է: Իսկ կա նաև ընդհանուր աշխարհի վախճան, որն անխուսափելիորեն պետք է լինի: Քրիստոս ասում է . <<աշխարհը կանցնի, բայց իմ ասած խոսքերից ոչ մեկն անկատար չի մնա>>:
Երբ առաքյլաները Ձեզ պես հարցնում էին, թե երբ է լինելու աշխարհի վախճանը, Քրիստոս լավ իմանալավ մարդկանց հետաքրքությունն, ասում է. <<աշխարհի վախճանի մասին ոչ ոք չգիտի. Ոչ երկնքի հրեշտակները և ոչ էլ Մարդու Որդին /այսինքն Քրիստոս/: Դրա մասին գիտի միայն Հայ Աստված>>: Այսինքն նա, ով կխոսի աշխարհի վախճանի մասին, նշելով տարեթիվ, խաբեբա է: Ավելի լավ է, մարդը մտածի, թե ինչպես աստվածահաճո կյանքով ապրի: Իսկ վախճանը կամա, թե ակամա Աստծուն հայտնի մի օր կգա:
Օրհնությամբ` Տեր Մխիթար քահանա Ալոյան:
Արծիվ (14.10.2009)
Դուք ընդունում եք, որ հրեա ժողովուրդը Աստծո ընտրյալ ժողովուրդ է? Եթե այո, ապա հայ ժողովուրդն էլ ընտրյալ է, քանի որ 301թ. Քրիստոս իջավ Վաղարշաատի Հայոց հողի վրա: Դրանով հաստատելով մեր ազգի ընտրյալ լինելը և աշխարհում առաջինը քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն: Եթե չեք ընդունում այս պատմական ճշմարտությունը, վստահ եմ, որ ցանկացած պատասխան Ձեզ չի բավարարի: Քանի որ Ձեր հոգևոր դաշտը ծարավի է հոգևոր սնուցման:
Օրհնությամբ` Տեր Մխիթար քահանա Ալոյան:
Մեղապարտ (24.08.2009)
Հարցս Ատվածաշնչից է, ավելի կոնկրետ`
Հիմա բուն հարցս` ինչի՞ համար է պետք Փարաւօնի սիրտը խստացնել ու հետո հենց դրա համար պատժել նրան: Եվ ընդհանրապես, Հին Կտակարանում ամեն քայլափոխին հայտնվում են այնպիսի դրվագներ, որոնց ժամանակակից մարդը նուրբ ասած, վատ կվերաբերվեր: Օրինակ`Եւ Եհովան ասեց Մովսէսին. Տես քեզ
Փարաւօնին աստուած արի, եւ քո
եղբայր Ահարօնը քո մարգարէն կ'լի-
նի: Դու խօսիր այն ամենը ինչ որ
քեզ կ'հրամայեմ, եւ քո եղբայր Ահա-
րօնը թող խոսէ Փարաւօնի հետ, որ Իս-
րայէլի որդկանցն արձակէ իր երկրիցը:
Եւ ես Փարաւօնի սիրտը կ'խստացնեմ,
եւ իմ նշանները եւ հրաշքներքն Եգիպ-
տոսի երկրումը կ'շատացնեմ:
Ելից Գլ. Է 1,2,3
ու նույնը կրկնվում էր այլ թագավորների հետ: Իմ համար ամենաանհասկանալին այն է, որ նույնիսկ այս արարքներից հետո Աբրամը օրհնվում է և նույնիսկ դառնում է Աբրահամ: Ի՞նչ է սրա մասին ասում մեր եկեղեցին և կա՞ արդյոք փոխաբերական իմաստ բերված հատվածներում:Եւ եղաւ երբ որ նա Եգիպտոսը
մտնելու մօտեցաւ, իր կնոջը` Սարային
ասեց. Ահա գիտեմ որ դու մի գեղեցիկ
տեսքով կին ես: Եւ անպատճառ երբ Ե-
գիպտացիք քեզ տեսնեն, ասելու են`
Սա նորա կինն է. եւ ինձ կ'սպանեն,
բայց քեզ ողջ կ'թողեն. Ասիր թէ դու
իմ քոյրն ես. որպէս զի քո պատճա-
ռով ինձ համար լաւ լինի, եւ քո
պատճառովն իմ անձն ապրի: Եւ եղավ
երբոր Աբրամը Եգիպտոս մտաւ, Եգիպ-
տացիները տեսան այն կինը, որ շատ
գեղեցիկ էր: Եւ Փարաւօնի իշխաններն
էլ տեսան նորան եւ գովեցին նորան
Փարաւօնի առաջին. եւ կինը տար-
ուեցավ Փարաւօնի տունը: Եւ նա նո-
րա պատճառովը Աբրամին բարիք արաւ.
եւ նա ոչխարներ եւ արջառներ եւ էգ
էշեր եւ ուղտեր ունեցաւ:
Ծննդոց Գլ. ԺԲ 11-16
Թող ների մեր հարգելի քահանան միջամտությանս համար բայց սա իրոք ամենալավ կայքերից մեկն է........................
http://www.armenianchurchlibrary.com...armenianbible/
Վերջին խմբագրող՝ Արծիվ: 14.10.2009, 23:48:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ